Գյումրին մի հատուկ երևույթ է, որը չի դադարում զարմացնել․․․ Ավետիք Չալաբյան
ԱՐԱՐ հիմնադրամի համահիմնադիր, Համախմբում շարժման նախաձեռնող խմբի անդամ Ավետիք Չալաբյանը, ներկա գտնվելով «Երիտասարդությունը և Հայկական քաղաքակրթության ապագան» գիտագործնական սեմինարին, կիսվել է իր տպավորություններով։
—
Այսօր «Ազգային արժեք» ակումբի մեր գործընկերների հրավերով, մեր օրն անցկացրեցինք Գյումրիում, որտեղ պատիվ ունեցանք մասնակցելու «Երիտսսարդությունը և հայկական քաղաքակրթության ապագան» խորագրով գիտա-գործնական սեմինարին:
Գյումրին մի հատուկ երևույթ է, որը չի դադարում զարմացնել՝ առաջին հերթին իր ստեղծագործ և ոգեղեն մարդկանցով, բայց և իր քաղաքային ուրույն միջավայրով, անզուգական ճաշակով և էսթետիկ ներդաշնակությամբ, հոգևորի և աշխարհիկի ինքնատիպ համադրությամբ: Բուն սեմինարը հրաշալի երիտասարդներ հայտնաբերելու, նրանց և նաև նրանց նվիրյալ դաստիրակների հետ շփվելու եզակի հնարավորություն էր, և համագործակցության նոր հորիզոններ է բացում բոլորի ներկաների համար:
Շնորհակալ ենք «Ազգային արժեք» ակումբի մեր գործընկերներին այս հրաշալի օրվա համար, և ջերմ ողջույներ եմ հղում Գյումրիում այսօր մեզ հետ հանդիպած բոլոր տարեկից և երիտասարդ ընկերներին: