«12 -ի ԽՈՐՀՐԴԻ» ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ — ԱՀԱԶԱՆԳԸ

Քրիստոսի արձանի շուրջ ծավալվող խմորումներն աններելիորեն ուղորդվում են դեպի պարզունակ ընկալումների տիրույթ։Մինչդեռ խնդիրն ավելի քան լուրջ է։ Պատահական չէ, որ այն օրակարգ բերվեց հենց այսօր… Հերթական դավաճանությո՞ւն, տգիտությո՞ւն, թե՞ պարտադրանք դրսից։

Սրանք իրար ոչ թե բացառում, այլ փոխլրացնում են…

Շուրջ երկու հազարամյակ հայ եկեղեցին կարողացել է մեծագույն զոհողությունների գնով մնալ որոշակիորեն ազգային, պահպանել մեր անխառն ինքնությունը, կուլ չգնալ կաթոլիկ, բողոքական կրոններին ու հարակից հոսանքներին, որոնց օրհնությամբ ձևավորվել է այսօրվա համաշխարհային մակաբույծ կառավարման համակարգը։

Եվ այսօր, երբ այդ համակարգն ու նրա հավատի վերնաշենքը շրջաբերվում է «Հուդաքրիստոնեություն» անվամբ և աչքի առաջ փլուզվում է, մենք հավատարիմ դավաճանությանը, փորձում ենք հավատարմության երթում տալ սատանայի աշխարհին, արձանի տեսքով խորհրդանշելով նաև մեր հոգևոր կապիտուլյացիան։

Սա դավաճանություն է հենց Քրիստոսին… Ճշմարիտ քրիստոնեությունը և Հայ Եկեղեցին չի հանդուրժում կռապաշտություն։

Կործանվող աշխարհը ոչ մի եզր չունի մեր ինքնության հետ, և սպասվող բախումների հորձանուտում սա առաջնահերթորեն գոյաբանական խնդիր է։

«Հուդաքրիստոնեության» կնիքը հավաստելով, երկիրն ու ժողովուրդը չվերածենք տառացիորեն այսօր-վաղը համակարգի դեմ ժայթքող օրինական զայրույթի թիրախի։

Մենք վճռականորեն մերժում ենք նորօրյա հուդայական երեսուն արծաթյա գործարքը…

  • Կանխենք առևտրականների մուտքը Աստծո Տաճար…
  • Անբարո աշխարհին հակադարձենք իրենց իսկ փրկության մեր բանաձևը՝ Ապրել և արարել սեփական ինքնությամբ ու հավատով, սեփական առաքելությամբ…
  • Թույլ չտանք պղծել յուրաքանչյուրիս համար ապաշխարհող Նարեկացու հազարամյա աղոթքը…

Համահայկական մտավորականության «12 -ի ԽՈՐՀՈՒՐԴ»

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *