Օտտո ֆոն Բիսմարկ. Գերմանիայի միավորումը:

Բիսմարկը միավորեց գերմանական պետությունները, ստեղծելով միսնական գերմանական պետություն դառնալով երկրի առաջին կանցլերը:

Օտտո Ֆոն Բիսմարկը ծնվել է 1815 թվականի ապրիլի մեկին Բեռլինի հյուսիսարևմտյան հատվածում՝ Շոնհաուսենում, ազնվականների ընտանիքում: Նա հաճախել է Գոտտինգենի Համալսարան՝ Բեռլինյան մասնաճյուղի հեղինակավոր դպրոցը: Հետագայում աշխատանքի է անցնում Պրուսական քաղաքացիական ծառայությունում, բայց այդ աշխատանքից ձանձրանում է և 1938 թվականին ազատվում  աշխատանքից: Մոտ մեկ տասնամյակ նա օգնում է հորը կառավարելու ընտանիքի անշարժ գույքը:

1847 թվականին Բիսմարկը ամուսնանում է Յոհաննա ֆոն Պուտտկամերի հետ, ով կարողացավ նրա կյանքում կայունություն հաստատել: Այդ տարին Բիսմարկի համար նշանակալից է նաև այն փաստով, որ նա ընդունում է քրիստոնեական լյութերականության ավանդույթը և սկսում իր քաղաքական կարիերան Պրուսական օրենսդիր մարմնում, որտեղ նա ձեռք է բերում ծայրահեղ աջ պահպանողականի համբավ՝ աջակցելով միապետության գաղափարին: 1851 թվականին Ֆրեդերիկ Վիլհելմ 4-րդ թագավորը նրան նշանակում է Գերմանական կոնֆեդերացիայի պրուսական ներկայացուցիչ: Հետո նա դառնում է Ֆրանսիայում և Ռուսաստանում Գերմանիայի դեսպանը: 1862 թվականին նա վերադառնում է Պրուսիա, և նոր թագավոր Վիլհելմ առաջինը նրան վարչապետ է նշանակում:

Այդ ժամանակ Բիսմարկը վճռական տրամադրվեց միավորելու գերմանական պետությունները մեկ կայսրության մեջ, որտեղ Պրուսիան լինելու է «կենտրոնը»: Ավստրիայի աջակցությամբ  նա կարողացավ պրուսական մեծաթիվ բանակով Դանիայից գրավել Շվլեսվիգի և Հոլշթայնի մարզերը: Հետո Բիսմարկը  երկիրը կառավարելու շուրջ տարաձայնություններ ունեցավ Ավստրիայի և դաշնակիցների հետ, քանի որ հաղթանակի առյուծի բաժինը Պրուսիայինն էր: Հետագայում Պրուսիան նոր տարածքներ գրավեց Գերմանիայում:

Չկարողանալով Գերմանիայի հարավային պետություններին համոզել, որպեսզի միանան Հյուսիսային Գերմանիայի կոնֆեդերացիային, նա Ֆրանսիայի հետ ռազմական գործողություններ հրահրեց, որպեսզի կարողանա միավորել Գերմանիան: Ֆրանկո-պրուսական պատերազմում Գերմանիան հաղթեց և կարողացավ գրավել գերմանական հարավային պետությունները, և 1871 թվականին նրանք համաձայնեցին միավորվել մեկ գերմանական պետության մեջ և Վիլհելմ առաջինը դարձավ երկրի կայսրը:

Երբ Բիսմարկը ստանձնեց կանցլերի պաշտոնը, նա նպատակադրվեց  ստեղծել ազգային ինքնությամբ միավորված հզոր պետություն: Բիսմարկի համար կաթոլիկ եկեղեցին մեծ նշանակություն ուներ,  որը շատ ազդեցիկ էր հատկապես հարավային Գերմանիայում: Նա ջանք չէր խնայում կանխելու սոցիալիզմի առաջխաղացումը, միաժամանակ բնակչությանը ապահովելով առողջության ապահովագրությամբ և թոշակներով:

Բիսմարկը մտադրված էր Գերմանիան դարձնել Եվրոպայի ամենահզոր պետությունը: 1879 թվականին նա դաշինք է կնքում Ավստրո-Հունգարիայի հետ հակազդելու Ֆրանսիային և Ռուսաստանին: Հետագայում դաշինքին է միանում նաև Իտալիան: Որպեսզի Բրիտանիայի հետ խնդիրներ չառաջանան, Բիսմարկը 1887 թվակաին կնքում է երկու միջերկրածովյան համաձայնագրեր, որով նախատեսվում էր պահպանել ստատուս քվոն ռուսական սպառնալիքից:

1890 թվականին Բիսմարկը նոր կայսր Վիլհելմ 2-ի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով հրաժարական է տալիս: Նա թոշակի է անցնում Համբուրգի մոտ գտնվող իր տանը և մահանում 1898 թվականի հուլիսի 30-ին:

Թարգմանեց՝  Էդգար Սահակյանը

Խմբագիր ՝  Շուշան Ղազարյան

Աղբյուրը՝http://www.bbc.co.uk/history/historic_figures/bismarck_otto_von.shtml

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *