Տարբեր երկրների հարսանեկան ավանդույթները
Յուրաքանչյուր ազգ ունի իր ավանդույթները և այդ ավանադույթների մեջ իր ուրույն տեղն է գրավում հարսանեկանը:
Հայկական հարսանիքի ժամանակ հարսն ու փեսան գնում են փեսայի տուն և շեմի վրա կոտրում ապակե ափսեներ ինչպես նաև փեսայի մայրը տալիս է լավաշ, որը նրանք կրում են իրենց ուսերին, և մեղր: Մեղրը խորհրդանշում է քաղցրություն, իսկ լավաշը վանում է չար ուժերին և միայն այս արարողությունից հետո սկսկվում է հարսանեկան արարողությունը:
:max_bytes(150000):strip_icc():format(webp)/__opt__aboutcom__coeus__resources__content_migration__brides__public__brides-services__production__2016__10__24__580e43f165530946e8810e09_2015_bridescom-Editorial_Images-07-wedding-traditions-around-the-world-wedding-traditions-around-the-world-Large-wedding-traditions-around-the-world-dan-luke-57abe3bf70b64b04b35833fc87c207eb.jpg)
Սովորաբար հարսանիքի օրը զույգերը դիմավորում են ժպիտով և բավականին հուզվում են, բայց օրինակ Կոնգոյում հարսանիքի օրը փեսան և հարսը չպետք է ժպտան, եթե նրանք ժպտան կնշանակի՝ լուրջ չեն վերաբերվում ամուսնությանը:
Չինաստանում փեսան առանց գլխիկի նետերով կրակում է հարսի վրա, հետո հավաքում և կոտրում է այդ նետերը: Սա խորհրդանշում է որ նրանց սերը հավերժ է:
:max_bytes(150000):strip_icc():format(webp)/__opt__aboutcom__coeus__resources__content_migration__brides__public__brides-services__production__2016__10__24__580e43f2fac24a31e1faad47_2015_bridescom-Editorial_Images-07-wedding-traditions-around-the-world-Large-wedding-traditions-around-the-world-Visser-Lucas-b636ed2d1e08429596d43aed27bebc37.jpg)
Հունաստանում Հարսանիքի օրը խաչեղբայրը(ազաբ բաշին) վերցնում է ածելին և սափրում է փեսային: Սափրվելուց հետո զոքանչը փեսային կերակրում է նուշով և մեղրով:
:max_bytes(150000):strip_icc():format(webp)/__opt__aboutcom__coeus__resources__content_migration__brides__public__brides-services__production__2016__10__24__580e43f60480c831a1059a27_2015_bridescom-Editorial_Images-07-wedding-traditions-around-the-world-wedding-traditions-around-the-world-Large-wedding-traditions-around-the-world-jules-bower-f430d580124e4dd5bdfae3accfe6b094.jpg)
Կուբայում հարսանիքի ժամանակ հարսի հետ պարելու համար հյուրերը պետք է գումար ամրացնեն հարսանցուի համազգեստից: Այս կերպ կուբացիները օգնում են նրանց հոգալու մեղրամսի և հարսանեկան արարողության ծախսերը:
:max_bytes(150000):strip_icc():format(webp)/__opt__aboutcom__coeus__resources__content_migration__brides__public__brides-services__production__2016__10__24__580e4400fac24a31e1faad72_2015_bridescom-Editorial_Images-07-wedding-traditions-around-the-world-Large-wedding-traditions-around-the-world-cuba-e4f5abe4838d4d45a54a86714464433a.jpg)
Իտալիայում Հարսանիքի նախորդ օրը, գիշերը իտալացի փեսան երաժշիտների հետ միասին գնում է իր հարսանցուի տան մոտ սերենադ երգելու: Հետո խնջույք են կազմակերպում, որին մասնակցում են զույգի ընտանիքները և մերձավորները:
Հնդկաստանում հարսանիքից առաջ հարսնացուն հրավիրում է իր ընկերուհիներին, որպեսզի նրանք դաջվածքներ անեն նրա մարմնի վրա: դաջվածքները պատրաստված են հնդկական հինայից և կարող են մաշկին մնալ 2 շաբաթ:
:max_bytes(150000):strip_icc():format(webp)/__opt__aboutcom__coeus__resources__content_migration__brides__public__brides-services__production__2016__10__24__580e440865530946e8810e4c_2015_bridescom-Editorial_Images-07-wedding-traditions-around-the-world-Large-wedding-traditions-around-Our-Labor-of-Love-686fe63cbc12422fb3c3252aee82493d.jpg)
Ռուսաստանում հարսանեկան արարողության ժամանակ գնում և նկարվում են Կրեմլի և Անհայտ զինվորի հուշարձանի մոտ և նկարվելուց հետո ծաղիկներ են խոնարհում:
Շոտլանդիայում հարսանիքի նախորդ օրը հարսի և փեսայի ընկերները նրաց վրա լցնում են մոխիր, փետուրներ և ալյուր: Մի քիչ նվաստացուցիչ է թվում, բայց նպատակը նրանցից չար ուժերին վանելն է:
Ինդոնեզիայում, հարսանիքից հետո հարսը և փեսան երեք օր անց են կացնում միմյանց հետ, բայց նրանք իրավունք չունեն օգտվելու սանհանգույցից:
:max_bytes(150000):strip_icc():format(webp)/__opt__aboutcom__coeus__resources__content_migration__brides__public__brides-services__production__2016__10__24__580e43fbfac24a31e1faad64_2015_bridescom-Editorial_Images-07-wedding-traditions-around-the-world-wedding-traditions-around-the-world-Large-wedding-traditions-around-the-world-bunn-salarzon-38f5a0c5b5734a408b40fb3d3f628af3.jpg)
Թարգամանություն՝ Էդգար Սահակյան
Խմբագրում՝ Շուշան Ղազարյան
Աղբյուրը՝ https://www.brides.com/gallery/wedding-traditions-around-the-world

