Հարցազրույց Ազգային Կառավարիչների Վիրտուալ Ակադեմիայի հետազոտող՝ Ռուզան Հովհանիսյանի հետ
arjeq.am-ը Ազգային կառավարիչների վիրտուալ ակադեմիայի հիմնադրման մեկ ամյակին ընդառաջ մեկնարկել է հացազրույցների շարք, որի միջոցով լուսաբանում է ԱԿՎԱ-ի գործունեության էությունը և հետազոտողների աշխատանքների բովանդակությունը: Վեջինիս նպատակով զրուցել ենք Ռուզան Հովհանիսյանի հետ (ԱԿՎԱ Ա մակարդակի հետազոտող):
Խնդրում ենք ներկայացնել Ձեր հետազոտական ուղղությունը։
ԱԿՎԱ-յի շրջանակներում ուսումնասիրում եմ հայկական թարգմանչաց նոր շարժման ներուժը։ Որպեսզի ընկալենք, թե որքան է հայը կարևորել թարգմանությունը` որպես քաղաքակրթությունների հաղորդակցման զորեղ միջոց, հարկ է նշել, որ հայ եկեղեցին սահմանել է «Սրբոց թարգմանչաց վարդապետացն մերոց» եկեղեցական տոնը` ի մեծարումն Մաշտոցի և հայ առաջին թարգմանիչների։
Հայերեն լեզվի թվայնացումն այսօր իր դարակազմիկ նշանակությամբ պակաս կարևոր չէ, քան տպագրությունը 15֊16 դարերում և աշխարհաբարի հիմքի վրա գրական հայերենի հանրայնացումը 19֊րդ դարի սկզբում։
Ի՞նչ գործնական քայլեր է ենթադրում թարգմանչաց շարժումը։
Գիտակցելով թարգմանչաց շարժման կարևորությունը անհրաժեշտ ենք համարում ներքոհիշյալ գործնական քայլերի կատարումը.
•Բարձրագույն ուսումնական հաստատությունների լեզվաբանական ֆակուլտետներում ուսուցման շեշտը դնել թարգմանչաց շարժման կարևորության ու հեռանկարների վրա,
• Մշակել պետական հատուկ քաղաքականություն թարգմանչաց շարժման ուղղությամբ։
Ներկայում ի՞նչ քայլեր են իրականացվում ժամանակակից հայերենի թարգմանչաց ոլորտում։
Խոսքի ճանաչումն ամենակարևոր ծրագիրն է ապագայի տնտեսության կառուցման համար։21֊րդ դարի թարգմանչաց շարժումն ապահովելու է ազգային զարթոնք, պետական ու մշակութային մերօրյա վերածնունդ։
Ազգային արագացման հանրային նախաձեռնության ջանքերով արդեն 11 լեզուների տվյալահավաքը ավարտված է, հավաքվել է մոտ 3.4 միլիոն համադրված նախադասությունների շտեմարան։ Այս պահին ընթանում են նաև արևմտահայերենի և Արցախի բարբառի թվայնացման աշխատանքներ։
Թարգմանչաց շարժումը ճանապարհ է բացելու արմատական ու մրցունակ արդիականացման և հայաստանակենտրոն ու ազգակենտրոն ռոբոտաշինության, այն ազգային հիմքերով արարչագործունեությունը կրկին դարձնելու է առաջնահերթություն։
Ի՞նչ կիրառություններ է սահմանում թարգմանչաց շարժման տեխնոլոգիական հայեցակարգը։