Հարցազրույց Ազգային Կառավարիչների Վիրտուալ Ակադեմիայի հետազոտող՝ Լիանա Գրիգորյանի հետ
arjeq.am-ը Ազգային կառավարիչների վիրտուալ ակադեմիայի հիմնադրման մեկ ամյակին ընդառաջ մեկնարկել է հացազրույցների շարք, որի միջոցով լուսաբանում է ԱԿՎԱ-ի գործունեության էությունը և հետազոտողների աշխատանքների բովանդակությունը: Վեջինիս նպատակով զրուցել ենք Լիանա Գրիգորյանի հետ (ԱԿՎԱ Ա մակարդակի հետազոտող):
Հարգելի Լիանա, Ձեր հետազոտական աշխատանքը վերաբերում է տրանսհումանիզմին։ Խնդրում եմ ներկայացրեք թե ի՞նչ է այն։
Տրանսհումանիզմը հետմարդկային կամ անդրմարդկային ապագայամետ իրականություն է, որտեղ կենսաբանական ու բանական մարդը փոխարինված է բիոռոբոտով՝ իր արհեստական գիտակցությամբ։ Ապագայում փորձ է կատարվում կառուցել մարդկային կեցության նոր ձևաչափեր, որտեղ այնպիսի հասկացություններ, ինչպիսին հոգևորն է, ոգեղենը կամ սրանցով պայմանավորված մարդ-էակի առաքելությունն է, ընդհանրապես դառնում են անիմաստ։ Սկիզբ է դրվում կենսաբանորեն այլ տիպի ու տեսակի բիոռոբոտի հակամարդկային ծրագրին՝ վաղօրոք ծրագրավորված, գիտականորեն իբր հիմնավորված, իրականում կեղծգիտականորեն մանիպուլացվող, քարոզչությամբ գովազդվող ու տեխնոլոգիապես արդեն կիրառվող և պարդադրվող՝ մարդուն մարդկայինից զրկող ապագայատեսությամբ։ Այս ապագայամետ նախագծի թիրախը ժամանակակից տեխնոլոգիաներով՝ մարդկային էության փոփոխությունն է։ Դրա հետևանքով մարդը կսահմանափակվի միայն կենսաբանական բնությամբ, որի նպատակային հանգուցալուծումը՝ կառավարվող բիոռոբոտների՝ նոր ռասայի ձևավորումն է։
Ի՞նչ հիմքերով են ապահովելու տրանսհումանիզմի կայացման ծրագիրը։
Տրանսհումանիզմի շրջանակներում կան մի քանի հիմնական հոսանքներ, որոնք կոչված են ապահովելու այն հիմքը, որի վրա իրականացվելու են տրանսհումանիզմի կայացման ծրագիրը։ Հոսանքները բավականին շատ են ու տարածված։ Ներկայացնեմ դրանցից մեկը։ Պոստգենդերիզմ կոչվող հոսանքը, որի հիմնական կարգախոսն է։ «Գերմարդը պետք է լինի անդրոգեն»։ Այն սոցիալական փիլիսոփայության բավականին ազդեցիկ հոսանք է, որը դարձավ քսաներորդ դարի սեռական հեղափոխության պսակը և հետմարդկային իրականությունը իբր հիմնավորող հիմքերից մեկը։ Նկատենք, որ հետմարդու և տրանսհումանիզմի կոնստրուկցիաների համար նոր խթան հանդիսացան նանոտեխնոլոգիայի՝ (հատկապես նոր նյութերի), ռոբոտաշինության և գենետիկական ճարտարագիտության ձեռքբերումները, որոնք որպես ժամանակակից և ապագայի գործիքներ, ինչպես միշտ սկսեցին օգտագործվել նաև ոչ բարի նպատակներով անմիջապես սկսեցին տեղադրվել գիտական կեղծ հոսանքների համատքեստում և արդեն ստանում են համակարգված նախագծեր, ծրագրեր մարդկային արարչագործ էության փոփոխության համար։
Այսպիսով ի՞նչ տրամաբանությամբ է շարունակվելու մարդկային էվոլյուցիան։
Մարդու և մարդկության բնականոն էվոլուցիան չի կարող ընթանալ հետընթացի տրմաբանությամբ, երբ բանական մարդու փոխարեն, իրականության մեջ կգործառվեն կենսաբանական էակները, թեկուզև՝ արդեն «հարստացված» նորագույն տեխնոլոգիական լուծումներով։ Ապագան անխուսափելիորեն կառուցվելու է մարդկային էության վերաճի շնորհիվ, երբ կկերտվի Աշխարհի նոր ու ամբողջական պատկեր՝ հիմնված մարդու և աշխարհի մասին հոգևոր ու ոգեղեն նոր ու ամբողջական գիտելիքի վրա, որը պահանջում է մարդու գոյութենական հոգևոր նոր կենսիմաստ, որն էլ հիմնավորվում է կյանքի նոր ու արարչական կեսնափիլիսոփայությամբ։
Հարցազրույցը վարեց Ելենա Հովհաննիսյանը