ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆՈՒՄԸ ՀԱՅ ԱԶԳԻ ԳՈՅՈՒԹՅԱՆ ՄԻԱԿ ԳՐԱՎԱԿԱՆՆ Է։

ARJEQ.am-ը զրուցել է ժողովրդագրության և առողջապահության քաղաքականության մասնագետ Գոհար Ջրբաշյանի հետ։

1․ Տիկին Ջրբաշյան համատարած արժեզրկման ու բարոյազրկման արդյունքում, հայտնվել ենք ապարժեքային խորը քաոսում։ Ինչու՞ հասանք այս օրին, գուցե սա անհրաժեշտ է, որպեսզի մենք լիարժեք ինքնամաքրվենք։ Քանի որ անարժեք խրախճանքի ժամանակ, բոլոր լրբերը հանում են դիմակները։

Եթե սա կմխիթարի ոմանց, ասեմ, որ բարոյազրկման ու արժեզրկման շատ խորը գործընթացներ են տեղի ունենում կարելի է ասել, ամբողջ աշխարհում։ Ցավալիորեն, արժեզրկումն ու բարոյազրկումը աղետալի մակարդակի են հասել մեր երկրում։ Ինքնության կորստի առումով վերջին 30 տարին առավել ավերիչ են եղել, քան նախորդ հազարամյակների բոլոր զավթիչ արշավանքներն ու օտարի լուծը։ Ցավոք, այդ գործընթացը շարունակվում է՝ այն էլ մեծ արագացումով։ Շատ կուզենայի, որ մեր արժեհամակարգին հավատարիմ մնացած լինեինք ու ինքնամաքրման կարիք չլիներ։ Հայտնի է, որ չլուծված խնդիրները խորանալու ու շատանալու միտում ունեն, ինչի ականատեսն ենք այսօր։ Նման իրավիճակներում «լրբերը» ոչ միայն հանում են իրենց դիմակները, այլև ավելի անպատկառ ու լպիրշ են դառնում։

Ազգային արժեհամակարգը ձևավորվում է պատմական զարգացման ընթացքում, կազմում է ազգի կեցության ու բնականոն զարգացման հիմքը։ Ազգին հատուկ արժեքները դրսևորվում են նրա ինքնագիտակցության արտահայտման տարբեր ձևերում՝ մշակույթի, ավանդույթների, բարոյականության, փիլիսոփայության, գաղափարախոսության, կրոնական պատկերացումների, ճարտարապետության, բանահյուսության մեջ։ Առանց սեփական արժեհամակարգի չկա ինքնություն ունեցող ազգ, չկա ազգային պետություն։ Հասել ենք մի հանգրվանի, որ մեծագույն ճիգեր պետք է գործադրենք հայկականությունը (հայ ազգի ինքնությունն ու արժեհամակարգը) վերականգնելու և վերագործարկելու համար՝ այլապես մենք կվերանանք։

Զգոն ու աչալուրջ մարդիկ (ինչպես ասում են՝ արթունները) տարիներ ի վեր մատնանշում էին այսօր հստակորեն երևակված որոշ «գործիչների» գաղափարներն ու գործողությունները, որոնք ուղղված են հայ ազգային արժեհամակարգի՝ ավանդույթների, մշակույթի, լեզվի, պատմության, հավատքի, պետության ու բանակի դեմ [[1], [2], [3], [4]]։ Լավ կլիներ, եթե շատերը լսեին ու միանային արթուններին, ինչի շնորհիվ հնարավոր կլիներ այդ ավերիչ ծրագրերի դեմն առնել ճիշտ ժամանակին։

Լայնատարած բարոյազրկման ու արժեզրկման կապակցությամբ կուզենայի նշել, որ «Օվերտոնի պատուհանի» մեխանիզմը մարդկանց լռելու, չհակազդելու, հանդուրժելու հիման վրա է աշխատում։ Հայ հանրության շրջանում բավականին տարածված է այն մտայնությունը թե «պետք է պայքարել են ոչ թե ընդդեմ, այլ հանուն», «չարի դեմ պայքարելով դու իզուր տեղը եռանդ ես կորցնում», նույնիսկ ավելին՝ «չարի դեմ պայքարելով՝ չարին ուժ ես տալիս»։ «Օվերտոնի պատուհան» բացողները, այսինքն որևէ հրեշավոր գաղափարի ջատագովները, համոզում են թե լավ կանեք դրա դեմ չխոսեք, դրա դեմ չպայքարեք, այլապես այն կիրականանա։ Այնինչ նախնական լռության ժամանակահատվածն օգտագործում են իրենց դիվային ծրագրերն իրագործելու համար: Որևէ երևույթի կամ գաղափարի սպառնալիքը տեսնելուն պես (օրինակ՝ սեփական ազգային արժեհամակարգի նսեմացումը) պետք է դրա դեմն առնել անմիջապես և ամեն գնով։ Եթե նման գաղափարները չեզոքացվեն դրանց ծագման հենց օրօրոցում, դրանք հետագա զարգացման և իրագործման շանս չեն ունենա։

Ամրագրենք, որ եթե մարդիկ չարիքի դեմ չեն պայքարում, ապա այն չի վերանում, այլ ուժեղանում է, հասարակությունն էլ ակամա դառնում է չարիքին սատարող ու սպասարկող։ Պետք է հասկանանք, որ հանուն ինչ-որ գաղափարի պայքարելիս հաճախ պետք է լինում խոչընդոտների դեմ պայքարել։ Չարիքի դեմ վերջնական ու կայուն հաղթանակի հասնելու համար անհրաժեշտ է  ազգային ավանդական արժեհամակարգը վերականգնել ու խթանել։ Կայուն համոզմունքներ ունեցող, ազգային արժեհամակարգն իր մեջ կրող անձը երբևէ չի ընկնում ազգային ինքնությանն ու երկրի անվտանգությանը սպառնացող գաղափարների ազդեցության տակ։

Երկրները ներսից կործանելու քայլերը առաջին հերթին ուղղված են լինում բարոյականության ու արժեքային համակարգի դեմ՝ հանդուրժող, աշխարհի քաղաքացի, կոսմոպոլիտ, անազգ, անհայրենիք երկոտանիներ «դաստիարակելուն» ու հենց նմաններին երկրի կառավարիչներ դարձնելուն։ Եթե ժամանակին մեր մշակույթի, ավանդույթների, բանակի, պետության և ազգային այլ արժեքների դեմ ոտնձգությունների դեմն առնեինք, այս վիճակի մեջ չէինք հայտնվի։

Նշեմ, որ մասնավորաբար հանդուրժողականությունը բժշկության մեջ նշանակում է պաթոգենների նկատմամբ օրգանիզմի դիմադրողականության կրիտիկական նվազում։ Այլ կերպ ասած՝ մարդու իմունիտետը դադարում է աշխատել, ինչը հանգեցնում է հիվանդությունների, լուրջ բարդությունների, երբեմն մահվան։ Նույնը կարելի է ասել մարդկային հասարակության մասին, քանզի ազգն ու պետությունը ևս կենդանի օրգանիզմ են։ Եթե հանրությունը դադարում է պատշաճորեն հակադարձել ավերիչ գաղափարների ու գործելակերպերի, այսինքն ազգը իմունիտետ չունի, ապա արժեհամակարգի և ինքնության կորուստն ու ազգի գոյաբանական անկումն անխուսափելի են։

Նկատե՞լ եք, որ «Ազգային անվտանգության ռազմավարության» (հուլիսի 10, 2020թ.) Փաշինյանի ուղերձում թվարկված են հայոց արժեհամակարգի գրեթե բոլոր բաղադրիչները, բացի ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻՑ։ Պնդում եմ, որ դա պատահական չէ՝ վկա իր «Երկրի հակառակ կողմը» գիրքը, հոդվածներն ու ողջ գործելակերպը։ Ուղերձում հռչակված «Հայ ժողովրդի ազգային արժեքների» պահպանության փոխարեն, այսօր ականատեսն ենք ազգային ինքնությունն ու արժեհամակարգը եղծող քաղաքականության ու գործընթացների՝ հենց պետության հանցավոր անգործության և/կամ մասնակցության պայմաններում։

ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐՆ են, որ ապահովում են կապը սերունդների միջև, կապը մեր նախնիների հետ։ Ավանդույթները պահպանելու (հնամյա ծեսեր, տոնախմբություններ, մեծագործությունների փառաբանում, հերոսների մեծարում, գործելակերպեր, նաև գերդաստանի ավանդույթներ՝ ներառյալ աղջիկ և տղա երեխաներին տարբեր ձևով դաստիարակելը) շնորհիվ է նաև, որ ստանում ենք մեր նախնիների զորությունները, ամրացնում ենք մեր ոգեղենությունն ու հզորացնում ազգի էգրեգորը։

ՈԳԻՆ մեր էության ուժային, կամային բաղադրիչն է։ Այն ամենը, ինչը մեզ ուժեղացնում է,  բազմապատկում է մեր ոգին ու հզորացնում է մեր ազգն ու երկիրը։ Իսկ ի՞նչն է մեզ ուժ տալիս՝ գիտելիքը, առողջությունը, մարդկային հարաբերություններում ազնվությունը, ջերմությունը ու կայունությունը, բարոյականության կանոններ պահպանելը, ամուր ու երջանիկ ընտանիքը, սերունդների դարավոր ամուր կապը, հայրենտիությունը, հավատարմությունը ավանդույթներին՝ մեր ազգային արժեհամակարգը ընդհանուր առմամբ ։

Որպեսզի վերոնշյալ սպառնալիքները շատերին անհիմն չթվան, ստորև բերված են մեջբերումներ առանց պատերազմի երկրներ կործանելու որոշ ծրագրային ու վերլուծական նյութերից, կից հղումներով։

Գնդապետ Դանի «Ինչպես փլուզել երկիրը ներսից» նոթերում կարդում ենք. «Օգտագործելով հանրային հարթակները, ինչպիսիք են հեռուստատեսությունը, ռադիոն և տպագիր մամուլը՝ դուք կարող եք ազդել, իշխել և վերահսկել հասարակության ճնշող մեծամասնության միտքը ցանկացած բնագավառում: Այս կործանարար ազդեցությունը պետք է ներառի «մեկ փլուզող խումբը մյուսի նկատմամբ բորբոքելու» ռազմավարությունը, որպեսզի հասարակության մեջ առաջանան ներքին տարաձայնություններ: Անհրաժեշտ է նաև տարածել վարկաբեկող նյութեր, խարխլել ազգային արժեքներն ու նրա բարոյական սկզբունքները, ոչնչացնել ցանկացած հզոր հոգևոր հիմք և ստեղծել թերահավատություն ազգային ինքնատիպ մշակույթի նկատմամբ: Սա շատ ավելի հեշտ գործ է, եթե ձեր թիրախային լսարանում շատերն արդեն դարձել են ծույլ, վատ կրթված, վատ տեղեկացված, չմտածող ու անտարբեր: Ապագա սերունդներին «դաստիարակելու» համար՝ վերահսկեք դասագրքերը, դպրոցները: Ուսման մեջ խրախուսել և առաջ քաշել այն երեխաներին, որոնք հակված են ձեր սկզբունքներին ու գաղափարախոսությանը: Ապագա սերունդներին պետք է դարձնել մտքով, մարմնով ու հոգով թույլ: Խուսափեք դասավանդման ժամանակ երեխաներին տալ հիմնական փաստեր իրենց իսկ պատմությունից և սահմանադրական իրավունքներից: Սովորեցրեք նրանց, որ բնական ագրեսիան սխալ է, իսկ հլու-հնազանդությունը ճիշտ է: Նրանց պետք է սովորեցնել, որ բարոյական արժեքների հիմքերին հետևելը թուլություն և ստրկություն է, այդ արժեքներից պետք է հրաժարվել՝ հանո՛ւն ազատության: Նաև պետք է ներշնչել, որ վերանայեն իրենց հայրենասիրության հին հայեցակարգը և ընդունեն ձե՛ր տեսակետները: Սովորեցրեք դեն նետել հին արժեքներն ու ավանդույթները: Զգուշորեն համոզեք, որ ի վերջո, դուք չեք ուզում իրենց հին ավանդական հավատալիքների պատճառով վիրավորել որևէ մեկին, այլ ցանկանում եք միայն կրթել [[5],  [6]]:

Փոլ Վեսթոնը «Ինչպես կործանել երկիրը» (2012թ․) հոդվածաշարում ներկայացնում է երկիրը կործանելու մարտավարական քայլեր, որոնք արդեն իսկ ակնհայտորեն տեսանելի են իր երկրում (Մեծ Բրիտանիա)՝ ոչնչացնել արդյունաբերությունը, ոչնչացնել կրթությունը, քանդել ընտանիքը, վերացնել կրոնը, վերացնել բարոյականությունը, ոչնչացնել համայնքը, ոչնչացնել միջին դասը, ոչնչացնել բանվոր դասակարգը, ոչնչացնել ազգային պետությունը, տարանջատել սերունդներին, անհատականության դիմակի տակ ծպտված խթանել հարմարվողականությունը, ստեղծել անարխիկ երիտասարդություն, ոչնչացնել մրցունակությունը, ոչնչացնել ինքնապահովումը, ոչնչացնել ժողովրդավարությունը, խթանել զանգվածային ներգաղթը, խթանել ռասայական հակասությունները, ոչնչացնել ազգային դիմադրությունը, օգտագործել ընտրովի պատմությունը ազգային դիմադրությանը հակազդելու համար, շեղել բնակչության ուշադրությունը [[7]]:

Ինչ ծանոթ են այս բոլոր ավերիչ գործընթացները, այնպես չէ՞։ Դրանք մեր երկրում էլ են ընթանում՝ ներկայացվելով իբրև «արևմտյան զարգացած երկրների առաջավոր փորձի որդեգրում»: Ավելին ասեմ, հայոց պատմության նենգափոխումն ու խեղաթյուրումը կազմակերպված բնույթ է ստացել և հասել է նրան, որ ներգրավվել են հայաստանցի «մասնագետներ»։ Այդ թրքհաճները թուրքերի հետ միասին հայոց պատմության դասագիրք են գրում՝ Գերմանիայի ֆինանսավորմամբ։ Թշնամուն սեփական պատմության դասագրքերը գրել վստահող երկիրը կործանման է դատապարտված։ Հորդորում եմ Աննա Աղլամազյանի բացառիկ վերլուծականները կարդալ ՖԲ-ում, մեկնաբանություններով հանդերձ  [[8], [9]

Խղճի ազատության քողի տակ խթանվել է ավերիչ աղանդների տարածումը, պակիստանահնդկական և այլ երկրներից անհասկանալի ու չհիմնավորված մեծ ներգաղթ խրախուսելու հետ մեկտեղ, ամեն քայլի գնացել են՝ հայությանը արտագաղթի դրդելու համար: Հիշենք ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 2 միլիոնանոց Հայաստան ունենալու հայտարարության ու վարչապետ Տիգրան Սարգսյանի տխրահռչակ միտքը՝ «․․․թող արտագաղթեն․․․ բա մնան, որ հեղափոխություն անե՞ն» [[10], [11], [12]]:

Իսկ ինչպե՞ս է պատահել, որ բնակչության մեծ մասը չի զգացել, չի նկատել, կամ գուցե շատերը նկատել ու չեն արձագանքել ազգակործան ու պետականություն ոչնչացնող ավերիչ ծրագրերին։ Փաստն այն է, որ որպես կանոն այդ ծրագրերը գեղեցիկ փաթեթավորում ունեն՝ «համամարդկային արժեքներ», «մարդասիրություն», «բազմակարծություն», «հանդուրժողականություն», «անհատի իրավունքներ» և այլն։ Պակաս կարևոր չէ այն, որ դրանք շատ զգուշությամբ ու աստիճանաբար են ներդրվել։ Օրինակ «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» («գենդերի» մասին, 2013թ․), «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման» (2017թ․), «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» (2020թ․) Եվրոպայի խորհրդի (Լանզարոտի) կոնվենցիան վավերացնելու մասին ՀՀ օրենքները «երկու քայլ առաջ, մեկ քայլ ետ» անելով առաջ տարան՝ բավական լուրջ դիմադրության պարագայում։ Այս օրենքների ու կոնվենցիայի վտանգավոր դույթների մասին շատ է գրվել ու ասվել, այդ պատճառով այստեղ չեմ շարադրի դրանք։ Հուսանք, որ ազգային պետություն ունենալուն պես սրանք ու համանման նորմատիվ ակտերը կկասեցվեն։ Ազգային ուժերին առայժմ հաջողվել է խափանել «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի (Ստամբուլի) կոնվենցիայի վավերացումը։ Այս կոնվենցիայի որդեգրած գերվտանգավոր սկզբունքներից մեկն այն է, որ անմեղության կանխավարկածը փոխարինված է մեղավորության կանխավարկածով։ Սրա վավերացման ու կիրարկման դեպքում, անանուն տեղեկատվության հիման վրա պատկան մարմինները կարող են առանց որևէ հիմնավորման երեխային օտարել ընտանիքից ու հանձնել խնամակալ օտար ընտանիքի։ Այն երկրներում, ուր գործում է այս կոնվենցիան, երեխան պարզապես ապրանք է դառնում։

Փոլ Վեսթոնը իր վերլուծականում բաց է թողել մի վերին աստիճանի բացասական երևույթ՝ «յուվենալ արդարադատության» ներդրումը Մեծ Բրիտանիայում, որի պատճառով երեխաները առևտրի առարկա են դարձնել, «երեխաների պաշտպանության» անվան տակ։ Այս աղետաբեր երևույթը ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Եվրոպայի շատ երկրներում սոսկալի ծավալների է հասել։ Այստեղ տեղադրում եմ «ընտանիքում բռնության կանխարգելման» և «յուվենալ արդարադատության» թեմայով ՖԲ-ում իմ որոշ գրառումների հղումներ: Հորդորում եմ կարդալ նաև մեկնաբանությունները։ Ընտանիքում բռնության կանխարգելման առաջարկվող մոդելի իրական դեմքը —  Անգլիայի փորձը: ԱՄՆ Ջորջիա նահանգի սենատոր Նենսի Շեյֆերը պատմում է ԱՄՆ-ում յուվենալ արդարադատության մաս կազմող երեխաների պաշտպանության ծառայության (Child Protective Services) կոռումպացված համակարգի և երեխաների առք ու վաճառքի հանցավոր բիզնեսի մասին։ Մի՞թե որևէ մեկը կմտածի թե Հայաստանում վիճակն այլ է լինելու։ Ապաստանների ստեղծման մեխանիզմը տենդերն է ու հաստատ կշահեն օտարերկրյա «մեծ» փորձ ունեցող կազմակերպությունները՝ Ն․Շեյֆերի նշած «հատուկ փորձառությամբ» կազմակերպությունները [[13], [14]]:

Խնամատար ընտանիքներում կամ հիմնարկներում գտնվող երեխաների առաջադիմությունը սովորաբար շատ ցածր է։ Բանտերում շատ մեծ թիվ են կազմում ընտանիքներից օտարված երեխաները։ Սա Մեծ Բրիտանիայի Պառլամենտի անդամ Ջոն Հեմմինգի խոսքերն են։  Նույն հարցազրույցում Հեմմինգը պատմում է այն մասին, որ մի պապ նամակ է գրել պատկան մարմիններին՝ իր ծոռանը ընտանիք վերադարձնելու հույսով։ Սակայն պարզվել է, որ երեխայի «դոսյեն» (գործը) կորել է։ Չկա «դոսյե»՝ չկա երեխա [[15]], և այսպիսի դեպքերը շատ են։

Իտալական ոստիկանությունը բացահայտել է շահույթ ստանալու նպատակով անչափահասների զանգվածային չարաշահման ցնցող դեպք։ Հանցախմբի կազմում ընդգրկված են եղել մանկական հոգեբաններ, սոցիալական աշխատողներ, դատավորներ և նույնիսկ Բիբիանո համայնքի քաղաքապետը: Կաշառք ստացած բժիշկները երեխաներին համոզել էին թե ընտանիքում իրենց նկատմամբ սեռական բռնություն է իրականացվել։ Օգտագործվել են ներշնչման հոգեբանական մեթոդներ, ինչպես նաև էլ․ հոսանք  [[16]]:

Արժեհամակարգային պատերազմ է մեր դեմ և թշնամիների շարքում են պետական պաշտոնյաներ։ Ահավասիկ մի օրինակ․ Երևանի Խ․Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում ուսանողներին բաժանել են ինչ-որ թեստ-թերթիկներ՝ «Աջակցենք Ստամբուլյան Կոնվենցիայի վավերացմանը» վերնագրով, որտեղ ներկայացված են եղել ապակողմնորոշող հարցեր, որոնց միջոցով փորձ է արվել ցույց տալ, թե իբր հանրությունը և երիտասարդությունը կողմ է այդ հանցավոր, ազգայինի դեմ, լգբտ քարոզ իրականացնող կոնվենցիայի վավերացմանը: Հատկանշական է, որ նշված ախտով տառապողները արդեն չեն խորշում բացահայտ ասել, որ իրենց «սրտի» կոնվենցիան իրականում ուղղված է լգբտ անձանց իրավունքների ընդլայնմանը՝ երեխաների ու կանանց իրավունքների պաշտպանության քողի տակ [[17]]:

 

2 Դուք բազմիցս նշել եք, որ այսօր Աշխարհը կարիք ունի իրական տղամարդու, ուժեղ տղամարդու տեսակի։ Կրկին հարց ինչու՞ հասանք այս օրին, որ իրական տղամարդկությունը հետադիմության հետ է ասոցացվում։ Խիստ հետաքրքիր է որպես կին Ձեր մոտեցումը, քանի որ այն խիստ տարբերվում է կանանց թրենդային մտածելակերպից, քանի որ ֆեմինզմի տրամաբնությունից դուրս է։

Ցավալիորեն, շատ նսեմացված վիճակում է ինչպես մեր ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆՔԻԸ, այնպես էլ մենք բոլորս, սակայն առավելապես՝ հայ տղամարդը։ Տղամարդուն թուլացնելու միջոցով հայ ընտանիքը, բանակն ու պետությունը տկարացնելը մինչ օրս մեր պետության ու մեր ազգին հակոտնյա կառավարիչների, միջազգային ծրագրերի, օտարերկրյա շահեր սպասարկող գործակալների նպատակն է եղել։ Անկախացումից ի վեր, հետևողականորեն թուլացրել են հայ ավանդական արժեհամակարգն ու հայ պետականության հիմք հանդիսացող հայ ավանդական ընտանիքը՝ տղամարդու գլխավորությամբ։ Թույլ տղամարդը չի կարող լինել լավ զինվոր, լավ ամուսին, լավ հայր ու պետության լավ ղեկավար։

  • Հայ տղամարդու համար մեծագույն նսեմացում է, որ չի կարողանում ընտանիքի հոգսերը հոգալ (ընտանիք պահել)։ Ընտանիքի կենսաապահովման միջոցներ հայթհայթելը դարեր ի վեր (եթե ոչ հազարամյակներ) եղել է ՀԱՅ ՏՂԱՄԱՐԴՈՒ պատվի խնդիրը։ Հայ տղամարդը իր հայրենիքում զրկված է ընտանիքի կարիքները բավարարող արժանապատիվ վաստակից։ Հայ տղամարդու անկարողությունը հոգալ ընտանիքի կարիքները և այդ հողի վրա առաջացող դժգոհություններն ընտանիքում խախտում են ներընտանեկան նուրբ հավասարակշռությունը, որն անհրաժեշտ է ներդաշնակ հարաբերությունների համար։ Աշխատավարձեը սոսկալի ցածր են համատարած, բարձր գնաճն էլ լափում է եղածը։
  • Բազմաթիվ գովազդային հոլովակներում և սերիալներում ծաղրում են տղամարդկանց։ Եվ եթե կինն անզգուշաբար ծիծաղում է որևէ նման դրվագում, ամուսինը կարող է իր վրա պրոեկտել այդ իրավիճակն ու բացասաբար արձագանքել։ Ասածս այն չէ, թե կինն իրավունք չունի ծիծաղելի իրավիճակներում ծիծաղել։ Բայց տղամարդկանց ստորացման տեսարաններն ինչ-որ շատ են շատացել հեռուստատեսային հաղորդումներմ և սեռուստասերիալներում։
  • Վերջին 30 տարիների ընթացքում ընտանեկան ու միջանձնային հարաբերությունները, բարոյակա­նության նորմերը խարխլող սերիալներ են ցուցադրում բոլոր ՀԸ-երը։ Հեռուստաեթերն աղբից մաքրելու մեխանիզմներ չկան, քանի որ օրենսդիրը մինչ օրս «սեռական բնույթի և բռնարարքներ պատկերող տեսարանների» չափորոշիչներ չի սահմանել, չնայած «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի պահանջին։
  • Գլոբալիստները պատերազմ են հայտարարել տղամարդու ավանդական, առնական տեսակի դեմ։ «Հոգեբանների ամերիկյան ասոցիացիայի» 2018թ. հրապարակած «Տղաների և տղամարդկանց հետ հոգեբանական պրակտիկայի ուղեցույցների» հեղինակները պնդում են, որ այն տղամարդիկ, ովքեր իրենց որդիների հետ շփվում, հաղորդակցվում են (այսինքն դաստիարակում են) ավանդական ձևով, խաթարում են որդիների հոգեկան առողջությունը։ Հեղինակներին շատ է բարկացրել այն, որ «ավանդական հաղորդակցությունը, որը սովորեցնում է տղաներին վաղ տարիքից լինել ինքնուրույն, ուժեղ և նվազագույնի հասցնել ու կառավարել իրենց խնդիրները, բերում է նրան, որ չափահաս տարիքում նրանք պակաս հակված են լինում դիմել հոգեկան առողջության բուժման համար» [[18], [19], [20]]։ Հավանաբար իրենց ուզածն այն է, որ տղաները ինքնուրույն և ուժեղ չլինեն, իրենց խնդիրներն ինքնուրույն լուծել չկարողանան, լինեն թույլ, տգետ, կամազուրկ ու հոգեպես անհավասարակշիռ։
  • Ֆեմինիզմը տղամարդատյաց երևույթ է [[21]], որը ցավոք մեր երկրում էլ է ոտքն ամրացրել, ու կրկին կառավարիչների թողտվությամբ՝ «30 արծաթ» դրամաշնորհ ստանալու դիմաց։ Ազգադավ կառավարիչների սիրելի սորսականների «շահած-պահած» որոշ «քաջ» կանանց պատճառով ենք նաև հայտնվել այս վիճակում։ Կանայք, ովքեր «ո՛չ ազգ», «ո՛չ սահման», «ո՛չ ամուսին», «ո՛չ պետություն», «ո՛չ տեր», «ո՛չ աստված», «ո՛չ խոհանոց», «ո՛չ գժանոց» կոչերով են հանդես գալիս ու ապականում երիտասարդների հոգին [[22]
  • Պարզվում է, որ առանց հայր մեծացած տղաների շրջանում մեծ է հետագայում բռնարարության ռիսկը։ Իսկ անհայր մեծացած աղջիկները հակված են վաղ սեռական կյանքի, ինչի արդյունքում վարքագծային շեղումների ու դեռահասների հղիության բարձր ցուցանիշներ են գրանցվում նրանց շրջանում: Առանց հայր քանդվում է ընտանիքը, վտանգվում է երեխաների ապագան, տուժում է երկիրը։
  • Պետական հովանու տակ միջազգային կառույցներն ու կոնվենցիաները «ուժեղացրել» են կնոջը։ Հավասար որակավորումների (անգամ ավելի ուժեղ մրցակցային առավելություններով տղամարդ թեկնածուի) առկայության պարագայում, մեծամասամբ ի օգուտ կնոջ սեռային («գենդերային») խտրականության քաղաքականություն են որդեգրել ՀՀ-ում գործող բոլոր միջազգային կառույցներն ու ծրագրերը։ Ոչ բոլոր կանայք են կարողանում իրենց «բարձր» կարգավիճակը թողնել աշխատավայրում և տան պատերից ներս պարզապես լինել սիրող և հոգատար կին ու մայր։ Բնականաբար ոչ միշտ, բայց որոշ դեպքերում սա ևս կարող է տղամադրու նսեմացման պատճառ դառնալ։
  • Մեծահոգի, հոգատար, ընտանիքին նվիրված տղամարդ էությունը թուլացնող հանգամանք է նաև աղջիկների վաղ սեռականացումը։ Սա վերոնշյալ «Հոգեբանների ամերիկյան ասոցիացիայի» (2007թ․) հրապարակած զեկույցն է աղջիկների վաղ տարիքում սեռականացման (sexualization) բացասական հետևանքների մասին։ Հեռուստատեսային հաղորդումները, հագուստի ու ժամանցի ինդուստրիան, անգամ դպրոցական ծրագրերը նպաստում են դրան [[23]]։ Հայաստանում ևս նկատելի է այս երևույթը։ Սրան նպաստում են նաև հեռուստատեսությամբ ցածրօրակ «հումորային», սեռական բնույթի և բռնարարքներ պատկերող տեսարաններ կամ բառապաշար պարունակող ամենատարբեր հաղորդումներ ու ֆիլմեր դեռահասներին հասանելի ժամերին ցուցադրելը։
  • Հայ տղամարդը հայտնվել է Ն․Փաշինյանի գրոհների թիրախում։ 44 օրյա պատերազմից հետո նրա ուղերձներում հնչած «բոլորս ենք մեղավոր», «հայ զինվորը դասալիք է» արտահատությունները մարդկանց մեջ սերմանել են մեղավորության, թուլության ու վախի զգացումներ։ Հոգեբանական այս գրոհը հերթական ավերիչ հարվածն է մեր ազգի թիկունքին։ Այդ կլիշե/արտահատությունների տարածումը սոսկալի հարված է հասցնում մեզ բոլորիս ու հատկապես հայ տղամարդու տղամարդկային ինքնությանը։ Առանց նվիրյալ, առյուծասիրտ տղամարդու չկա ազգ, չկա պետություն։ Այդպիսի մտքերի տարածումը հանգեցնում է ենթագիտակ­ցական մակարդակում դրանց ամրագրմանն ու մեր ոգեղենության, մեր ՈԳՈՒ թուլացմանը։

Հազարամյակների ավանդույթներով դաստիարակված իմաստուն հայ կինն իր ընտանիքի ղեկն ու պատասխանատվությունը սիրով հանձնում է իր ընտրյալ ամուսնուն՝ իրար փոխլրացնելով, համատեղ ջանքերով, սիրով ու հարգանքով լեցուն իրենց օջախը կառուցելու համար։ Հայ ավանդական ընտանիքը հասունություն, խելահասություն, աշխատունակություն, հոգատարություն ու հարգանք, մերձավորներին պաշտպանելու խիզախություն դրսևորելու և երեխաներ դաստիարակելու բարոյական իրավունք ունենալու դրսևորում է։  Ու դա լավագույնս անում են ավանդապաշտ հայ տղամարդն ու հայ կինը։

3 Աշխարհաժողով նախաձեռնությունը հռչակել է Ազգային պետության կայացման կենսընթաց։ Դուք բազմիցս մասնակցել եք նորօրյա աշխարհաժողովներին։ Սա ուտոպիա չէ՞, մի՞թե ժամանակակից աշխարհում հնարավոր է պահել ազգայինը, երբ գլոբալիզացիայի քողի տակ ամեն ինչ համահարթեցվում է, եթե արդեն չի համահարթեցվել։

Գլոբալ կառավարման համակարգ ստեղծել ձգտողները, ոչնչացնելով ազգերի ինքնությունը ցանկանում են հասնել պետությունների ոչնչացման և դրա արդյունքում մարդկության ստրկացման։ Եթե նախկինում գլոբալ ազդեցության հասնելու նպատակով սպառողական հասարակություն էին խթանում՝ բանկերի ու համաշարհային արտադրողների միջոցով շուկաներ էին գրավում և պետությունների սոցիալ-տնտեսական քաղաքականությունների ու մարդկանց վարքագծի վրա ազդում, ապա 2020թ․ կորոնավիրուսային կեղծաճարակի հայտարարությունն ազդարարեց ՎԱԽԻ ազդեցությամբ մարդկանց կառավարելու դարաշրջանի սկիզբը։ Կլաուս Շվաբի, Ժակ Աթթալիի, Բիլ Գեյցի, Էնթոնի Ֆաուչիի և համանման ճիվաղների պլաններում այժմ «Չորրորդ արդյունաբերական հեղափոխություն» բոցաշունչ անվան տակ ինքլյուզիվ (ներառական, inclusive) կապիտալիզմի ստեղծումն է։

 Ըստ Շվաբի, եթե ​​արդյունաբերական առաջին երեք հեղափոխություններն այն էին, ինչ մարդիկ անում էին աշխարհին, ապա չորրորդ արդյունաբերական հեղափոխությունն այն է, ինչ անում են մարդկանց հետ: Սա մարդու գենոմի փոփոխություն է, փոփոխություն հենց անձի մեջ։ Տրանսհումանիստների երազանքը մարդուն հեշտ կառավարվող արարածի վերածելն է։ Պատմաբան և գրող Անդրեյ Ֆուրսովի բնութագրմամբ, գլոբալիստներն աստիճանաբար «ավարտում են մարդկանց դարաշրջանը»։ Նրանք հիմա նոր աշխարհ են կառուցում, որի գաղափարախոսությունը բիո-էկո-տեխնո ֆաշիզմն է։ Բիո — բժշկության հետ կապված ամեն ինչ, գենոմի փոփոխությամբ; էկո — էկոլոգիա, կլիմա; տեխնո – թվայնացում [[24], [25], [26], [27]

Ակնհայտ է, որ գլոբալիստները հաջողացրել են երկրների ճնշող մեծամասնությում իրենց ենթակա, դրածո իշխանություններ կարգել։ Դրա ապացույցները շատ են, ներառյալ այն, որ գրեթե բոլոր երկրներում կորոնաճարակի դեմ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ոչ գիտական ու հակասական հրահանգները տառի ճշտությամբ էին կատարվում։ Չնայած դրան, զգոն ու աչալուրջ, գրագետ ու անվախ մարդկանց ինքնազոհ ու նվիրյալ պայքարի շնորհիվ բազմաթիվ մարդիկ հաղթահարեցին ՎԱԽԻ ծանր ազդեցությունն ու սկսեցին զանգվածաբար պայքարել կեղեքիչների դեմ։

Բարեբախտաբար այս պահին գլոբալ համահարթեցման մասին խոսք լինել չի կարող։  Իմ խորին համոզմամբ ազգերի մշակութային բազմազանությունը համայն մարդկության հարստությունն է։ Ամեն գնով ժողովուրդները պետք է ձգտեն իրենց ինքնությունը պահպանել։ Այստեղ շատ կարևոր է գիտակցել, որ կան համակեցության կանոնները հարգող ժողովուրդներ։ Սակայն կան համաշխարհային աղետներ դրդող մի քանի ցեղեր, որ ելել են շալակն աշխարհի ու հենց դրանց միացյալ ներկայացուցիչներն են կազմում գլոբալիստների գերագույն կորիզը։ Մարդկության գերագույն նվաճումը կլինի դրանց չեզոքացնելը։

4 Մոտալուտ ելքեր տեսնու՞մ եք այս ճգնաժամից, թե՞ պետք է խառնվել խառնամբոխին ու այսպես կոչված կյանքը «վայելել», դառնալով բիոստրուկ։

Այս ճգնաժամն այնքան բազմաթիվ ասպեկտներ ունի, որ ուղղակի աներևակայելի է թե ինչ խորն անդունդում ենք։ Ոլորտ չկա, որ ավերված չլինի։ Հետևողականորեն ոչնչացվել կամ խաթարվել են Հայաստանի կենսաապահովման ու անվտանգության, հայության ավանդական, մշակութային կյանքի բաղձալի որակի ապահովման բազմաթիվ ինստիտուտներ ու հայ ազգի ինքնության նկարագիրը։

Սակայն անառարկելի է, որ առանց պայքար չկա հաղթանակ։

Մենք ազգային պետություն պետք է կերտենք, որտեղ օրենքները (գրված կամ չգրված) պաշտպանում են հայության ազգային շահերը՝ հայոց արժեհամակարգին, ազգային հոգեբանությանը, մտայնությանն ու վարքագծին համապատասխանող կառավարման համակարգով, հզորագույն պաշտպանական  համակարգով (ներառյալ ազգ-բանակ), գիտությամբ ու կրթությամբ։

Առաջնահերթ ու անհետաձգելի գործողությունները չափազանց շատ են։ Թվեմ այս օրհասկան պահին, իմ կարծիքով, ամենակարևորները․

  • Հայ տղամարդու արժանապատվության վերականգնում
  • Ինքնաճանաչում
  • Ավանդական արժեհամակարգի պատշաճ ներկայացում ու խթանում
  • Ժողովրդի ֆիզիկական ու մտավոր առողջության ամրապնդում
  • Տտեղեկատվական պատերազմներին հակադարձում
  • Հայաստանի օրհներգի, գերբի և դրոշի նոր տարբերակների ստեղծում
  • «Հեռուսատատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի պահանջով նախատեսված չափորոշիչների սահմանում:

 

  1. Ձեր ամփոփիչ ուղերձը մեր հետևորդներին․․․

Ժողովուրդները, առավել ևս ազգերը, միաբանվում են համատեղ նպատակի շուրջ։ Մարդիկ միաբանվում են ընդհանուր թշնամու դեմ, որին հաղթելը ևս նպատակ է՝ չեզոքացնել ֆիզիկական ու հոգևոր գոյաբանական սպառնալիքները։ Վերն արդեն խոսեցի հայ ինքնության և պետականության պահպանման գործում ազգային արժեհամակարգի, ավանդույթների պահպանման ու խթանման կարևորության մասին։ Իսկ արդյո՞ք գիտակցում ու ճանաչում ենք մեր ազգի գլխավոր, դարավոր թշնամուն/թշնամիներին։ Ի՞նչ ենք անում հազարամյակենրով մեր դեմ ելած «դևին» լավ ճանաչելու և բազմաթիվ «գլուխները» կտրելու համար։

Կարծում եք համիդյան ջարդերը, կամ 1915թ․ ցեղասպանությունը, մեր ազգին ցեղասպանելու առաջին դրվագնե՞րն են եղել։ Հին կտակարանը կարդացե՞լ եք։ Ըստ կտակարանում նկարագրված «պատմության» հենց իսրայելացիներն են աշխարհի առաջին ցեղասպանները՝ յոթ ժողովուրդ են ցեղասպանել։ Ահավասիկ․

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԷՆՔ 20:16-17 «16 Քո Տէր Աստծու քեզ իբրեւ սեփականութիւն տուած երկրի քաղաքների բնակիչներից ոչ մէկին կենդանի չթողնէք, 17 ամբողջապէս ոչնչացրէ՛ք նրանց՝ քետացիներին, ամորհացիներին, Քանաանացիներին, փերեզացիներին, խեւացիներին, յեբուսացիներին եւ գերգեսացիներին, ինչպէս պատուիրել է քո Տէր Աստուածը…»

Տեղեկացնեմ, որ խեթերը/քետացիներն, ամորհացիները, ինչպես նաև Քանաանի հնագույն բնակիչները հայեր էին։  Մի քանի մեջբերում անեմ հիքսոսների մասին իմ դեռևս չհրապարաված մի հետազոտությունից։

Խեթերը (Hittit) հայ էին։ «Հիթիթերեն և հայերեն» գրքի նախաբանում Պիտեր Ջենսենը գրում է. «Անցել է ավելի քան հինգ տարի, որ ես ընկղմվել եմ այսպես կոչված հիթիթական (այլ աղբյուրներում` քետական, խեթական) արձանագրությունների մեջ և հասկացել, որ արժեր դրանով զբաղվել: Կիլիկիայի Սյենեսի (Syennesi) թագավորների արձանագրությունների նշանագրերի ընթերցման ժամանակ, երբ հիթիթերեն «ես» բառն էի փորձում վերծանել, մի համարձակ գաղափար ծագեց` հիթիթական արձանագրությունների լեզուն այսօրվա հայերենի նախամայր լեզուն է: Այս արձանագրությունների ժողովրդին իր ինքնանունով «հաթ(յ)» (Hatier, Hatio-Hayk) կկոչենք: Տիտղոսաթերթի վրա նրանց հիթիթ կոչելը մի զոհաբերություն է, որ ես արել եմ, որպեսզի հասկանալի լինեմ» [[28]]:

Ֆ.Բրյուսն իր «Հիթիթները և Հին կտակարանը» աշխատանքի 5-րդ «Աստվածաշնչյան տվյալների քննարկում» գլխում գրում է. «Մեր հետագա առաջարկն այն է, որ «Հիթիթներ»-ը (Hittites) (խեթեր/քետացիներ) մի ընդհանուր տերմին է, որով Հին Կտակարանի մատենա­գիր­ները կոչում են Քանաանի ոչ սեմական բնակչությանը և որ քանաանցի հիթիթներն իրոք այն ժողովուրդն են, որին հիմա մենք անվանում ենք «հուրիացիներ» (Hurrians, հուրիներ, խուր(ռ)իացիներ, խուր(ռ)իթներ)։ Հուրիացիները մտել են Վերին Միջա­գետք հյուսիսից նույն ժամանակ, ինչ հնդեվրոպական Հիթիթները տարածվել են դեպի արևմուտք, և այսպես նրանցից շատերը մտել են Քանաան, որի եգիպտական անունն է Khûru (Hurrian-Land)՝ այն է Հուրիական երկիր։ Իսկ եթե մենք վերցնենք Եզեկիելի պատումը Երուսա­ղեմի կառուցման մասին, այն որ քաղաքը կառուցվել է ամորհացիների և հուրիա­ցիների համատեղ ջանքերով, ապա մենք պետք է անհապաղ բացատրենք Ամառնայի ժամա­նակա­շրջանի Երուսա­ղեմ քաղաքի կառավարչի անունը՝ Պուտի-խեպա (Puti-khepa), որը նշանա­կում է «Հուրիա­կան աստվա­ծուհի Խեպայի ծառա»։ Կասկածից վեր է, որ Քանաանում հուրիա­ցիների (որոնց իշխանա­վորները խոսում էին արիական ծագման լեզվով) ներկայու­թյան շնորհիվ է, որ այդ ժամանա­կաշրջանի Քանաանում մենք գտնում ենք արիական անուն­ներ, նման նրանց, որ հայտնվում են Միտաննիում ինչպես նաև Բաբելոնում՝ Կասիտների թագա­վոր­ների ցան­կում [[29]]:

ԵԶԵԿԻԷԼԻ ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆԸ 16:3. «3 Այսպէս է ասում Ամենակալ Տէրը Երուսաղէմին. քո արմատն ու ծնունդը քանաանացիների երկրից են, հայրդ ամորհացի է, մայրդ՝ քետացի հիթիթ» [[30]]:

Ըստ պատմաբան Կարինե Ավետիսյանի, ամորհացիները բարձրահասակ, ճերմակամաշկ ու կապուտաչյա են եղել՝ հուրիներից [[31]]:

Այսպիսով, աստվածաշնչյան պատմության համաձայն՝ եհուդիների ցեղասպանած ժողովուրդներից առնվազն երեքը հայկական ծագում ունեին։ Ավելին՝ իրենց աստծո պատվիրանները պարտադրում են.

ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Ա 15 ՊԱՏԵՐԱԶՄ ԱՄԱՂԷԿԱՑԻՆԵՐԻ ԴԷՄ 15:3. «3 Արդ, գնա՛ եւ կոտորի՛ր ամաղէկացիներին ու յարիմացիներին եւ ոչնչացրո՛ւ այն ամէնը, ինչ նրանց է պատկանում: Նրանցից ոչ ոք չպէտք է փրկուի: Կը կոտորես նրանց ու կ՚ոչնչացնես բոլորին՝ տղամարդ լինի թէ կին, երեխայ լինի թէ կաթնակեր մանուկ, արջառ ու ոչխար, ուղտ ու աւանակ» [[32]]:

Իրենց միաբանությունը խթանելու համար, եհուդիներն ամեն տարի Պուրիմի տոնակատարության ժամանակ թշնամու կերպարի «ոգեկոչում» են անում՝ խաբեությամբ Պարսից Արտաքսերքս (Արտաշէս) շահի կինը դարձած Էսթերին փառաբանելով ու «ամաղեկ Համանի ականջներ» թխվածքաբլիթները երեխաներին մատուցելով։ Ծագումնաբանորեն իրենց ցեղակից Ամաղեկի անունը դարձել է իրենց թշնամիներին հատկորոշելու միջոց։ Տարբեր ժամանակներում ամաղեկ են կոչել Հռոմեական Կայսրությունը, Ռուսաց Ալեքսանդր I  կայսրին, Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնին, և այլն։ Բոլորին ոչնչացրել են․․․

17-րդ դարից սկսած վաշխառու եհուդիներն աստիճանաբար միաձուլվել են անգլոսաքսոնական վերնախավի հետ։ Հետագայում այլ երկրներում ևս մեծ ձուլումներ են տեղի ունեցել՝ սովորաբար ամեն երկրում տվյալ ազգի կրոնն են ընդունում ու ազգային անուններ կրում։ Սրանց ստեղծած նեոլիբերալ վաշխառուական համակարգն այսօր աշխարհի շալակն է ելել։

Քրիստոֆեր Բջերկնեսի հիմնավորմամբ, եհուդիները կազմակերպեցին ու թուրքերի ձեռքով իրականացրեցին հայերի ցեղասպանությունը անցյալ դարի սկզբին [[33]], ինչպես նաև հետագայում։ Հիմա արդեն գլոբալիստներն են սկսել հայոց արժեհամակարգի բնաջնջումը՝ իրենց գործակալական ցանցերի միջոցով անցել են ոգու ցեղասպանության։ Ու, եթե ֆիզիկական բնաջնջումից հետո փյունիկի պես հնարավոր է հառնել մոխիրներից, ապա ոգեղենության կորստի դեպքում արալեզներն անգամ մեզ չեն վերակենդանացնի։

ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆՈՒՄԸ ՀԱՅ ԱԶԳԻ ԳՈՅՈՒԹՅԱՆ ՄԻԱԿ ԳՐԱՎԱԿԱՆՆ Է։

[1] https://www.facebook.com/zakar.khojabaghyan/posts/5077093545643363

[2] https://www.facebook.com/zakar.khojabaghyan/posts/3827352590617471

[3] https://www.facebook.com/groups/avz.team/posts/10157661120912651/

[4] https://www.facebook.com/teresa.mkh/posts/10164725621980291

[5] Գնդապետ Դանի նոթերը․ «Ինչպես փլուզել օտար երկիրը ներսից». Թարգմանությունը՝ Արթուր Արմինի https://nt.am/am/news/243198/

[6] How to bring down a nation Colonel Dan (2001). June 13, 2012
http://intellibriefs.blogspot.com/2012/06/how-to-bring-down-nation.html

[7] How To Destroy A Country
Part 1  —  http://gatesofvienna.blogspot.com/2012/01/how-to-destroy-country-part-1.html

Part 2  —  http://gatesofvienna.blogspot.com/2012/01/how-to-destroy-country-part-2.html

Part 3  —  http://gatesofvienna.blogspot.com/2012/01/how-to-destroy-country-part-3.html

[8] Ի՞նչ է իրականում կատարվում մեր կրթական համակարգի հետ (մաս 1-ին)․ 21 Հունվարի 2022․ https://yerkir.am/news/view/259497.html https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1365830443856168&id=100012876762586

[9] Խմբագրել ազգ-պետության ինքնակենսագրությունը․ ինչու՞, ինչպե՞ս (մաս 2-րդ)․ 8 Մարտի 2022․ https://m.yerkir.am/news/view/263731.html  https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1394652194307326&id=100012876762586

[10] Արտագաղթն ու Nat Geo Wild-ը․ 19 Հուլիս, 2012․ https://www.civilnet.am/news/64216/%D5%A1%D6%80%D5%BF%D5%A1%D5%A3%D5%A1%D5%B2%D5%A9%D5%B6-%D5%B8%D6%82-nat-geo-wild-%D5%A8/

[11] «Մոնստրը վարչապետն է»․ Հոկտեմբեր 26 2012, https://168.am/2012/10/26/139031.html

[12] Վահե Էնֆիաջյանը Շարմազանովին հիշեցրեց Տիգրան Սարգսյանի տխրահռչակ հայտարարությունը արտագաղթի մասին․ Nov 1, 2018․ https://www.youtube.com/watch?v=543tq-eqmIg

[13] The Corrupt Business of Child Protective Services. https://parentalrights.org/child_protective_services/

[14] ԱՄՆ Ջորջիա նահանգի սենատոր Նենսի Շեյֆերը պատմում է ԱՄՆ-ում յուվենալ արդարադատության մաս կազմող երեխաների պաշտպանության ծառայության (Child Protective Services) կոռումպացված համակարգի և երեխաների առք ու վաճառքի հանցավոր բիզնեսի մասին։ https://www.youtube.com/watch?v=04wXVNhu0hc

[15] Սա Մեծ Բրիտանիայի Պառլամենտի անդամ (մայիսի 5, 2005 – մարտի 30, 2015) Ջոն Հեմինգի հարցազրույցը
ON THE EDGE No16 Part1 JOHN HEMMING MP․ https://www.dailymotion.com/video/xhh3xz

[16] Итальянская полиция раскрыла шокирующее дело о массовом насилии над несовершеннолетними ради извлечения выгоды․ https://www.1tv.ru/n/367790

[17] https://www.facebook.com/gohar.jerbashian/posts/10221153728891625

[18] American Psychological Association, Boys and Men Guidelines Group. (2018). APA guidelines for psychological practice with boys and men. https://www.apa.org/about/policy/boys-men-practice-guidelines.pdf

[19] Jordan Peterson: It’s ideology vs. science in psychology’s war on boys and men

https://nationalpost.com/opinion/jordan-peterson-its-ideology-vs-science-in-psychologys-war-on-boys-and-men

[20] ՖԲ այս գրառմամբ և հղումներում որոշ մանրամասներ եմ նկարագրել այդ ուղեցույցի մասին․ https://www.facebook.com/gohar.jerbashian/posts/10220381050375145

[21] TedX MEETING THE ENEMY A feminist comes to terms with the Men’s Rights movement | Cassie Jaye https://www.youtube.com/watch?v=3WMuzhQXJoY

[22] https://www.facebook.com/photo/?fbid=5076805582338826&set=a.250656274953805

[23] Report of the APA Task Force on the Sexualization of Girls․ 2007.
https://www.apa.org/pi/women/programs/girls/report-full.pdf

[24] Jacques Attali․ Changing the Code․ July 27, 2021․ https://nobulart.com/jacques-attali-changing-the-code/

[25] Ժակ Աթթալիի բացահայտումները. մարդը կդառնա «արտեֆակտ» եվ «օբյեկտ»․ Վալենտին Կատասոնով․ 24.08.2021․ https://www.esse.am/hy/2021/08/24/zhak-attalii-bacahajtoumnera-marda-kdarna-artefakt-ev-objekt/

[26] Они завершают «эпоху людей». Во что хотят превратить человека. Андрей Фурсов․ https://zen.yandex.ru/media/govoritfursov/oni-zavershaiut-epohu-liudei-vo-chto-hotiat-prevratit-cheloveka-andrei-fursov-619e28aaebc43b3d240238f0

[27] Они завершают «эпоху людей». Когда исчезнет пандемия и что придёт вместо неё. Андрей Фурсов․ Nov 24, 2021. https://www.youtube.com/watch?v=s8FkGuQB2d4ս

[28] Jensen, Hittiter und Armenier, Mit Zehn Lithographiscen Schrifttafeln und Einer Übersichtskarte. Strassburg, Verlag Von Karl J. TRÜBNER,1898, https://archive.org/details/hittiterundarme00jensgoog

[29] Frederick Fyvie Bruce, The Hittites and the Old Testament, V. THE BIBLICAL DATA EXAMINED, http://www.swartzentrover.com/cotor/E-Books/christ/bruce/Hittites/Hittites_05.htm#28n

[30] ԵԶԵԿԻԷԼԻ ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆԸ․ http://ter-hambardzum.net/ezekiel/

[31] Կարինե Ավետիսյան․ ՏՈւՖԱԿԵՐՏ ՔԱՂԱՔԻ ԼՌՈւԹՅՈւՆԸ. 09 մարտի, 2019թ.  https://www.facebook.com/karine.avetisyan.779/posts/567141693799866

[32] ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Ա 15․ ՊԱՏԵՐԱԶՄ ԱՄԱՂԷԿԱՑԻՆԵՐԻ ԴԷՄ 15:3.
http://ter-hambardzum.net/a-tagavorutyunner-kings1

[33] Christopher Bjerknes — Jewish Genocide of Armenian Christians. 2006. http://www.jrbooksonline.com/PDF_Books/JewishGenocide.pdf

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *