․․․մարտի 23-ին Գյումրիում նախատեսված միջոցառումը՝ Շիրակի թեմի առաջնորդությամբ, իրապես ազգային ուժերի համար կարող է բացել հաջողության դուռը։ Արտակ Հովսեփյան
Արտակ Հովսեփյան
Մի կարևոր նկատառում վերջերս սկսված քաղաքական խմորումների հետ կապված։
Առաջին անգամ փորձ է արվում համախմբելու իրապես ազգային ուժերին, որոնք 30 տարի շարունակ հնարավորություն չեն ունեցել անկաշկանդ գործելու։
Հայտնի է, որ այսպես կոչված նախկիները, որոնք ընտրել էին գլոբալ աշխարհի հետ ինտեգրվելու ուղին վայրի կապիտալիզմի ճանապարհով և ԼՏՊ֊ի պարտադրած լաքեյական ծառայությունների մատուցման պարադիգմով, որի իմաստը հանգում էր երկրի ինքնիշխանությունը մաս առ մաս տալ դրսի ուժերին հանուն վարկերի ու ներդրումների՝ հանուն տնտեսական անձնական՝ մորթապաշտ պրեֆերենցիաների, ցուցադրական ու բուտաֆորիկ վանդակի մեջ էին պահում ազգայինը։ Այն արտահայտվում էր ճոխ ցուցադրություններով՝ ազգագրական համերգներով, փառատոններով, քեֆերով, ազգային֊ազատագրական պայքարի պաթոսացմամբ։ Դե իհարկե ապազգային ընդդիմությունն էլ թիրախավորում էր այն ծաղրելով այն «հայուգենական» ու «ոչմիթիզականության» պիտակավորումներով։
Սրան ավելացավ դրսի ուժերի պարտադրած ծռացումը, որի իրական նպատակը ձևավորել էր մարգինալ ու եվրոպական ֆաշիստական շարժում ուկրաինական «Ազով» շարժման օրինակով։ Սրա սոցիալական հենքն էր այն դեգրադացված խավերն էին, որոնք փորձել էին Ռուսաստան տեղափոխվել «հեսա տեսեք ի՞նչ ենք անելու» կենցաղային խորամանկությամբ ու բախվել էին կատարյալ ձախողման։ Ինչքան էլ այս արհեստական շարժումը խորթ է մեր ազգային էությանը, այն հաջողվեց գոնե նրանով, որ ազգային 30 ամյա վակումը լցվեց պսևդո՝ արհեստական «ազգայինով», ուր տեղ չկար իրապես ազգային ուժերի։ Դժբախտաբար այս պահին արևմտյան փողերով «խաղողը թթու է» հիստերիան հասել է իր գագաթնակետին։
Ահա այս պայմաններում՝ նախկին, նոր ու ԱԺԲ֊ի ստվերում ձևավորվեցին իրապես ազգային ուժերը մոբիլիզացվելով խաղաղ ստեղծագործական ոլորտներից սեփական ուժերով, միջոցներով ու ռեսուրսներով։
Նրանք համոզված են, որ Հայաստանում իր բնույթով նեոգաղութային ողորմելի համակարգը փլուզվում է և վերադարձ չի լինելու նրան։ Պայքարում են իրապես ազգային պետության համար։ Այսինքն գերիշխում է հանունի գաղափարը և ոչ թե ջուր են լցնում ընդդեմի գաղափարին, որը ոչնչով չի կարող փոխել ներկա ճգնաժամային վիճակը։
Հիմա պահը շատ պատասխանատու է։ Օրակարգի առաջին կետում դրված է համախմբման և իրապես ազգային ճակատ ձևավորելու հարցը, կարելի է ասել, հասարակության դժոխային պառակտման ու ատոմիզացման պայմաններում։
Շատ կարևոր է հասկանալ, որ քաղաքական ուժերը չունեն քիչ թե շատ հանրային աջակցություն։ Պառակտված ու ատոմիզացված, սարսափած ու միմյանց նկատմանբ անվստահաբար տրամադրված «հպարտ» քաղաքացիները մտել են անհատական խրամատներ ու ճեղքեր։ Նրանք անվերջ աղմկում են բողոք ու ողբ տարածելով։ Բավական է մի քաղաքական ուժ հայտ ներկայացնի հրապարակային դաշտում, այդ խրամատներում «սրանց փոխեք» կոչերն ու աղաղակները դադարում են, որովհետև հանընդհանուր անվստահությունը հասել է պաթալոգիայի աստիճանի։
Հետևաբար իրապես ազգային ճակատին միավորվող ուժերը պետք է հասկանան, որ նրանցից ոչ մեկը չի տիրապետում հանրության աջակցություն։ Այդ իրավիճակում անհեթեթ է ակնկալել առաջնորդություն այդ նոր կազմավորող ճամբարում։ Հիմնական խնդիրը պետք է լինի առկա ռեսուրսների խելացի ու հմուտ ներդաշնակումը, որը մագնիսկական բևեռ կարող է ստեղծել և ձգել հասարակությանը։
Համախմբման ձևաչափն էլ պետք է լինի ապակենտրոն, ուր յուրաքանչյուր ուժ կպահի իր սուբեկտայնությունը։ Այլ խոսքերով ասած խոսքը գնում է ՑԱՆՑԱՅԻՆ պայքարի մասին ԹԻՐԱԽԱՅԻՆ ու ԱՍԻՆԽՐՈՆԻԿ մեթոդներով։
Կարծում եմ, որ մարտի 23-ին Գյումրիում նախատեսված միջոցառումը Շիրակի թեմի առաջնորդությամբ կբացի հաջողության այն դուռը, որը մեզ դուրս կբերի այս ճգնաժամից և կտանի իրապես ազգային պետության կառուցման ճանապարհով։