ՀԱՅՔԸ իր ստեղծագործ ընթացքին զուգահեռ սկսում է քաղաքական շարժում․․․ Հրայր Մելքոնյան

2024թ․-ի մարտի 9-ին, ժամը 13:00-ին՝ Երևանի «Անի Գրանդ Հյուրանոց»-ում կայանալու է «Հանուն ՀԱՅՔԻ․․․» կարգախոսը կրող ՀԱՅՔ շարժման քաղաքական հայտի նվիրված միջոցառում։ Թեմայի և Հայաստանում տեղի ունեցող գործընթացների մասին arjeq.am-ը զրուցել է ՀԱՅՔ շարժման նախաձեռնող խմբի անդամ Հրայր Մելքոնյան հետ։

․ Պարոն Մելքոնյան, ի՞նչ է կատարվում մեր ազգի հետ։ Այսօր մեր դեմ ֆիզիկական ու ինքնության ոչնչացման իրական պատերազմ է մղվում։ Սակայն, կարծես հասարակության լայն շերտերին բացարձակ չի մտահոգում։ Ինչու՞։

Ազգային ինքնության դեմ պատերազմը տարվում է 2 փուլով: Առաջինը՝ հոգևոր, մշակութային, բարոյական արժեհամակարգերի ոչնչացումն է, նոր միայն դրանից հետո ֆիզիկական ոչնչացումը:

Ազգը արժեքներով, տարածքով, լեզվով, մշակույթով, հիշողությամբ ու երազանքով միավորված ընտանիք է,: Ազգի յուրաքանչյուր անդամ այս կամ այն չափով, իր մեջ կրում է նշածս բոլոր բաղադրիչները: Ընդ որում այս հատկանիշները տրվում են ընտանիքի ու միջավայրի կողմից, ամբողջ կյանքի ընթացքում:  Հայաստանի 3-րդ հանրապետության գոյության տարիներին այն, ինչը ազգային էր, այն, ինչով պիտի սեունդներ կրթեին ու աճեցնեին, ստորադասվեց կենցաղին, ստորադասվեց բարեկեցությանը, ստորադասվեց բիզնեսին: Ձևավորվեց մարդու  մի տեսակ, որը հոգու հավերժությանը չի հավատում, որն ապրում է “մի կյանք ունենք, պիտի վայելենք ” սկզբունքով: Իսկ դա բացառում է ազգային նպատակներով, ազգային երազանքներով ապրելն ու արարելը:  Պատահական չէր 3-ր հանրապետության գոյության ամբողջ ընթացքում ազգի փախուստը Հայաստանից: Դա ազգի ընդվզումն էր տիրող համակարգի դեմ, դա պահպանվելու, ինքնությունը չկորցնելու անհույս մաքառումն էր:

Այսինքն, եթե մենք խոսում ենք մեր ինքնության դեմ չհայտարարված պատերազմի մասին, պետք է հասկանանք, որ այն իրականացվում է մեր մեջ ապրող, սակայն այլ, օտար բարքերի, օտար ապրելակերպի, օտար արժեքային ու բարոյական համակարգի ծառայող մարդկանց կողմից:  Նրանց 30-ամյա աշխատանքի արդյունքում, մենք այսօր ունենք, ատոմիզացված, հասարակություն, որի համար ազգտային ու հավաքակաքն խնդիրները հետաքրքիր են այնքանով, ինչքանով առնչվում են իրենց կենցաղին ու բարեկեցությանը:

Բնական է, որ այս ամենը ունեցել է իր գինը: Վճարել են, ու պահանջել են իրականացնել: Վճարել են նրանք, ովքեր մտադիր են աշխարհը դարձնել կոսմոպոլիտների, անհայրենիք, անազգ մարդկանց  միաբևեռ աշխարհ:   Իմ կարծիքով դրանք արևմտյան գլոբալիստական ուժերն են: Վճարել են նաև նրանք, ում մենք, հայերս, խանգարում ենք հասնել իրենց ազգային երազին, իրականացնել իրենց ազգային նպատակները: Դրանք էլ թուրքական ուժերն են, որոնց երազանքը մոնոլիտ թուրքական տարածքի ստեղծումն է:

Ընդ որում, խնդրի առաջին փուլի իրականացումից հետո, սկսվեցին  երկրորդ փուլի իրականացման , այն է ֆիզիկական ոչնչացման և տարածքների թուրքացման գործընթացի փուլերը:

․ Պարոն Մելքոնյան հիմա տոտալ կերպով քարոզվում է, որ մենք թույլ, փոքր և տկար ազգ ենք։ Մեզ պետք չէ Մեծ Երազ ունենալ։ Պետք է հրաժարվենք այդ ամենից, որ կարողանանք գոյատևել։ Դա է այպես կոչված ռեալ պօլիտիկի պահանջը։ Ձեր տեսակետն այս խնդրի շուրջ։

Ազգային, հավաքական իմունիտետի առողջացումը բացառելու,  բախտի քմահաճույքին տրվելու,  ազգը կրավորական, անգործունակության ռեժիմում պահելու ծրագրային մոտեցումն է: Միայն այդ ձևով է հնարավոր բացառել ինքնապահպանության բնազդի արթնացումն ու  ազգային ներուժի կենտրոնացումը:

Նրանք, ովքեր դա ծրագրել են, նրանք էլ թելադրում են այդ  ռեալ ՊՈԼԻՏԻԿԸ: Իսկ Տարբեր ազգերի մեջ գործող նրանց ծախու գործակալները հասարակություններին կրթում ու դաստիարակում են դրանով:

Մենք ունենք լուրջ ներուժ ու մեծ հնարավորություններ, եթե ունենանք իրականում ազգը առաջնորդող, ուղղորդող, դեպի ազգային երազաքը առաջնորդող կառույցներ:

․ Մարտի 9-ին ՀԱՅՔ շարժումը քաղաքական հայտ է ներկայացնում։ Ի՞նչի մասին է խոսքը:

ՀԱՅՔ շարժումը  բազմիցս ներկայացրել է ազգի ու պետության առողջացման ուղիները: Բազմիցս շարժման կողմից տրվել են, թե համակեցության նորմերն ու չափանիշները, թե, անվտանգության կազմակերպման ձևերն ու մեթոդները, թե ատոմիզացված, ատելությամբ շնչող հանրույթի  միասնականացման ու  հանուն ազգային նպատակի ուղղորդելու եղանակները: ՀԱՅՔ շարժումը ձևակերպել ու ներկայացրել է թե ազգային երազանքը, թե ազգային նպատակների փունջը: Սակայն թե նախկին, թե գործող իշխանությունները ներկայացված մոդելներից ու հայեցակարգերից հեռու են փախչում, քանի որ վախենում են ՀԱՅՔ հոգևոր-արժեքային համակարգը կրող հայից, վախենում են ՀԱՅՔ շարժման առաջարկած ֆորմացիոն ու արժեքային փոփոխություններից: Միայն դա է պատճառը, որ ՀԱՅՔԸ իր ստեղծագործ ընթացքին զուգահեռ սկսում է քաղաքական շարժում: Մենք ստիպված ենք գնալ այդ ճանապարհով, որովհետև մեր հապաղելը բերելու է եղած պետականության կորստյան ու նոր ազգային աղետների:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *