Մաքրենք հանրային գիտակցությունն ապազգային կործանարար աղբից։
Կապիտուլյանտ և ռենեգատ իշխանությունների համար իմ գիտակցության մեջ տեղ չկա։ ԻՍԿ ՔՈ՞
2021 թվականի օգօստոսի 11-ին, երբ Աշխարհաժողովը սկսեց պարզ ու միանշանակ պլակատային արշավը, նրա գլխավոր նպատակը հանրային գիտակցության արմատական ախտահանումն էր, որը հանդիսանում է ցանկացած քաղաքական պայքարի հաջողության գլխավոր նախապայման։ Այլ խոսքերով ասած հաղթանակը ձեռք է բերվում գիտակցական հարթությունում, նոր հետո այն սկսվում է քայլ առ քայլ արձանագրվել ռեալ քաղաքական մրցաբեմում։ Այսօր երբ մեկնարկել է քաղաքական պայքարի նոր փուլ, մենք հարկ ենք համարում պահպանել այս կարևորագույն նախապայմանն և քաղաքական հարթակ մուտք գործել մաքուր ու ախտահանված գիտակցությամբ ամբողջապես գիտակցելով, թե հանուն ինչի է տարվում այս ճակատագրական պայքարը և ոչ թե թույլ տալ ոչ հեռավոր անցյալի կոպիտ սխալը, երբ փողոցները հեղեղվեցին մարդկանցով, ովքերը միավորված էին հեռանկար չունեցող ԸՆԴԴԵՄ սկսզբունքով։ Մենք այսօր իրավունք չունենք ոչ միայն դուրս գալ չախտահանված գիտակցությամբ այլև դրսևորել պատեհապաշտ ու ռեֆլեքսային արձագանքման վարքագիծ, քանզի այն դատապարտված է անխուսափելի ձախողման, որքան էլ բուռն լինի մեր ընդվզումը։ Հետևաբար մենք կրկին ներկայացնում ենք այն պարզ ու միանշանակ պլակատները և կարգախոսները, որոնք պահանջում են գիտակցաբար կատարել ընտրություն՝ ազատվելով ամեն տեսակ աղբից ու մոլորություններից։ Կատարիր քո ընտրությունը հայրենակից։
Հ․Գ․ Մենք կրկին հիշեցնում ենք քաղաքական բոլոր սուբյեկտներին, ակտիվիստներին, ազգային դաշտի մեր դաշնակակիցներին ու բարեկամներին, որ Աշխարհաժողով նախաձեռնությունը ստեղծվել է խորքային ու հեռահար նպատակներով և առաջնորդվում է քաղաքական նոր՝ արդիական մշակույթի կանոններով։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ մեր նպատակը իշխանության ձեռքբերումը չէ։ Մենք Հայաստանի պատմության մեջ առաջին ուժն ենք, որը փորձում է կառուցել խորքային պետության հիմքերը, դնել՝ Հայք ազգային պետության բարձր ու հեռահար նշանաձողերը և ձևավորել նոր քաղաքակրթական մոդելը, քանզի ապագայի հզոր հայկական պետությունը պետք է լինի հզոր, դիմակայուն, մրցունակ ու ազդեցիկ բոլոր առումներով։ Այդպիսին են գոյատևման կոշտ պահանջները նոր հազարամյակում։