Ազատ-Արցախ Հայաքվե։ Համաձայնության հուշագիր․․․

«Համախմբում» շարժումն ու Գյումրիի «Ազգային Արժեք Ակումբ» կազմակերպությունն այսօր համաձայնության եկան համազգային նպատակների՝ ներառյալ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման շուրջ, հանրային մոբիլիզացիայի միջոցով համատեղ գործունեություն ծավալելու մասին։

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

 «ԱԶԱՏ ԱՐՑԱԽ — ՀԱՅԱՔՎԵ»

Քաղաքացիական օրենսդրական նախաձեռնությանը սատարող կազմակերպությունների միջև

 ՀՀ, ք. Գյումրի, «04» հունիս, 2023թ.

Սույն համագործակցության հուշագիրը (այսուհետ՝ Հուշագիր) կնքվում է «Ազատ Արցախ – Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնությանը (այսուհետև՝ Նախաձեռնություն) սատարող կազմակերպությունների միջև։

Հաշվի առնելով Արցախի ինքնորոշման իրավունքը շրջանցող, վիճարկող և այն որևէ այլ պետության կազմում ընդունելու կամ ճանաչելու վերաբերյալ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից Հայոց ցեղասպանությունը ժխտելու կամ այլ որևէ կերպ դրա վտանգավորությունը նսեմացնելու՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների վերջին շրջանի շարունակական հայտարարություններն ու արարքները, որոնք անդառնալի գոյութենական հետևանքներ կարող են ունենալ հայկական զույգ պետությունների համար, գիտակցելով վերահաս մարտահրավերները հաղթահարելու համար մեկտեղված կարողությունների ձևավորման խիստ անհրաժեշտությունը, և անհրաժեշտ համարելով միասնաբար հակազդել Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելուն ուղղված գործողություններին,

համաձայնության եկան համազգային նպատակների, ներառյալ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման շուրջ, հանրային մոբիլիզացիայի միջոցով համատեղ գործունեություն ծավալելու մասին՝

ա) առկա հանրային հաղորդակցության կարողություններով Նախաձեռնության քարոզարշավին ներգրավվելու և անմիջական աջակցություն ցուցաբերելու,

բ) համատեղ իրականացվելիք քարոզչական և կազմակերպչական գործողություններով արդյունավետ փոխգործակցություն ապահովելու՝ Նախաձեռնության շրջանակներում նախանշված խնդիրները իրականացնելու ուղղությամբ,

գ) Համատեղ ջանքերով ապահովելու Նախաձեռնության համար անհրաժեշտ հանրային աջակցությունը, և օրենքի նախագծի ներկայացումը ՀՀ Ազգային ժողով։

Սույն Հուշագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից, և գործում է մինչև Նախաձեռնության ավարտը։ Հուշագիրը բաց է Նախաձեռնության նպատակները կիսող այլ  կազմակերպությունների միանալու համար։

«Համախմբում» Շարժում  

Խորհրդի անդամ՝ Ավետիք Չալաբյան                               Ստորագրություն՝ ————————

«Ազգային Արժեք Ակումբ» կազմակերպություն              Ստորագրություն՝ ———————

համակարգող՝ Վարդան Սրտաշյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *