Համագործակցության հուշագիր՝ «ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ» Երիտասարդական հարթակի շրջանակներում համագործակցող կազմակերպությունների միջև
«ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ»
Երիտասարդական հարթակի շրջանակներում համագործակցող կազմակերպությունների միջև
Հայաստան «01» հունիսի, 2023թ.
Սույն համագործակցության հուշագիրը (այսուհետ՝ Հուշագիր) կնքվում է «Քաղաքակրթական արդարություն» երիտասարդական հարթակը հիմնադրող կազմակերպությունների՝ «Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի Համալսարանի Կովկասագիտության կենտրոնի, Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոնի և Ազգային կառավարիչների վիրտուալ ակադեմիայի միջև։
Կազմակերպություններն ամբողջության մեջ՝
- փաստելով մեր տարածաշրջանում տեղաբնիկ ժողովուրդների նկատմամբ ցեղասպանական գործողությունների կանխարգելման անհրաժեշտությունը,
- հաշվի առնելով հայկական (ոչ միայն) քաղաքակրթական ժառանգության պահպանման հրամայականը,
- հիմք ընդունելով հայկական քաղաքակրթության հաղորդակցիչի բացառիկ հնարավորությունները
համաձայնության եկան երիտասարդների ստեղծարար ջանքերը ներդաշնակելու միջոցով համատեղ գործունեություն ծավալել հետևյալ ուղղություններով.
ա) 《ՀԱՅՔ》-ի՝ որպես հայկական քաղաքակրթության կրող սուբյեկտի կայացման համար ապահովել երիտասարդների ստեղծարար համագործակցության միջավայր,
բ) 《ՀԱՅՔ》-ի՝ որպես հայկական քաղաքակրթության կրող սուբյեկտի անունից ապահովել քաղաքակրթական երկխոսություն արարող բոլոր քաղաքակրթությունների հետ՝ արդար աշխարհակարգի ձևավորման նպատակադրմամբ։
գ) Ձևավորել ՀԱՅՔ-ի մշակութային օմբուսմենի ինստիտուտը։ Այնուհետև, այն, որպես նախադեպային, կյանքի կոչել արարող բոլոր քաղաքակրթությունների պարագայում։
դ) Ամբողջագիտական հիմքով մշակել «Մշակութասպանության (կուլտուրոցիդի)» հայեցակարգը՝ որպես մարդասպանության (անդրոպոցիդի) ժամանակակից դրսևորում։ Այնուհետև, որպես միջազգային պակտ` այն դարձնել միջազգային հարաբերությունների կարգավորման իրավական նորմ։
դ) Երիտասարդների միջոցով արդիականացնել հայկական քաղաքակրթական արժեքները։
ե) Գործուն քայլեր ձեռնարկել հայկական (ոչ միայն) քաղաքակրթական ժառանգության պահպանման ուղղությամբ։ Ձևավորել միասնական ռեեստր՝ ոչնչացված մշակութային ժառանգության գույքագրման ու գնահատման միջոցով։
Է) Երտասարդական հետազոտական խմբերի միջոցով իրականացնել հայկական քաղաքակրթության առաքելության իրացմանը միտված գիտատեսական և պրակտիկ գործունեություն:
Սույն Հուշագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի Համալսարանի
Կովկասագիտության կենտրոն
Ղեկավար՝ Հովիկ Ավանեսով Ստորագրություն———————
Սյունիքի հայագիտական
հետազոտությունների կենտրոն
Ղեկավար՝ Մհեր Քոմունց Ստորագրություն———————
Ազգային կառավարիչների վիրտուալ ակադեմիա
Ղեկավար՝ Արմեն Ներսիսյան Ստորագրություն ———————