Կոչ –նամակ համայն հայությանը

«Հայք» գիտա -վերլուծական կենտրոնի և

Hay Geno Found նախաձեռնության հայտարությունը

2020 թվականին Արցախի ու Հայատանի դեմ սանձազերծված ու հարկադրված պատերազմի ահռելի ու ցավալի կորուստների հետևանքով երկրում ստեղծված ծայրահեղ ծանր իրավիճակը պահանջում է համայն հայության համախմբումը մեկ նպատակի շուրջ՝ պահել և պահպանել մեր սուրբ Հայրենիքը նոր վերահաս վտանգից ՝ թուրք- ադրբեջանական ներխուժումից։ Ներկա իշխանությունները արդեն իսկ համաձայնել են «խաղաղության պայմանագրին», ինչը ենթադրում է հրաժարում հայոց պետականությանից, բանակից, մշակույթից և պատմությունից։ Եթե թույլ տանք՝ այսուհետ թուրքերն ու ազերբեյջանցիներն են գրելու Հայ ժողովրդի պատմությունը։ Օգտագործելով իրենց մեծ ֆինանսական ռեսուրսները, ինչպես նաև արհեստավարժ դիվանագիտությունը՝ նրանք աշխարհի բոլոր լեզուներով հրատարակում են պատմական կեղծ քարտեզներ, պատմական կեղծ տեղեկագրերով փորձում են պատմության էջերից ջնջել Հայաստանի ու հայերի հիշատակը։ Այսօր արդեն հայտնի է, որ մեծ տերությունները՝ ԱՄՆ, Անգլիան, Ռուսաստանը Հայաստանից պահանջում են հրաժարվել Հայոց պահանջատիրությունից, ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ճանաչել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, երկու թուրքակական պետությունների համար Հայաստանի տարածքով ՝ Սյունիքով տալ երկու միջանցք, որը Նախիջևանը կկապի Ադրբեջանի ու Թուրքիայի հետ։ Արդեն իսկ Նախիջևանը Ադրբեջանին և Թուրքիայն կապող, Հայաստանի տարածքով՝ Սյունիքով անցնող միջանցքի տրամադրման հարցում առկա է համաձայնություն։ Տրվելիք միջանցքը գտնվելու է կամ ռուսների կամ էլ թուրքերի վերահսկողության տակ։ Այդպիսով Հայաստանը կմասնատվի և մի քանի տարի հետո կհայաթափվի։

Ներկա իշխող վարչախումբը ուղղակի սպասարկում է մեծ ու շահագրգիռ պետությունների շահերը։ Հայաստանը հանձնվում է մեր դարավոր ու արնախում թշնամու՝ Թուրքիայի ողորմածությանը։

Հայաստանի անվատանգության իրական երաշխավոր Զինված ուժերը՝ բանակը, արդեն երկու տարի է, ինչ բարեփոխումների անվան տակ լուծարում են։

Հարգելի տիարք և տիկնայք, եթե որպես Հայ ձեզ մազաչափ պարտավորված եք զգում Հայոց աշխարհի վերջին պատառիկի ու նախնիների հիշատակի առաջ՝ խնդրում ենք արձագանքել և մասնակցություն բերել այս համազգային Աշխարհաժողովին։

Միայն համատեղ ուժերով, սիրով, համաձայնությամբ և ապագային միտված ազգային նպատակներով կարող ենք հաղթահարել մեր Հայրենիքին սպառնացող վերահաս վտանգը։ Հապաղելը հավասարազոր է հայրենազրկմանը։

Իրավիճակը, որում այսօր գտնվում է Հայաստանը

 23.02.2022

  1. Ակնհայտ է, որ ներկայիս Հայաստանի իշխանությունները կառավարվում են դրսից՝ Անգլիա, ԱՄՆ,  Իսրայել, Թուրքիա, Ռուսաստան և գործում են բացառապես նրանց թելադրանքով և վերջիններիս շահերը սպասարկելով։

2.Այսօրվա Հայաստանի համար ծրագրված է հստակ քաղաքական կուրս՝ երկրում թողնել 500-600 000 հայ, որոնք պետք է սպասարկեն տարածաշրջանի մեծ տերությունների շահերը՝ Թուրքիա, Ռուսաստան, Անգլիա, Իսրայել։ (Այս ծրագիրը Լևոն Տեր-Պետրոսյանը առաջարկում էր դեռ 90-ականներին )։

3.Վերոհիշյալ նպատակով չարաշահելով իրենց պաշտոնական դիրքերը, օրինական շղարշի տակ թալանվում է պետբյուջեն շռայլ գնումների անվան տակ 650 000 -200 000 ավտոմեքենաների գնում, պարգևավճարների վրա գումարների եռապատիկ վատնում՝ նպատակը Հայաստանին հասցնել անդառնալի հարված՝ սնանկության, որպեսզի Համաշխարհային բանկը ների «պարտքերը» և վերջնականապես վերցնի Հայաստանը՝ որպես իր սեփական տարածք։ Երկրի հարաճուն արտագաղթի պայմաններում մեկ տարում ավելի քան 1 մլրդ դոլարով ավելացել է արտաքին  պարտքը։

4.Կապիտուլիացիայի անվան տակ թուրքերին խոստացվել է Զանգեզուրի միջանցքը, որը ենթադրում է, որ ամբողջ Սյունիքի մարզը անցնում է Ադրբեջանին, որը եթե տրվի նրանց վերահսկողության տակ, ապա երեք տարի հետո Հայաստանից կմնա միայն Երևանը և 10 000 քառ․կմ-ով։ Հա՛ստատ։

5.Թուրքիայի ու ազերիների սահմանների բացման նախապայմանը հետևյալն է՝ հրաժարվել Արցախից, հրաժարվել հայոց ցեղասպանության գաղափարից, հրաժարվել հայոց պահանջատիրությունից, ինչպես նաև դրան զուգահեռ վերջանականապես ճանաչել Թուրքիայի ու Ադրբեջանի տարածքային  ամբողջականությունը։

6.Պատերազմի հետևանքով մենք ունեցել ենք ըստ գերմանական աղբյուների՝ 8 300 զոհ, 11 000 վիրավոր և անդամալույծ, 500 -800 գերիներ և անհետ կորածներ։ Ըստ մեր աղբյուրների՝ մոտ 5000։

7.Նկատի ունեցեք, որ 2018 թվականին ԱԺ ընտրություններին մասնակցելն է 22 000 ժամկետային զինծառայող,  2021 հունիսի 20-ին՝ 11 000  ժամկետային զինծառայող։ Որտե՞ղ են 9000 զինծառայողները։

 Ներկայից վարչախմբի կառավարման 1119 օրերի ընթացքում Հակաստանն ամեն օր կորցրել է 7 զինվոր։ /Հրանտ Բագրատյան/

8.18-45 տարեկան վերարտադրվող սերնդի միտումնավոր կոտորածի պատճառով՝ առաջիկա  տարիներին մենք առաջին դասարանցիներ չենք ունենա և մոտակա տաս տարիների ընթացքում, կդատարկվեն մանկապարտեզները, դպրոցները,  ինստիտուտները, բանակը։ Արդեն իսկ  160 մասնագիտություններ դիմորդներ չունեն։ https://www.youtube.com/watch?v=yqZ1P0xhkbU

9.Նույն հաշվարկով Նիկոլի որոշմամբ պատրաստվում են Երևանում գտնվող բոլոր բուհերը փակել, դրանց փոխարեն խոստանալով համալսարանական քաղաք կառուցել ինչ որ տեղ․ այս պահին ընթանում է բուհերի օպտիմալացման ծրագիրը։

  1. Սահմանների բացման պարագայում «բաթումացումից» խուսափել անհնար է լինելու։ Համալսարանական քաղաքի կառուցման շղարշի տակ համալսարանական շենքերը բնականաբար կվաճառվեն․ շատ կարճ ժամանակում նման գործարքների արդյունքում թուրքական կապիտալը կգրավի ողջ հայկական շուկան և մյուս բոլոր ոլորտները։

ԵՊՀ ռեկտորը արդեն իրենց մարդն է և ցանկալի որոշումները արագ կընդունվեն։

11.Բուհերում միտումնավոր կրճատվել են հայագիտական առարկաների դասաժամերը՝ ճգնաժամ ստեղծելով դասախոսների համար, քանի որ չկան ժամեր՝ չկա աշխատավարձ։ Գիտությունների թեկնածուի, դոցենտի աշխատավարձը մոտ 300$ չափ է և այս պարագայում էլ նրացից շատերը չունեն լրիվ դրույք և ստանում են լավագույն դեպքում՝ գումարի կեսը։

  1. Ակնհայտ տարվում է հայոց լեզուն, գրականությունը և հայոց պատմությունը այլ առարկաներից ստորադասելու քաղաքակաություն։ Նպատակադրված խարխլվում են հայ մարդու ինքնության հիմնասյուները։
  2. Վիքիպեդիայում հայ դասական գրողների ծննդավայրերեը նշելիս, հառացվել է Արևմտյան կամ Արևելյան Հայաստան անվանումը, այժմ գրվում է Ռուսական կայսրություն կամ Օսմանյան կայսրություն։

Օր․՝ Ավետիք Սահակի Իսահակյան (հոկտեմբերի 17 (29)1875[1]ԱլեքսանդրապոլԵրևանի նահանգԿովկասի փոխարքայությունՌուսական կայսրություն — հոկտեմբերի 171957[2][3][4]ԵրևանՀայկական ԽՍՀ, Վահան Միհրանի Թեքեյան (հունվարի 211878ՕրթաքյոյԿոստանդնուպոլիսՕսմանյան կայսրություն — ապրիլի 41945ԿահիրեԵգիպտոս), հայ բանաստեղծ։

  1. Պատերազմից հետո բանակը միտումնավոր չի վերազինվում․ դիրքերը պահվում են կամավորների, մասնավոր ընկերությունների, ՀԿ-ների հաշվին, ինպես օրինակ՝ «Շանի» ՀԿ-ն, որի կամավորները նվիրատվությոնների շնորհիվ սահմանապահ դիրքերի համար վրաններ են կարում, հոգում գուլպաների ու գլխարկների կարիքը։
  2. Հայաստան մտնող և դուրս եկող բոլոր ռազմավարական ճանապարհները հանձնվել և հանձնվելու են ազերիներին ու թուրքերին։ Հայերը իրենց երկրում պետք է տուրք վճարեն ազերի թուրքերին, ինչպես հիմա Գորիս- Կապան ճանապարհն է

16.Հայաստանի բնակչությունը դուրս է մղվում երկրից։ Արդեն իսկ շատ բնակավայրերում թուրքերը և եբրայացիները, արաբները հողեր ու բնակարաններ են ձեռք բերում (Երևան, Արարատի մարզ, Ապարանի գյուղեր, Գեղարքունիքի մարզ): Շիրակ—153 հեկտար հող իսրայելական լոգիստիկ կենտրոնին․․․Ալավերդի, Օհանավան։) Արդեն իսկ թուրքիայի 61 քաղաքացի Հայաստանում գնել են 83 շենք-շինություն, այդ թվում նաև՝ հողատարածքներ։ Այս պահին Երևանում, Էրեբունի թաղամասում թուրքերը կառուցում են բնակաելի համալիր։

  1. Ներքին պայմանավորվածությամբ սահմանամերձ գյուղերը դատարկվում են։ Ջրերի մի շարք ակունքներ և արոտավայրեր հանձնվել են ազերիներին։ Գյուղացիները զրկվել են իրենց  բնական կենսատարածքից։ Սահմանամերձ գյուղերում թուրքերը հափշտակում են գյուղացիների անասունները։ Վերջերս Տեղ գյուղում գողացան հովվին և 500 ոչխար, հովիվին ռուսները վերադարձրին, ոչխարի հոտը՝ ոչ, նվիրվեց  ազիկներին։
  2. Արցախից տեղահանվածներին միտումնավոր փախստականի կարգավիճակ չի տրվում։ Նրանք այսօր կարիքի, անօթևանության ու գոյատևման հորձանուտում հայտնված գյուղաբնակ մարդիկ են։ Նրանց կյանքը վեր է ածվել դժոխքի․ միտումը՝ գաղթեցնել։ Չկա մարդ՝ չկա պահանջատեր։
  3. Պատերազմի և հարկադրված կովիդի արդյունքում Հայաստանւմ թևածում է մահվան հրեշտակը։ Ըստ պաշտոնական տվյալների ՝ կովիդի զոհերի թիվը հասնում է 9 000-ի․ հայտնի չէ համաճարակի վերածված քաղցկեղի, սիրտ անոթային և այլ հիվանդություններից մահացածների թիվը։
  4. Այսօր Հայաստանում մարդկանց բարոյահոգեբանական վիճակը անելանելի է։ Դժվար է միաժամանակ պայքարել կորստյան ցավի, համաճարակի, գոյատևման ու այլ հոգեբանական ճնշումների դեմ։ Դեռ հարյուրավոր գերիներ և անհայտ կորածներ ունենք, իսկ այսօր պետության առաջին դեմքի մակարդակով, խաղաղություն է քարոզվում նույն գիշատչի հետ՝ հաճախ խոստանալով շահի՝ առևտրի հեռանկար։
  5. Հայաստանյան պետական և մասնավոր հեռուստաընկերությունները արդեն սկսել են լուրեր թողարկել թուրքական լրահոսի պարունակությամբ, զգացվում է թուրքական տեղեկատվական դաշտի անթաքույց թելադրանքը։ Դրա վառ օրնականերից է Ազատություն ռադիակայանը։
  6. Գների մեծ աճի հետևանքով, տեղի է ունենում բնակչության ունեզրկում՝ աղքատացում։ Առաջին անհրաժեշտության մթերքների գները եռապատկվել են․ձմռանը հաճախ էին լսել սովից ու ցրտից մահացած ընտանիքների մասին՝ Երևան,  Գյումրի, Վանաձոր և այն
  7. Եռակի ու բազմակի բարձրացվել են բնակֆոնդի  եկամտահարկերը, այսօր նաև ԱՊՊԱ ծառայության վարձավճարը, էլ․հոսանքը, գազը, ջուրը․․․։
  8. Փակվել և փակվում են մանկատները, գիշերօթիկները, ծննդատները, նույնիսկ անցյալ շաբաթ՝ կովիդի մոլեգնման շրջանում փակեցին Նորքի Ինֆեկցիոն հիվանդանոցը՝ 120 աշխատակիցների փողոց շպրտելով․նպատակը՝ հարկադրել մարդկանց լքել երկիրը և ավելացնել թշվառությունը, մանկավաճառությունը և քողարկված խթանել  անտեր ու անխնամ մարդկանց օրգանների վաճառքը։
  9. Այս կառավարության կողմից գիտնական, մասնագետ դեղագործի փոխարեն դեղերի ներմուծման ղեկավար նշանակելով ոչ մասնագետի ուներ մի նպատակ․ երիտասարդների շրջանում տարածել տարբեր կարգի թմրանյութեր՝ հատկապես լիրիկա, կրիստալ և այլ տեսակի թմրանյութեր։
  10. Նույն միջոցներով բարոյալքել բանակը՝ անտեղ ևս տարածելով ալկոհոլ, կանեփ կամ նույն կրիստալը։ Ավելին՝ դիրքերոմ ստորացնել հայ զինվորին՝ պարտադրելով նրանց ծխախոտ և ուտելիք հյուրասիրել դեռ երեկ իրենց ընկերներին սպանած ազերի զինվորներին․․
  11. .Հայաստանում մոլեգնում և ահռելի չափերի է հասնում աղանդավորների գործունեությունը․ 370 000 հայ քաղաքացիներ, որոնք չեն ընդունում պետությունը, բանակը, ծառայությունը, ազգությունը, մեր ազգային անվտանգության համար մեծագույն սպառնալիք են։ Հատկապես «Կյանքի խոսք» կոչված աղանդը, մորմոնները,  ավետարանչական  եղեղեցին և այլք, որոնց գործունությունը սերտորոն կապված է նաև օտարերկրյա հետախուզական ծառայությունների հետ։
  12. Օտար երկրներում Հայաստանի դեսպաններ են նշանակվում անփորձ, դիվանագիտության հետ աղերս չունեցող մարդիկ՝ Մակունց կամ Վաղարշակ Հարությունյան։ Կամ օր.` Իսրայելի քաղաքացի՝ ծագումով եբրայեցի Կրիստիոն Վայսենբերգը Գվատեմալայում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս է։
  13. Միտումնավոր փակվում են ինստիտուտներ՝ օր․ Գեոդեզիայի և քարտեզագրության ինստիտուտը և մի շարք նախագծային այլ ինստիտուտներ։ Պատճառն այսօր՝ պարտադրվող սահմանագծման և սահմանազատման պայմաններում ակնահայտ է։
  14. Փակվել ու փակվում են գրադարաններ, արդեն ավելի քան  350 գրադարան լուծարվել է, շենքերը օտարվում են, իսկ գրքերը հանձնում մակուլատուրա՝ թղթի վերամշակման գործարաններին․նպատակը՝ բնակչությանը զրկել մշակութային հենքից։ Արդեն վաղուց թալանվում են առանձնակի նշանակություն ունեցող հազվագյուտ աշխատություններ։ Թիրախավորված են եղել հատկապես Ազգային և Ակադեմիական գրադարնները, այդ թվում նաև Ցեղասպանության թանգարանի գրադարանը։

(10 տարի առաջ մի վրացի, հատուկ ցուցակը ձեռքին, կաշառելով հայ ոստիկաններին՝ ազգային գրադարանից գողացավ 150 հազվագյուտ գրքեր)։

  1. Կազմակերպվում է օտարերկրացիների ներգաղթ։ Հատկապես Հնդկաստանից ու Պակիստանից, ինչպես նաև Չինաստանից եկած ամենացածր խավը գրավում է Հայաստանի աշխատաշուկան։ Առաջին հայացքից էժան աշխատուժ ունենալու հրապուրիչ գաղափարը թաքցնում է իրական վտանգները․ նպատակը՝ աստիճանաբար հայ աշխատավորի դուրս մղել հայկական աշխատաշուկա­յից, ինչպես նաև փոխել երկրի հայ բնակչության հիմնական կազմը ։
  2. Այս պահին Հայաստանը վեր է ածվել մեծ խաղատան։ Ամբողջ երկիրը գրաված է Աջարիայում հաստատված թուրքական խաղատների գովազդների կողմից։ Ռադիո, հեռուստատեսություն, փողոցային գովազդ , ամբողջ քաղաքը հեղհեղված է առցանց խաղատների գովազդներով և ցանցերով․ Միայն 2020 թվականին Հայաստանում կատարվել է 6 600 մլրդ դոլարի խաղադրույք։ Հայաստանը նաև թուրքական փողերի լվացքատուն է։

  32.Արտագաղթ անասելի չափերի է հասել։Ծնելությունը անկում է ապրել։ Ծննդատներում  ծաղկում է արհեստական հղիության և սուրոգատ մոր ներգրավածությամբ երեխաների բեղմնավորումը, որը ընթանում է հաճախ դրսից՝ հատկապես Իսրայելից ներկրված սերմնաբջիջներով։ Եվ հակառակը՝ Հայաստանից արտահանվում է հայ մարդկանց սերմնաբջիջներ։

  1. Ներկա թրքահաճ իշխանությունը Թուրքիայի պահանջով պարտավորվել է ներազդել Սփյուռքի վրա, որպեսզի նրանք ճնշում չգործադրեն ԱՄՆ սենատի հայանպաստ որոշումների վրա։
  2. Արցախը ցեղասպանության վտանգի տակ է։ Ադրբեջանցիների առաջ քաշած խաղաղության պայմանագիրը, որը պատրաստվում են ստորագրել Ադրբեջանի և ՀՀ իշխանությունների առաջ քաշած խաղաղության դարաշրջանի բացման պայմաններում, թշնամին գրեթե ամենօրյա ռեժիմով ահաբեկում է արցախահայությանը։ Նրանց կողմից պարբերաբար հրահրվող հումանիտար և անվտանգային աղետի նպատակը արցախահայության վտարումն է իրենց իսկ բնօրրանից։
  3. Մեր աչքի առաջ տեղի է ունենում հայրենի տարածքի՝ Արցախ աշխարհի բռնազավթումն ու հայաթափումը մերի իսկ «համաձայնությամբ» սա մեր երկրի համար ինքնասպանության ակտ է։

Շարունակելի

Հ․Գ

Հարգելի հայրենակիցներ, եթե ձեզ այս իրավիճակը դույզն ինչ անհանգստացնում է, ապա կարող եք ձեր առաջարկություններով նաև՝ այլ կերպ աջակցել մեզ համատեղ ջանքերով գտնելու ստեղծված վիճակի հանգուցալուծումը։

 Մենք պատրաստ ենք համագործակցության և ստեղծված իրավիճակից դուրս գալու պատասխանատվությունը կրելու։

«Հայք» գիտա -վերլուծական կենտրոն և

Hay Geno Found նախաձեռնություն

E-mail/ hattusa@Gmaile.com

27.05.2022

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *