Թվային անվտանգության կորպուսի նախագծերը շարունակվում են
Աշխարհաժողով նախաձեռնության անդամ, Ազգային արագացման նախագծի ղեկվար Արտակ Հովսեփյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Եթե Հայաստանի թուրքագետներին, շատ փոքր բացառություններով, թվում է, թե սա իրենց գործը չէ, ինչպես ադրբեջանագետների պարագայում, խնդիր չկա՛։ Թվային անվտանգության կորպուսի նախագծերը դրանից չեն տուժելու։ Ապացույցն այս պահին մեծ տեմպով իրականցվող նախագծային աշխատանքերն են։
Ուղղակի մեծ հարց է, թե ո՞ր լուսանցքներում են նրանք հայտնվելու իրենց հիմնազուրկ ամբիցիաներով, պասիվ դիտորդի ու ռեֆլեքսային արձագանքողի գործելաոճով, երբ այս տեխնոլոգիական սրընթաց դարում ժամկետանց մասնագետները փոխարինվեն թվային ոչ պակաս արդյունավետ գործիքներով։
Ֆանտաստիկայի ժանրի՞ց է։ Ոչ ամենևին։ Նայեք Ձեր շուրջը, աշխարհում տեղի ունեցող սրընթաց արդիականացման գործընթացներին»: