Գյումրիում « Շրջանառու Ներդրումային Հիմնադրամ»-ը կյանքի է կոչվում․․․
Գյումրիում կայացած իրազեկման ժողովի վերաբերյալ՝ «Ազգային Արժեք Ակումբ»-ի ամփոփ հաղորդագրությունը․
Մարտի 12-ին կայացավ «Գյումրու Շրջանառու Ներդրումային Հիմնադրամ»ի ձևավորման իրազեկման ժողովը։ Ժողովին, համաձայն օրակարգի, նախ ելույթներ ունեցան՝
- Հրայր Մելքոնյանը /Երևան/ — Հիմնադրամը որպես տնտեսության կառավարման նոր տիպի գործիք, Հիմնադրամը որպես նոր տնտեսական հարաբերությունների հաստատման հարթակ
- Արամ Գաբրիելյանը /Երևան/ — Հայաստանում Քաղաքացիական Շրջանառու ներդրումային հիմնադրամների ստեղծման նախապատմությունը, հիմնադրամների ստեղծման փորձը և կառավարման սկզբունքները:
3.Վարդան Սրտաշյանը /Գյումրի/ — Գյումրու Հիմնադրամի կառավարման մոդելը և կայացման մեխանիզմները: Աշխարհաժողովային ընտրական մոդելի նկարագրությունը:
Բանախոսների կողմից մանրամասն ներկայացվեց, տնտեսական նոր փիլիսոփայության և տնտեսական նոր գործիքի կարևորությունը և՛ համահայկական, և ՛ համայնքային իրականություններում։
Հարց ու պատասխանի միջոցով, ամբողջացավ հիմնադրամի ձևավորման հնարավորությունները և դրա կենսագործման մեխանիզմները։
«Ազգային Արժեք Ակումբ»-ի անդամները վերահաստատեցին իրենց վճռականությունը՝ հիմնադրամի ձևավորման գործում։
Արդյունքների մասին շուտով․․․