Հայոց լեզուն տունն է հայուն…
Մուշեղ Իշխանի կողմից փառահեղ է ձևակերպված մեր Մայր լեզվի կարևորությունը։ Այո՛, ազգային լեզվամտածողությունը մեր ինքնության, մեր քաղաքակրթության համակարգաստեղծ բաղադրիչն է և ոչ միայն մեր, այլև՝ համայն մարդկության հարստությունն է։
1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն, մայրենի լեզուն դիտելով որպես ժողովուրդների ազգային ինքնության պահպանման կարևոր գործոն, փետրվարի 21-ը հռչակեց որպես Մայրենի լեզվի միջազգային օր՝ ի նպաստ մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության խրախուսման:
2005 թվականից Մայրենի լեզվի միջազգային օրը սկսեց նշվել նաև Հայաստանում:
Մայրենիզ լեզվի բառերը մենք զգում ենք, ապրում, իսկ օտար լեզուները հասկանում, սովորում և հիշում ենք: Ավետիք Իսահակյան