ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ. Ի՞ՆՉ ՍՈՎՈՐԵՑԻՆՔ 108 ՏԱՐՈւՄ․ ՀՐԱՅՐ ՄԵԼՔՈՆՅԱՆ
..Ժամանակները փոխվում են, բայց մենք չենք ուզում փոխվել: Բայց մենք առաջվա նման սպասում ենք ՀՐԱՇՔԻ…
Սպասում ենք, թե փակված Մհերը կելնի քարից, կգա մեզ ու մեր երկիրը կփրկի:
Սպասում ենք, որ միջազգային հանրությունը՝ պարսիկը, հնդիկը, չինացին, անգլոսաքսը, ֆրանսիացին, ռուսը կգան, թուրքական հեղեղի դեմը կառնեն, որ մենք հանգիստ ապրենք ու զբաղվենք ինքնաճանաչմամբ…
Մի խոսքով սպասում ենք ՓՐԿԻՉՆԵՐԻ, թեև հարյուր տարի առաջ էլ, հիմա էլ հասկանում ենք, որ փրկիչներ ու հրաշքներ չեն լինելու…
Հասկանում ենք, բայց մեր ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՇԻՑ դուրս գալ չենք ցանկանում:
Դրա համար էլ, երբ թշնամու ջհուդա-թուրքական, ծպտված գործակալները (ծախված կուսակցապետեր ու գրչակներ) ազգի ուղեղը լվանում էին, գրելով ու խոսելով ազատագրված տարածքները վերադարձնելու և հավերժական խաղաղության հասնելու մասին, ԼՌՈւՄ էինք:
Դրա համար էլ, այսօր վախենում ու փախչում ենք նրանցից, ովքեր, խոսում են երկիրը ներսից քայքայող ախտից մաքրելու մասին:
Դրա համար էլ, այսօր «Չարի Վերջի» կկվի նման մեր ձագին (Արցախը) տվինք աղվեսին ու ծառը չկտրելու (խաղաղության) համար պատրաստ ենք մյուս ձագերին տալ…
Ինչո՞ւ:
Որովհետև, հակառակ դեպքում պիտի քայլ անենք, դժվարությունների միջով անցնենք ու աստված մի արասցե, մեր հարմարավետության խորշը ՎՏԱՆԳԵՆՔ:
Որովհետև ուզում ենք, որ այդ ամենն անեն ուրիշները, անեն առանց մեզ, առանց մեր բարեկեցությունը վտանգելու, անեն առանց ակնկալիքի ու սկուտեղի վրա մատուցեն մեզ…
Իսկ հետաքրքիր է, ո՞վ պիտի անի, առանց որևէ շահի ու ակնկալիքի, միայն հոգու թելադրանքով…
…Երևի փոքր Մհերը, Երկնային ուժերը, Աստղերը, կամ էլ Հրաշքը…
Ու հայտնվում են ՀՐԱՇՔ բերող Փրկիչները (աստղաբաններ, մարգարեներ, մոգեր, առաջնորդներ, ուսուցիչներ):
Հայտնվում ու սովորեցնում են. -Ոչինչ չանել, լսել իրենց, հավատալ իրենց, ԶՈՄԲԻԱՆԱԼ ու սպասել ՀՐԱՇՔԻ:
Հայտնվում ու կոչ են անում հեռու մնալ ուժի ու միասնականության գաղափարով ապրող, պայքարի միջոցներ ու հնարավորություններ ստեղծող կառույցներից ու մարդկանցից:
Հայտնվում ու ազգը մասնատում են, անիրական ցնորքներին տրված հարյուրավոր, խմբերի, խմբակների ու աղանդների…
…Ժամանակները փոխվում են, բայց մենք չենք ուզում փոխվել:
Չենք ուզում լսել ու հավատալ նրանց, ովքեր ասում են, ամեն տեղ (փողոցից մինչև միջազգային հարթակ), ուժն է ծնում իրավունք:
Չենք ուզում լսել ու հավատալ նրանց, ովքեր ասում են, ԱՐԱՐԻՉՆ Էլ պայքարող տեսակին, ուժեղին է սիրում ու սատարում:
Եվ համառորեն, հարմարվելով խեղճի, ճնշվածի, ոտնահարվածի (գառան) կաղապարին, սպասում ենք ինչ որ արդարության (շատ լավ գիտենալով, որ երկրային արդարությամբ գառին վերջում ուտում են):
Հաճախ էլ բողոքում ենք, թե դաշնակիցներ չունենք:
Բայց չենք ուզում հասկանալ, որ ԹՈւՅԼԸ երբեք ԴԱՇՆԱԿԻՑ ՉԻ ՈւՆԵՆՈւՄ: ԹՈւՅԼԸ միայն ՏԵՐ է ունենում:
…Իսկ ՈւԺԵՂ լինելու շանսեր ունե՞նք…
Դա հասկանալու համար, ընդամենը պիտի գիտենալ, ովքե՞ր են այս աշխարհի հզորներին զինում: Ո՞ւմ մտքի արգասիքն են ՆԱՏՈ-ի ու Ռուսաստանի այսօրվա լավագույն զինատեսակները, թռչող սարքերը, նույնիսկ մասսայական ոչնչացման միջոցները…
Այսինքն ունենք ՆԵՐՈւԺ, որին բոլորը կնախանձեն, բայց այդ ներուժը չենք տեսնում, գլոբալիստներին ու անգլոսաքսերին ծախված գործակալների (քաղաքական ու մոգական առաջնորդների) ջանքերով…
Ի՞ՆՉ պետք է անենք, որ այս անվերջ կորուստների շղթայից ազատվենք: Պետք է սկսենք հասկանալ, որ ԻՆՉՔԱՆ ԷԼ ՄԵԿՍ ՄՅՈւՍԻՆ ՉՍԻՐԵՆՔ, ՄԵԿՍ ՄՅՈւՍՈՎ ԵՆՔ ՈւԺԵՂ ԼԻՆԵԼՈւ: …Պետք է վերջապես հասկանանք, որ ԱՅԼ ճանապարհ չունենք…
Նաև պետք է հասկանանք, որ ոչ մեկը մեր փոխարեն, մեր տունը չի շինելու. ոչ անգլոսաքսն ու չինացին, ոչ հնդիկն ու պարսիկը, ոչ ֆրանսիացին ու ռուսը, ՈՉ էլ ՄՀԵՐՆ Ու ԵՐԿՆԱՅԻՆ ՈւԺԵՐԸ…
…Իսկ ՀՐԱՇՔ կարող է լինել:
Բայց այդ ՀՐԱՇՔԸ կլինի այն դեպքում, երբ մենք կսթափվենք ու դուրս կգանք հարմարավետության խորշից:
Երբ մենք կսկսենք հասկանալ, որ ՄԵՆՔ, միայն մենք ենք լինելու մեր ՓՐԿԻՉԸ:
Երբ մենք ԱՐԱՐՉԻ տված ՍՈՒՐԲ ՀՈՂԻՆ ՏԵՐ դառնալն ու ուժեղ լինելը դարձնենք ՀՍԱՄԱԶԳԱՅԻՆ ՆՊԱՏԱԿ…
Այդ ժամանակ իրականում ՀՐԱՇՔը կլինի…