Քրիստոնեական քաղաքակրթություն: ՄԱՍ 2

Առօրյա  խոսակցության ժամանակ երբեմն քրիստոնեական  քաղաքակրթության  փոխարեն օգտագործում են  արևմտյան, արևմտաեվրոպական կամ եվրոպական  քաղաքակրթություն տերմինները: Չնայած բոլոր տարբերություններին՝ նրանց միավորում են մեկ՝ քրիստոնեական քաղաքակրթության մեջ: Աշխարհագրականորեն  դրանք բաժանվում են  արևմտաքրիստոնեական  և արևելաքրիստոնեական՝ ուղղափառ  ենթամշակույթների: Արևմտաքրիստոնեական քաղաքակրթության առանցքը արևմտաեվրոպական քաղաքակրթությունն է :

Արևմտաեվրոպական քաղաքկրթության  հիմքերը որպես ինքնատիպ պատմության միասնական ճակատագրում ստեղծվել են վաղ միջնադարում: Դա տեղի ունեցավ անտիկ աշխարհի ժառանգության օրգանական  միավորման արդյունքում՝ ծնվելով այն քրիստոնեությունից և բարբարոս ժողովուրդների մշակույթից, որը կործանեց Հռոմեական կայսրությունը:

Արևմտաեվրոպական քաղաքակրթության ծագումը վերագրվում է VII-IX դարերին:  Ամերիկյան ծանրակշիռ <<Արևմտյան քաղաքակրթություն ժողովուրդ և առաջընթաց>> հրատարակության մեջ նշվում է, որ <<Մինչև XV դարի սկիզբ Միջին Արևելքի, Հնդկաստանի և Չինաստանի քաղաքակրթությունները զարգացման այնպիսի մակարդակում էին, ինչպես և եվրոպականը. որոշակի ասպեկտներում նրանք նույնիսկ Արևմուտքից բարձր են եղել կանգնած: Սակայն ուշ միջնադարում  տեղի ունեցավ վերածնունդ, ինչն արտահայտվեց ազգային ուժեղ պետությունների ձևավորմամբ, առևտրի  աճով: Երբ XVդարում վերականգնվեցին կապերն Արևելքի  և Արևմուտքի միջև, դա  արդեն հավասարների հանդիպում էր>>:

Ըստ քրիստոնեական  ուսմունքի՝ Աստված էր  Միածին Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, մարդու կերպարանքով  ուղարկեց աշխարհ՝ ճշմարտությունը հայտնելու մարդկությանը և նրան ազատագրելու մեղքից: Հիսուս Քրիստոսը դրա համար չարչարվեց, խաչվեց, մեռավ խաչի վրա, հոգով իջավ դժոխք և ազատեց հոգիներին, երրերդ օրը հարություն առավ, 40 օր հարություն առած մարմնով երևաց աշակերտներին, նրանց նախապատրաստեց  ապագա առաքելության համար, համբարձվեց երկինք: Քրիստոնեությունն առաջացել է  Ք.ծ I դարի սկզբին՝ Իսրայելի հրեականության և Հռոմեական կայսրության մեջ տարածված բազմաստվածության հետ մրցակցության պայմաններում:

Հակաքաղքեդոնական ավանդապաշտ եկեղեցիները, հավատարիմ մնալով առաջին հերթին տիեզերական ժողովների դավանաբանական սահմանումներին  և աստվածաբանությանը, կազմել են ընդհանրական եկեղեցու Արևելյան ուղղափառ ընտանիքը: 1054-ին Սուրբ հոգու բխման մասին  վարդապետության մեջ  Հռոմի կողմից ավելացված <<և Որդու>>( այսինք Սուրբ հոգին բխում  է  Հորից և Որդուց) հավելվածի պատճառով այդ եկեղեցիները բաժանվել են:ԲԱժանումիցց հետո հռոմեական եկեղեցին՝ Վատիկան կենտրոնով, կոչվել է Կաթոլիկական, իսկ հունա-բյուզանդական եկեղեցին ՝  Ուղղափառ (երկաբնակ):

IX-X դարերից  սկսած՝ կազմավորվել են երկաբնակ եկեղեցիներ, դրանցից  են ՝ Կոստանդնուպոլսի, Ալեքսանդրիայի,Դամասկոսի, Երուսաղեմի աթոռները, Մոսկվայի (Ռուս ուղղափառ եկեղեցի), Սերբիայի, Բուկղարիայի, Ռումինիայի պատրիարքայությունները,Հունաստանի, Վրաստանի, Լեհաստանի Աֆրիկայի, ԱՄՆ-ի  և այլ ուղղափառ եկեղեցիները:

Արևելյան ուղղափառ եկեղեցի են Հայ Առաքելական և քույր ՝ Եգիպտական ղպտի,Ասորական, Հնդիկ մալաբար և Եթովպիական կամ Հաբեշական  եկեղեցիները:

XVI դարում Կաթոլիկ եկեղեցում սկիզբ է առել հակակաթոլիկական շարժու, որը հայտնի է որպես բողոքական ռեֆարմացիա: Կաթոլիկ եկեղեցուց առանձձնացել են լյութերալանները, կալվինականները, անգլիականները և ուրիշներ:

Շարունակելի…

 

Հեղինակ՝  Յուրիկ Մուրադյան, <<Քաղաքակրթությունների աշխարհագրություն>>, <<Տիգրան Մեծ>> հրատարակչություն, Երևան 2011

Խմբագիր՝ Շուշան Ղազարյան

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *