Տարօրինակ Սովորույթներ ՄԱՍ 1

Կան սովորություններ որոնք աչքի են ընկնում իրենց տարօրինակությամբ: Բայց  տարօրինակ լինելու հետ մեկտեղ սովորույթ է համարվում ու պահպանվում է դարեդար:

1.Հարավարևմտյան Կոնգոյում, Սուկու ցեղախումբը հարգանքի տուրք է մատուցում ցեղի մահացած անդամներին, մաքրելով տեղի անտառը, ինչպես նաև բազմաթիվ նվերներ են տանում անտառ, և զոհաբերություններ իրականացնում:

2.Իսպանիայում գոյություն ունի Կոլաչո անվամբ մի տոն: Մի մարդ (Կոլաչո) հագնում է հրեշի շորեր և զբոսնում է գյուղի տարածքով: Կոլաչոն թռնում է փոքրիկ երեխաների վրայով, երեխաներից վանելով հիվանդությունները և անհաջողությունները:

3.Չինացիները 8 թիվը համարում են հարստության սիմվոլ: 88 թիվը Չինաստանում ընկալվում է որպես «կրկնակի երջանկություն»:

4.Ճապոնիայում բացարձակ նորմալ երևույթ է, երբ եղբայրը և քույրը միմյանց հետ ընդհանրապես չեն խոսում, և չունեն միմյանց հեռախոսահամարները:

5.Չնայած այն փաստին,  որ Անգլիայում ընդունված չէ  հանդիպումներից ուշանալը,  նորմալ չի համարվում նաև երբ հանդիպմանը շուտ են ներկայանում:

6.Բրիտանիայում հավատում են, որ կինը ծննդաբերելուց հետո մինչև 6 շաբաթ պիղծ է համարվում օրինակ` հրեա կանայք  ծննդաբերելուց հետո գնում են տաճար(սինագոգ, եկեղեցի) մաքրագործվելու համար:

7.Հռոմում(Իտալիա) մարդիկ հավատում են, որ գալիք տարում հաջողակ կլինի այն մարդը, ով Նոր Տարվա գիշերը կամուրջից իրեն կնետի Թիբր գետը:

8.Բրիտանացիները շատ են կարևորում իրենց <<անձնական տարածքի>>  պահպանումը, մինչդեռ Ֆրանսիայում ընդունված է համբուրել միմյանց հանդիպումների ժամանակ: Ֆրանսիացիները իրենց շատ կաշկանդված են զգում Մեծ Բրիտանիա այցելելիս:

9.Կրծքանշաններ հավաքելը Ռուսաստանի ամենակարևոր ավանդույթներից մեկն է: Շատ կրծքանշաններ շատ կարևոր նշանակություն ունեն հավաքողի համար, և նա կամ փոխանակում է դա մտերիմ մարդու հետ, կամ վաճառում է թանկ գնով:

10.Իրեն հարգող յուրաքանչյուր անդալուզիացի մինչ հարսանիքը պետք է գլխիվայր թռչի ժայռից դեպի ծով: Ըստ հին անդալուզիացիների ամուսնացող մարդը պետք է ամուր գլուխ ունենա:

Թագմանությունը ՝  Էդգար Սահակյան

Կայքի խմբագիր՝  Շուշան Ղազարյան

 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *