Տարբեր երկրների հարսանեկան ավանդույթները

Յուրաքանչյուր ազգ ունի իր ավանդույթները և այդ ավանադույթների մեջ իր ուրույն տեղն է գրավում հարսանեկանը:

Հայկական հարսանիքի ժամանակ հարսն ու փեսան գնում են փեսայի տուն և շեմի վրա կոտրում  ապակե ափսեներ ինչպես նաև փեսայի մայրը տալիս է լավաշ, որը նրանք կրում են իրենց ուսերին, և մեղր: Մեղրը խորհրդանշում է քաղցրություն, իսկ լավաշը վանում է չար ուժերին և միայն այս արարողությունից հետո սկսկվում է հարսանեկան արարողությունը:

Սովորաբար հարսանիքի օրը զույգերը դիմավորում են   ժպիտով և բավականին հուզվում են, բայց օրինակ Կոնգոյում հարսանիքի օրը փեսան և հարսը չպետք է ժպտան, եթե նրանք ժպտան կնշանակի՝ լուրջ չեն վերաբերվում ամուսնությանը:

Չինաստանում փեսան առանց գլխիկի նետերով կրակում է հարսի վրա, հետո հավաքում և կոտրում է այդ նետերը: Սա խորհրդանշում է որ նրանց սերը  հավերժ է:

 

 

 

 

Հունաստանում Հարսանիքի օրը խաչեղբայրը(ազաբ բաշին) վերցնում է ածելին և սափրում է փեսային: Սափրվելուց հետո զոքանչը փեսային կերակրում է նուշով և մեղրով:

 

 

 

 

Կուբայում հարսանիքի ժամանակ հարսի հետ պարելու համար հյուրերը պետք է գումար ամրացնեն հարսանցուի համազգեստից: Այս կերպ կուբացիները օգնում են նրանց հոգալու մեղրամսի և հարսանեկան արարողության ծախսերը:

 

 

 

 

Իտալիայում Հարսանիքի նախորդ օրը, գիշերը իտալացի փեսան երաժշիտների հետ միասին գնում է իր հարսանցուի տան մոտ սերենադ երգելու: Հետո խնջույք են կազմակերպում, որին մասնակցում են զույգի ընտանիքները և մերձավորները:

Հնդկաստանում հարսանիքից առաջ հարսնացուն հրավիրում է իր ընկերուհիներին, որպեսզի նրանք դաջվածքներ անեն նրա մարմնի վրա: դաջվածքները պատրաստված են հնդկական հինայից և կարող են  մաշկին մնալ 2 շաբաթ:

 

 

 

 

Ռուսաստանում հարսանեկան արարողության ժամանակ գնում և նկարվում են Կրեմլի և Անհայտ զինվորի հուշարձանի մոտ և նկարվելուց հետո ծաղիկներ են խոնարհում:

Շոտլանդիայում հարսանիքի նախորդ օրը հարսի և փեսայի ընկերները նրաց վրա լցնում են մոխիր, փետուրներ և ալյուր: Մի քիչ նվաստացուցիչ է թվում, բայց նպատակը նրանցից չար ուժերին վանելն է:

Ինդոնեզիայում, հարսանիքից հետո հարսը և փեսան երեք օր անց են կացնում միմյանց հետ, բայց նրանք իրավունք չունեն օգտվելու սանհանգույցից:

 

 

 

 

 

Թարգամանություն՝  Էդգար Սահակյան

Խմբագրում՝  Շուշան Ղազարյան

Աղբյուրը՝  https://www.brides.com/gallery/wedding-traditions-around-the-world

 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *