Չէ Գևարա. պայքար բռնապետության և անարդարությունների դեմ:

Չէ Գևարան՝ ծնունդով արգենտինացի, կուբացի հեղափոխական առաջնորդը դարձավ ձախ թևի իսկական հերոսը: Գեվարայի հայտնի լուսանկարը, որի հեղինակն է՝ Ալեբերոտ Կորդան դարձավ 20-րդ դարի լավագույն և հայտնի լուսանկարներից մեկը:

Էրնեստո Գևարա դե լա Սերենան, հայնտի որպես՝ Չէ Գևարա, ծնվել է 1928 թ-ի հունիսի 14-ին, Արգենտինայի Ռոսարիո քաղաքում, միջին խավի ընտանիքում: Նա բժշկություն է սովորել Բուենոս Այրեսի համալսարանում և այդ ժամանակաշրջանում եղել է Հարավային և Կենտրոնական Ամերիկայի երկրներում: Այնտեղ նա ականատես եղավ ծայրահեղ աղքատության, որը նրան ստիպեց հետաքրքրվել Մարքսիզմով, և այս ուսումնասիրություններից հետո նա եզրահանգման եկավ, որ այդ երկրների միակ փրկությունը զինված ապստամբության մեջ է:

1654 թվականին նա գնաց Մեքսիկա և հենց նույն տարում հանդիպեց կուբացի հեղափոխական առաջնորդ՝ Ֆիդել Կաստրոյին: Գեվարան միացավ Կաստրոյի՝ <<Հուլիսի 26-ի շարժմանը>>, որտեղ մեծ դեր խաղաց Կուբայի բռնապետ Ֆուլգենսի Բատիստայի տապալման վերջնական գործում:

1959 թվականին Բատիստան տապալվեց և իշխանության եկավ ֆիդել Կաստրոն: 1959-1961թթ. Գեվարան զբաղեցրեց Կուբայի ազգային բանկի նախագահի պաշտոնը, իսկ հետո՝  արդյունաբերության նախարարի: Ստանձնելով այս պաշտոնը նա ճանապարհորդում էր աշխարհի տարբեր երկրներ, լինելով Կուբայի դեսպանը: Կուբայում նա հողային արդար վերաբաշխման և արդյունաբերության ազգայնացման ծրագրեր իրականացրեց:

Քանի որ Կաստրոյի ռեժիմը ԱՄՆ-ին թշնամաբար էր վերաբերվում, Գևարան Կաստրոյին խորհուրդ տվեց ԽՍՀՄ-ի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատել:  Անհաջող բարեփոխումների և ԱՄՆ-ի կողմից իրականցվող տնտեսական սահմանափակումների արդյունքում Կուբայի տնտեսությունը գահավիժում էր: Այս դժվար ժամանակահատվածում Գևարան բազմաթիվ խնդիրներ ունեցավ Կուբայի մյուս ղեկավարների հետ: Չէն ցանկանում էր, որ զարգացող երկրներում էլ հեղափոխական գործընթացներ տեղի ունենան, իսկ 1965 թվականին Կաստրոն հայտարարեց,որ Գևարան հեռացել է Կուբայից:

Գևարան մի քանի ամիս անցկացրեց Աֆրիկայում, հատկապես՝ Կոնգոյում, պատրաստելով ապստամբ ուժերին պարտիզանական պատերազմների: Նրա ջանքերը ապարդյուն անցան և 1966 թվականին նա գաղտնի վերադառնում է Կուբա: Կուբայից հետո նա մեկնում է Բոլիվիա, ապստամբ ուժերին նախապատրաստելու Ռենե Բարրիենտոս Օրունտոյի կառավարության տապալմանը: ԱՄՆ-ի աջակցությամբ բոլիվիական բանակը գերի է վերցնում Գևարային և նրա մարտիկներին: 1967 թվականի հոկտեմբերի 9-ին, բոլիվիական Լա Հիգուերա գյուղում նա մահապատժի է ենթարկվում և նրա մարմինը թաղվում է մի գաղտնի վայրում: 1997 թվականին  հայնտանբերվում են  նրա մնացորդները որոնք  ամփոփվում են Կուբայում:

Աղբյուրը՝ http://www.bbc.co.uk/history/historic_figures/guevara_che.shtml

Թարգմանեց՝ Էդգար Սահակյանը

խմբագիր՝ Շուշան Ղազարյան

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *