Ուինսթոն Չերչիլ` ամենաազդեցիկ բրիտանացին:

1945 թվականի մայիսի 8-ին  Ուայթոլի պատշգամբից Չերչիլը ուղերձ է հղում ցնցության մեջ գտնվող ամբոխին՝

-Մեր երկարամյա պատմության ընթացքում մենք ավելի կարևոր օր չենք ունեցել քան այս օրն էր:

Չերչիլը կռվեց Հիտլերի դեմ և հաղթեց, առաջնորդի խոսքը հենց այս հաղթանակի մասին էր:

Նրա մահից նույնիսկ կես դար անց նա համարվում է ամենաազդեցիկ բրիտանացին: Բայց նրա ժառանգությունը հեշտությամբ չի փոխանցվել բրիտանացիներին: Նա բազմաթիվ սխալներ է թույլ տվել և՛ դպրոցական  և՛ երկրի վարչապետ եղած տարիներին, և նրա անցած ճանապարհը լի է եղել բազմաթիվ փորձություններով:

1874-1893թթ
Ծնունդը և մանկությունը

Ուինսթոն Լեոնարդ Սպենսեր Չերչիլը ծնվել է 1874 թվականի նոյեմբերի 30-ին Բլենհեյմյան պալատում, իր պապի՝ Մարլբորոյի 7-րդ դուքսի նստավայրում:

Նրա հայրը՝ Լորդ Ռանդոլֆը, հայտնի պահպանողական գործիչ էր, իսկ մայրը` Նյու Յորքի հայտնի գործարարներից մեկի դուստրը: Երիտասարդ Ուինսթոնը այնքան ժամանակ չէր անցկացնում ծնողների հետ որքան ցանկանում էր: 13 տարեկանում նա դժվարությամբ ընդունվեց Հարոուի դպրոց: Ռանդոլֆը կարծում էր, որ իր որդու գիտելքիները չեն համապատասխանում քաղաքագիտությանը կամ իրավաբանությանը և որոշում կայացրեց որդուն ուղարկել ռազմական դպրոց:

1893-1895 թթ. Սենդհորստ

1893 թվականին Չերչիլը համալրեց Սեդհորստի ռազմական դպորցի կուրսանտների շարքերը, երեք անհաջող փորձից հետո նա կարողացավ հանձնել ընդունելության քննությունները և ընդունվել:

Նա Սենդորստում իրեն շատ լավ էր դրսևորում և կարողացավ հոր հարգանքը նվաճել: Բայց մինչ նրանց հարաբերությունները լավանում էին, Լորդ Ռանդոլֆը 45 տարեկանում վախճանվեց: Սա մեծ ազդեցություն ունեցավ Ուինսթոնի վրա:

1895-1899 թթ.  Կայսերական արկածներ

Չերչիլը իր ծառայությունը սկսեց որպես հետևակային սպա` Թագուհու 4-րդ Հուսսարումում 1895 թվականի փետրվարին:

Նա նաև մեկնաբանում էր պատերազմական գործողությունները, իր 21-րդ տարեդարձը նշելով Կուբայում, որտեղ նա ձեռք բերեց երկու սովորություն՝ սիեստաներ( հետճաշյա ակտիվ հանգիստ)  և սկսեց կուբայական սիգարներ ծխել: Այդ տարի նա իր գնդի հետ նավարկություն իրակնացրեց դեպի Հնդկաստան, իսկ 1898 թվականին կռվեց Սուդանում: Այդ ժամանակվանից սկսած նա անմբողջությամբ տարված էր քաղաքականությամբ և ցանկանում էր քաղաքական կարիերա սկսել՝ ակտիվ հետևելով քաղաքական իրադարձություններին: Չերչիլը հաճախ ընկճվում էր այս փաստից, որ չունի համալսարանական կրթություն, և այդ տարիներից սկսեց զբաղվել ակտիվ ընթերցանությամբ, ուսումնասիրելով անգլիական պարլամենտում տեղի ունեցած բանավեճերի մասին տեղեկությունները և մտածում էր անգլիական քաղաքականության մեջ իր իսկ սեփական ներդրումն ունենալու մասին:

1899 թ. Հայտնություն և հանդգնություն

Բուրի  հանրապետությունները 1899 թվականի հոկտեմբերի 11-ին պատերազմ հայտարարեցին Մեծ Բրիտանիային և Չերչիլը մեկնեց Հարավային Աֆրիկա որպեսզի լուսաբանի պատերազմական գործողությունները:

Նոյեմբերի 15-ին նա գտնվում էր Նատալում՝ զրահապատ գնացքի մեջ երբ այն դարանակալեցին: Նրան գերի են վերցնում և բանտարկում Պրետորիայում: Դեկտեմբերի 12-ին օգտվելով բանտապահների անուշադրությունից,  Չերչիլը սկսեց անցք փորել բանտի պատերից մեկի մեջ, որպեսզի գիշերվա ընթացքում կազմակերպի իր փախուստը: Նա թռնում է անցնող գնացքներից մեկի վրա, թաքնվելով պարկերի մեջ, մինչև կիջներ և կստանար Տրանսվաալ Քոլիերսի մենեջերի օգնությունը: Չերչիլը, որպես հերոս ժամանում է Դուրբան: Վերդառնալով հայրենիք, նրա շուրջ տեղի ունեցած պատմությունները նրան հռչակ են բերում:

1900 թ.  Խորհրդարանական  ընտրություններ

Չերչիլի նոր ձեռք բերված հռչակը նրան հնարավորություն է տալիս հասնել իր քաղաքական նպատակներին: 1900 թվականին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ նա հավաքում է բավարար ձայներ և դառնում խորհրդարանի  անդամ՝ Օլդհեմից:

1901 թվականին նա խորհրդարանում իր առաջին ելույթն է ունենում: Նա շվշվախոսում էր և շնորհիվ մեծ ջանքերի կարողացավ հաղթահարել այս բարդույթը: 1904 թվականից սկսած  ելույթների ընթացքում օգտվում էր գրառումներից: Նա չէր վախենում  իր անհամաձայնությունը հայտնել իր կուսակցության ղեկավարներին: Իր ընկերոջ՝ Լորդ Հուգ Սեսիլի նա կուսակցության ներսում՝ «Հուգլիկաններ» անունով մի խումբ ստեղծեց,  որը կարողանում էր ճնշում գործադրել  իրենց կուսակցության ղեկավարների վրա:

1904 թ. Հակասություններ

1903 թվականի մայիսից սկսած Չերչիլը հակասությունների մեջ մտավ իր իսկ Պահպանողական կուսակցության հետ, քանի որ նա դեմ էր առաջարկվող տարիֆային (սակագնային) բարեփոխումներին:

Բավականին ինքնավստահ և իր տեսակետների մեջ համոցված լինելով, նա դեմ կանգնեց ազդեցիկ քաղաքական գործիչ՝ Ջոզեֆ Չեմբերլենին: Չերչիլը լքեց պահպանողականներին և տեղ զբաղեցրեց Լիբերալների շարքերում, ծածանելով ազատ առևտրի դրոշը: Չերչիլի կարծիքով Պահպանողականները հետ են կանգնել իրենց սկզբունքներից, որոնց վրա նա կատաղի գրոհներ էր կազմակերպում: Իր կողմից ձեռնարկված այդ քայլը արդյունք տվեց: 1908 թվականին նա դարձավ ամենաերիտասարդ նախարարը սկսած 1866 թվականից, որտեղ նա Դեյվիդ Լլոյդ Ջորջի հետ սոցիալական բարեփոխումների պլան մշակեց, որը միտված էր բարելավելու  բնակչության կենսամակարդակը:

1908 թ. Իմ սիրելի Կլեմենտինը

Չերչիլը առաջին անգամ հանդիպում է Կլիմենտին Հոզիերի հետ՝ 1904 թվականին  Լոնդոնում կայացած պարահանդեսի ժամանակ:

Չերչիլը սիրահարված լինելով մեկ այլ աղջկա այդպես էլ չկարողացավ ճիգեր գործադրել, որպեսզի կարողանա Կլիմենտինի վրա տպավորություն թողնել: Չնայած հաջողակ  կարիերա ունենալու փաստին երբ 1908 թվականի մարտին  նա կրկին առաջարկությւուն արեց աղջկան, և երրորդ անգամն էր, որ աղջիկը մերժեց նրա ամուսնության առաջարկությունը:Մեկ տարի անց անձրևից պատսպարվելունպատակով նրանք հայտնվեցին Դիանայի տաճարում և նայում էին Բլենհեյմյան պալատի լճին և այդ ժամանակ Չերչիլը կրկին ամուսնության առաջարկ արեց: Կլեմենտինը ընդունում է նրա առաջարկը և նրանք 1908 թվականի սեպտեմբերի 12-ին ամուսնանում են և հինգ երեխա ունենում:

1914 թ. Մարտական կանգառներ

Նրա քաղաքական կարիերան ծաղկում էր: 1911 թվականին նա դարձավ առաջին աստիճանի լորդ ծովակալ և նա կարողացավ հզորացնել անգլիական նավատորմը, քանի որ Գերմանիայի և Անգլիայի միջև նավատորմային ուժերի մրցակցություն էր տեղի ունենում:

1914 թվականին Սարաևոյում արքայազն Ֆրանց Ֆերդինանդի սպանությունից հետո, Եվրոպան պատերազմի շեմին մոտեցավ: Պատերազմը մոտ էր և Չերչիլը վճռական էր տրամադրված, որ Բրիտանիան իր դերը պետք է խաղա պատերազմի ընթացքում: Նավատորմին հարման տրվեց ակտիվ մասնակցել ռազմական գործողություններին և բավականին թեժ քննարկումներ տեղի ունեցան որտեղ Չերչիլը Լլոյդ Ջորջին և իր կոլեգաներին հորդորում էր ոչ մի կերպ չհապաղել: 1914 թվականի օգոստոսի 4-ին  Գերմանիան ներխուժեց Բելգիա, մի քանի ժամ անց Բրիտանիան մտավ պատերազմի մեջ:

1915  թ. Հրաժարական և պախարակում

Չերչիլը քնանդատությունների առարկա դարձավ պատերազմի առաջին ամսիներին անգլիական նավատորմի ձախողումների պատճառով:

Չնայաց Չերչիլը հեղինակազրկվում էր, բայց միաժամանակ շարունակվում էր հայտնվել բրիտանական հասարակության ուշադրության կենտրոնում: 1914 թվականի սեպտեմբերին Հյուսիսային ծովում խորտակվում է անգլիական երեք հածանավ: Դեկտեմբերին գերմանական նավատորմը հրթիռակոծում Է Սկարբորոն: Չերչիլը որոշում է վերջնական հակահարված տալ: Նրա ծրագիրն է նավարկել դեպի Դարդանելի նեղուց և ստիպել Գերմանիայի դաշնակից Թուրքիային դուրս գալ պատերազմից: Հարձակումը տեղի է ունենում 1915 թվականի մարտի 18-ին: Անգլիական զորքերը ապրիլի 25-ին հայտնվում են Գալիպոլիում: Աղետալի իրադարձություններ տեղի ունեցան, բրիտանական զորքերը մեծ կորուստներ կրեցին և Չերչիլը խայտառակ կերպով հրաժարական տվեց:

1924 թ.Կրկին պահպանողականների շարքում

Առաջին համաշխարհային պատերազմից հետո Չերչիլը շարունակում էր պաշտոնավարել, բայց Գալիպոլիի դեպքերը բացասական հետք էին թողել նրա հեղինակության վրա:

Նրա քաղաքական համախոհներից շատերը հայտնվեցին Լիբերալների շարքերում: Երբ պահպանողական կուսակցության նախկին ղեկավար, Չերչիլի գլխավոր քննադատ՝Ադրյու Բոնար Լոուին փոխարինեց Ստենլի Բոլդուինը, Չերչիլը առիթը բաց չթողեց: 1924 թվականին ընտրություններում նա առաջադրվեց Պահպանողականների կողմից և հաղթանակ տարավ, նրան առաջարկեցին կանցլերի պաշտոնը, որը ժամանակին զբաղեցրել էր իր հայրը:

1926 թ. Հերթական հետընթացը

Չերչիլը վերականգնում է ոսկու ստանդարտը՝ արժույթի գնահատման համակարգ, որը ֆունտի արժեքը սահմանում էր սահմանված քանակի ոսկու նկատմամբ:

Այս քայլը աղետալի հետևանքների հանգեցրեց: Ֆունտի արժեքը այնքան բարձրացավ, որը մեծ պահանջարկ ունեցավ արտասահմանյան շուկաներում, ինչը իր հերթին մեծ հարված հասցրեց բրիտանական տնտեսությանը: 1926 թվականին մոտ մեկ միլիոն հանքափորներ գործադուլ հայտարարեցին, քանի որ աշխատում էին՝ շատ վարձատրվում՝ քիչ: Արհմիությունները գորածդուլների շնորհիվ երկիրը տնտեսական փլուզման շեմին հասցրեցին: 1929 թվականին ընտրությունների արդյունքում Լեյբորիստները հաղթանք տոնեցին, իսկ Չերչիլը զրկվեց պաշտոնից:

1929-1939 թ. Անապատացման տարիները

Չերչիլի տեսակետներին այքան էլ մեծ ուշադրություն չէին դարձնում, քանի որ այն չէր համապատասխանում տվյալ ժամանակաշրջանի պահանջներին:

Չերչիլը նաև դեմ էր բրիտանական Հնդկաաստանին ինքանավարության իրավունք տալու գաղափարին, որին նաև կողմ էր արտահայտվում Էդվարդ 6-րդ թագավորը: Իսկ Բոլդվինը և Չեմբերլենը Չերչիլին որևէ աջակցություն ցույց չէին տալիս: Չերչիլը բազմիցս զգուշացնում էր Հիտլերի իշխանության գլուխ գալու վտանգների մասին, բայց նրա խոսքերը ուշադրության չէին արժանանում: 1938 թվականին Չեմբերլենը վերդարձավ Մյունխենից նշելով որ «խաղաղության է հասել» Գերմանիայի հետ, և այդ «խաղաղության» շնորհիվ Հիտլերը տիրանում է Չեխոսլովակիային: Չերչիլը կատաղում է:

1939 թ. Ժամանակի հրամայական

1939 թվականի սեպտեմբերի 1-ին Գերմանիան ներխուժում է Լեհաստան: Արդեն 3-րդ անգամն է, որ Անգլիան պատերազմի մեջ է մտնում Գերմանիայի հետ:

Չերչիլին կրկին կանչում են զբաղեցնելու իր նախկին՝ ծովակալության լորդի աստիճանը: 1940 թվականի մայիսի դրությամբ Մեծ Բրիտանիան և դաշնակիցները տանուլ էին տալիս պատերազմը: Գերմանիայի կողմից Եվրոպայում արշավանքների ֆոնին Չեմբերլենը հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից: Լորդ Հալիֆաքսը հավակնում էր զբաղեցնել վարչապետի պաշտոնը, բայց հրաժարվեց, քանի որ միակ այլընտրանքը վարչապետի պաշտոնը Չերչիլին հանձնելն էր: Չերչիլը նաև  ստանձնեց պաշտպանության նախարարի պաշտոնը որպեսզի անմիջական վերահսկողություն ունենա պատերազմական գործողությունների վրա:

1940 թ. Մենք երբեք չենք հանձնվի

Պատերազմը ավելի ու ավելի էր թեժանում և արտգործնախարար Լորդ Հոլիֆեքսը Չերչիլին կոչ արեց Հիտլերի հետ հաշտության պայմանագիր կնքել:

Բրիտանական զորքերը Ֆրանսիայում շրջափակման վտանգի առջև էին կանգնած: Բայց Չերչիլը վճռական էր տրամադրված և ճնշում էր Հոլիֆեքսին: Դաշնակից զորքերի հարյուր հազարանոց զորքը դուրս է գալիս Դյունկերկից: Ֆրանսիան հանձնվում է թշնամուն:  Հունիսի 22-ին Ֆրանսիայի առաջնորդ մարշալ Պետինը Գերմանիայի հետ զինադադար է կնքում:Գերմանիան օկուպացնում է Ֆրանսիան, ինչի պատճառով Ֆրանսիան մեծ գին է վճարում՝ լուծարվում է սեփական բանակը: Թշնամու դեմ մենակ լինելով, Չերչիլը կոչ է անում բրիտանացիներին շարունակել կռիվ տալ գերմանացիների դեմ  մինչև 1941 թվականին ԱՄՆ-ն և ԽՍՀՄ-ը կմտնեն պատերազմի մեջ:

1944 թ. Հոսանքի ուղղությունը փոխվում է

Մինչ պատերազմական գործողությունները թափ էին հավաքում, Չերչիլը ինչքան հնարավոր էր հետաձգում էր Ֆրանսիա ներխուժման ծրագիրը ազատագերլու երկիրը գերմանական օկուպացիայից, քանի որ Գալլիպոլիի դեպքերը թեռ թարմ էին նրա հիշողության մեջ:

Իրենց հերթին էլ ԽՍՀՄ-ը և ԱՄՆ-ն սկսեցին ճնշում գործադրել, որպեսզի այս գործընթացը արագանա: Հարձակման վերջնական օրը որոշվեց՝ հունիսի 6-ին 1944 թվական: Օրը եկավ և ԱՄՆ-ի Մեծ Բրիտանիայի և Կանդայի 150.000 զորքը ոտք դրեցին ֆրանսիական հողի վրա ազատագրելու օկուպացված Ֆրանսիան և սա համարվում էր պատմության ամենամեծ ծովային արշավանքը: Կեսօրին Չերչիլը Համայնքերի պալատին ներկայացրեց զորքերի գրանցած հաջողությունները:

1945թ.  Հաղթանակ և պարտություն

1947 Մայիսի 7-ին Գերմանիան հանձնվեց: Չնայած Ճապոնիան մինչև սեպտեմբեր շարունակում էր համառ դիմադրություն ցույց տալ, այնուամենայնիվ դաշնակից զորքերը հաղթեցին: Չերչիլը իր ժողովրդին կարողացավ առաջնորդել դեպի հաղթանակ:

Բայց հուլիսին կայացած ընտրությունների արդյունքում Պահպանողական կուսակցությունը, որը ղեկավարում էր Չերչիլը պարտություն կրեց Լեյբորիստներից: Երկրի վարչապետ ընտրվեց Քլեմենթ Աթլին: Մեծ Բրիտանիան շատ էր տուժել պատերազմներից և Լեյբորիստական կուսակցությունը երկիրը փրկելու նոր տեսլական էր առաջարկում, մասնավորապես՝ աշխատատեղերի ստեղծում, զբաղվածության խթանում, կարևոր արդյունաբերական ճյուղերի ազգայնացում, որը մեծ արձագանք ստացավ  ընտրողների շրջանում:

1945-1951  թթ. Պատմության կերտում

Չնայած կնոջ դիմադրությանը, Չերչիլը վճռական էր տրամադրված մնալ պահպանողականների ղեկավար:

Նա ցանականում էր ինչքան հնարավոր է հեռու մնալ համայնքների պալատից: Ամբողջությամբ աջակից լինելով Աթլիի վարած արտաքին և պաշտպանության քաղաքականությանը, Չերչիլը սկսեց մտածել Եվրոպայի միավորման քայլերի շուրջ, ինչպես նաև վեց հատորից բաղկացած Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին պատմական դրվագներ էր գրում: Նա Իոսիֆ Ստալինի ԽՍՀՄ-ին նույնպես որպես թշնամի էր դիտարկում: 1946 թվականին նա սկսեց դատապարտել Խորհրդային Միության ընդարձակումը դեպի Արևելյան Եվրոպա:

1951-1955 թթ. Վերադարձ Դաունինգ Սթրիթ

1951 թվականի հոկտեմբերի 29-ին, իր 77 ամյակին չորս շաբաթից էլ քիչ ժամանակ էր մնացե,լ երբ նա պահպանողականներին կրկին դեպի հաղթանակ առաջնորդեց:

Չերչիլի ուժերը քիչ-քիչ սպառվում էին:  1953 թվականին նա սրտի կաթված ստացավ և մամուլը համագործակեցլով Չերչիլի հետ թաքցրեց այդ փաստը հասարակությունից: Նա անընդհատ դեմ էր արտահայտվում ԽՍՀՄ-ի հետ երկխոսության մեջ մտնելուն և նույնիսկ Ստալինի մահվանից հետո փորձում էր ԱՄՆ-ին համոզել որ Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն այս հարցում պետք է ընդհանուր դիրքորոշում ունենան: 1954 թվականին նա հավանություն տվեց միջուկային ծրագրի իրագործմանը և 1955 թվականին նրա վերջին ելույթը Համայնքների պալատում միջուկային զենքի կործանիչ ուժի և դրա սպառնալիքի մասին էր:

1955-1965 թթ.Չերչիլն անցնում է թոշակի

Իր ողջ կյանքի ընթացքում Չերչիլը պայքարել է դեպրեսիայի դեմ: 1955 թվականի ապրիլի 5-ից իր հրաժարկանից հետո նա << պարտվեց դեպրեսիային>>:

Նա մինչև 1964 թվականը ստանձնեց երկրի վարչապետի պաշտոնը, 9 տարվա մեջ որևէ ելույթ չունենալով համայնքների պալատում: Նա իր հիմնական ժամանակը անցկացնում էր տանը՝ Չարթվելում կամ Ֆրանսիական Ռիվերիայում: Նրա դուստր Սառան ալկոհոլից կախվածություն ձեռք բերեց, իսկ Դիանան ինքնասպանություն գործեց: Նրա հարաբերությունները որդու՝ Ռանդոլֆի հետ շատ լարված էին: Նրա առողջական վիճակը էլ ավելի էր վատթարանում, ինչը ուղեկցվում էր սրտի կաթվածներով: Սկսվել էր << Հույս չկա>>  օպերացիան, որով պլանավորվում էր կազմակերպել իր իսկ սեփական հուղարկավորությունը:

1965թ.  Հրաժեշտ ազգին

1965 թվականի հունվարի 24-ին Չերչիլը մահացավ,  70 տարի առաջ հենց այդ օրը մահացել էր նաև նրա հայրը: Չերչիլը 90 տարեկան էր:

Համաշխարհային ղեկավարները և բարձրաստիճան պաշտոնյաները հունվարի 30 ին մասնակցում էին նրա հուղարկավորության արարողությանը: Մարդկանց ամբոխը լուռ կանգնած էր փողոցներում՝ հարգանքի տուրք մատուցելով իրենց առաջնորդին, որի թափորը Լոնդոնի կենտրոնից դանդաղ շարժվում էր դեպի Սբ Պողոսի տաճար: Միլիոնավոր մարդիկ աշխարհի տարբեր ծայրերից դիտում էին Բի-Սիի հեռարձակումը: Չերչիլը հուղարկավորվել է  Օքսֆորդշիրում՝ իր նախնիների Բլենհեյմյան նստավայրի մոտ, որտեղ 90 տարի առաջ նա ծնվել էր:

 

Աղբյուրը՝ https://www.bbc.co.uk/teach/sir-winston-churchill-the-greatest-briton/zr3747h

 

Թարգմանեց՝ Էդգար Սահակյանը

Խմբագիր՝ Շուշան Ղազարյան

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *