ՄԱՍ 2 Քաղաքակրթությունների բախում

Գոյություն ունի նաև քաղաքակրթությունների բախում և առաջին անգամ այս եզրույթը 80-ականներին վեր է հանել Սեմուել Հանթիգտոնը: Քաղաքակրթության զարգացման գագաթնակետը պետությունն է, այն  չի տեղավորվում միայն մեկ պետության շրջանակներում: Մշակույթ է, որն իր մեջ ներառում է տարբեր պետություններ: Բաղկացած է տարբեր մշակույթներից:

Խոսելով քաղաքակրթական գործընթացներից պետք է նշել Անգլիացի Առնոլդ Թոյնբիին նա 20-րդ դարում զբաղվում էր պատմական փիլիսոփայությամբ, փորձում էր հասկանալ, թե ինչու է այս կամ այն իրադարձությունը տեղի ունեցել, ինչու հենց այս կամ այն ժամանակաշրջանում, ինչով է պայմանավորված պետության, քաղաքակրթության զարգացումը և այլն: Նա առանձնացնում է 5 կենդանի քաղաքակրթություն և 3 ռելիկվային քաղաքակրթություն:

  • Ուղղափառ քրիստոնեական կամ բյուզանդական քաղաքակրթություն. Արևելյան Եվրոպա, Հարավային Եվրոպա, Ռուսաստան:
  • Իսլամական քաղաքակրթություն, մերձավոր արևելք,հյուսիսասյին Աֆրիկա, Միջագետք, միջին արևելք, մինչև չինական պատը:
  • Հինդուիստական. Հնդկաստան:
  • Արևմտաքրիստոնեական քաղաքակրթություն. ԱՄՆ, Արևմտյան Եվրոպա:
  • Հեռավոր արևելք. Ճապոնիա, Կորեա, Մալազիա, Ինդոնեզիա, Չինաստան:
  • Ռելիկվային
  • Հայաստան
  • Եգիպտոս
  • Տիբեթ, Մոնղոլիա, Ցեյլոն, Թայլանդ:

Առնոլդ Թոյնբին առանձնացնում է 4 հիմնական փուլ, որոնցով անցնում է ցանկացած քաղաքակրթություն անխտիր: Սրանք անվերջ կրկնվում են:

1.       Գենեզիս, ծագում -Թրոմբին դիտարկում է կլիմայական, աշխարհագրական, բնական նախապայմանների շրջանակներում: Օրինակ Եգիպտականը կապում է Նեղոս գետի հետ: Միջագետքը՝ Տիգրի և Եփրատ գետերի հետ: Այս կետերը (բնական երևույթներ, պայմաններ և այլն) նպաստում են նրան, որ տվյալ տարածաշրջանում բնակություն հաստատած մարդիկ փորձեն զարգացնել քաղաքակրթություն, զարգացնեն քաղաքներ և արդյունքում հասցնեն իրենց զարգացումը քաղաքակրթական մակարդակի: Բնական նախապայմանները չափազանց կարևոր են քաղաքակրթության գենեզիսի կամ ծագման համար: Դիտարկումը ցույց է տվել, որ բոլոր քաղաքակրթությունները ի հայտ են եկել ելնելով ինչ ինչ բնական նախապայմաններից՝ հետագայում տարածվելով:

2.       Աճ կամ զարգացում- Աճ ասելով Առնոլդ Թրոյնբին նկատի ունի քաղաքակրթության ներքին ինքնաձևավորումը, ինքնակազմավորումը, տարատեսակ ինստիտուտների ստեղծումը, տնտեսական նախ և առաջ: Թրոյնբին քաղաքակրթության զարգացումը դիտարկում է բացառապես տնտեսական կոնտեքստում, այս առումով համարվելով Մարքսիստական: Նա առաջարկում է 2 եզրույթ, որոնք են ստեղծագործական փոքրամասնություն և ոչ ստեղծագործական մեծամասնություն: Սա մարդկանց փոքր խումբ է, որը հիմնականում հանդես է գալիս տվյալ քաղաքակրթության զարգացման առաջատար, լիդեր: 

3.Ճգնաժամ— Քանի որ ոչ ստեղծագործականը մեծամասնություն է և ընդօրինակում է փոքրամասնությանը, սկսում է զարգանալ, հասկանալ կոնցեպտները, կառավարման, զարգացման, հարստանալու: Այն սկսում է գերակշռել, քաղաքապես, տնտեսապես և գերիշխել: Սա է ընկած քաղաքակրթությունների ճգնաժամի հիմքում: Մեծամասնությունը, որը մինչ այդ փորձում էր կրկնօրինակել, սկսում է զարգանալ, չէ որ միմեսիսի (ուսմունք գեղագիտության մեջ, որը գեղարվեստական ստեղծագործությունը և մարդկային իմացությունը համարում են իրականության նմանեցում և վերարտադրում)  նպատակը զարգանալն է: Ֆիզիկապես, քանակապես Գերակշռող դեր կատարելով նրանք սկսում են ստանձնել կառավարողի դերը սկսում են չփորձել նմանվել փոքրամասնությանը: Ստեղծագործական փոքրամասնությունը դառնում են դիսիդենտներ, առանցքային դերակատարում չեն իրականացնում:

4.       Անկում— Ոչ ստեղծագործական մեծամասնությունը դառնում է իշխող փոքրամասնություն: Մեծամասնությունից առանձնանում են լավագույնները, որոնք լավ են հասկացել իշխանության, կառավարման կոնցեպտները, սեղծելով մի խումբ որը կոչվում է իշխող փոքրամասնություն, որը մշտական պայքարի մեջ է գտնվում չիշխող մեծամասնության հետ:

Թոյնբին համարում է սա անխուսափելի: Բացի այս չորսից կան նաև հետևյալ փուլերը, որոնք պետք է հաշվի առնել:

 Գենեզիսը կամ ծագումը նույնն է բոլոր քաղաքակրթությունների համար: Երկրորդը գենեզիսից դեպի զարգացում, տեղի է ունենում մի տնտեսական տրանսֆորմացիա: Մարդիկ սկսում են զբաղվել արտադրական աշխատանքով, այսինքն հողի մշակումով: Մյուս փուլը դա քաղաքների ի հայտ գալն է: Քաղաքը դա տնտեսական գործառույթները իրականացնելու վայր է, տնտեսական ակտիվության կենտրոնացում է: Սկզբում եղել են միայն բնակավայրեր, որոնք քաղաքի ֆունկցիա չէին կատարում: Քաղաքների ստեղծման հիմնական պատճառը այն էր, որ բնակավայրերը սկսեցին զբաղվել միջբնակավայրային առևտրով զբաղվել և անհրաժեշտություն եղավ շուկա ստեղծել որտեղ առավելագույնս կկատարվի այս գործառույթը: Քաղաքը բացվում է շուկայի շուրջ, այս առումով քաղաքը տնտեսական միավոր է:

Մյուս շատ կարևոր փուլը դա մարդու դիտարկվելն է որպես բացարձակ արժեք: Այս ամենը վերածվել է անտրոպոցենտրիզմի այն ծագել է հին հունական փիլիսոփայության մեջ: Թրոյնբին գտնում է որ մարդուն բացարձակ արժեք համարելը կարևորագույն նախապայման է: Միայն տնտեսական զարգացման վրա չի կարելի հիմնվել:

Մյուս փուլը անհատական այբուբենների ստեղծումն է:  Դա պետք է ցանկացած քաղաքակրթության, որպեսզի ապահովի քաղաքական տնտեսական զարգացում և երկարատև լինի այդ զարգացումը, պետք է ամրապնդվի այդ արժեքները, որպեսզի փոխանցի սերունդներին, ապահովելով սերնդափոխություն: Առանց գրերի գյուտի սերնդափոխությունը անհնար է իրականացնել:

Ինչպես ասում է Կ.Յասպերտը և նրան հետևող Ս.Էյզենշտադը՝ առանց հոգևոր լուսավորման և հայտնության քաղաքակրթությունը զրկվում է իր էության, ձևավորման և առաջացման կարևորագույն ազդակներից:

Շարունակելի…

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *