Հարցազրույց Ազգային Կառավարիչների Վիրտուալ Ակադեմիայի «Ա»-մակարդակի հետազոտող՝ Գոհար Մարկոսյանի հետ:

 

Arjeq.am-ը Ազգային Կառավարիչների Վիրտուալ Ակադեմիայի հիմնադրման մեկ ամյակին ընդառաջ մեկնարկել է հարցազրույցների շարք, որի միջոցով լուսաբանում է ԱԿՎԱ-ի գործունեության էությունը և հետազոտողների աշխատանքների բովանդակությունը: Վերջինիս նպատակով զրուցել ենք Գոհար Մարկոսյանի հետ (ԱԿՎԱ «Ա» մակարդակի հետազոտող)

-Ողջու´յն, հարգելի Գոհար, շնորհակալություն հրավերն ընդունելու և  հարցազրույցների շարքը մեկնարկելու պատասխանատվությունը ստանձնելու համար:  

-Ողջու՛յն,  ես եմ շնորհակալ  հրավերի համար:

— Խնդրում եմ ներկայացրեք ԱԿՎԱ-ում Ձեր հետազոտական ուղղությունը:

-Շնորհակալություն հարցի համար: ԱԿՎԱ-ում իմ հետազոտական ուղղությունը ժամանակակից բազմաչափ և բազմամակարդակ քաղաքակրթական ճգնաժամի ուսումնասիրումն է, վերջինիս պրոյեկտումը հայկական իրականության վրա: Ելնելով մասնագիտական ուղղվածությունից առավել մեծ ուշադրություն ենք դարձրել ճգնաժամի դրսևորմանը գիտակրթական ոլորտում: Սակայն հերազոտությունը չի սահմանափակվում զուտ ճգնաժամի դրսևորման և դրա հետևանքով ունեցած կորուստների հետազոտմամբ, այլ նաև առաջարկել  վերջնիս հաղթահարման ելք՝ «Հոգևոր Հայաստան» կենսագաղափարը, որպես քաղաքակրթական-գիտակրթական նախագիծ:

-Շատ բարի, շնորհակալությունը սպառիչ և բովանդակային առումով հագեցած պատասխանի համար: Ձեր պատասխանից հարց է առաջանում, ինչու «Հոգևոր Հայաստան», և որն է դրա գաղափարը: Քանի որ հասարակական գիտակցության մեջ «հոգևոր» բառն անմիջապես ասոցացվում է  բացարձակապես կրոնի, և որ ավելի ցավալի  է աղանդների հետ:

-Ժամանակակից հասարակական կյանքում գերակշռող են դարձել գերնյութապաշտությունը, գերսպառողականությունը, գերգռեհկացումը,  սրանց հանրագումարման արդյունքում մարդակային գիտակցության մեջ ձևավորվում է նյութականի գերակայություն՝ հոգևոր-ոգեղեն առաջնահերթության նկատմամբ: Սա է քաղաքակրթական ճգնաժամի գլխավոր առանցքը: Հետևաբար այս  ճգնաժամի հաղթահարումը, պետք է որոնել վերմարդկային, վերերկային տիրույթում, որը իր հոլոգրաֆիկ արտացոլումն է գտնում հայոց ազգային ինքնագիտակցության մեջ: Եվ հայ պատմագրության, գրականության, ժամանակակից գիտական գրականության մեջ, մասնագետների կողմից  առաջարկվող «Հոգևոր Հայաստան» կենսագաղափարն է, այն աժեքաբանական ուղենիշը, որը կխթանի ճգնաժամի հաղթահարումը:  Հետևաբար այն բացարձակ կրոնական հիմքի վրա չէ, առավել ևս աղանդերի հետ որևէ աղերս չունի: «Հոգևոր Հայաստանը» ճարտարապետվում է հայկական քաղաքակրթության հավատքային բաղադրիչի՝ Հայ առաքելական եկեղեցու դավանաբանական հիմքի վրա:  Ելնելով մեր հետազոտական խնդրից, որն է  գիտակթրական ճգնաժամի բացահայտումը, մենք մասնագետների կողմից առաջարկված՝ «Հոգևոր Հայաստան» կենսագաղափար քաղաքակրթական նախագիծը վերակոդավորելով և վերաֆորմատավորելով, սահմանել ենք որպես՝ «Հոգևոր Հայաստան» կենսագաղափար գիտակրթական-քաղաքակրթական նախագիծ: Վերջինիս գլխավոր նպատակն է,  ժամանակակից պարզունակ, նյութականացված, խայտաբղետ ուսումնակրթական տոնավաճառում ունենալ ազգային-գիտակրթական նախագիծ, որը հասանելի կլինի աշխարհի ցանկացած կետում, և  հնարավորություն կտա, ապագա սերունդներին կրթել և դաստիարակել արդիականացված հայկական ազգային քաղաքակրթական առեքությանը բնորոշ։

-Դուք խոսում եք մեր իրականության մեջ գոյություն չունեցող, բացարձակապես նոր գիտակրթական համակարգի մասին: Իսկ ինպե՞ս եք պատկերացնում վերջինիս գործնական իրացումը:

-Գործնական իրացումը հնարավոր է ինչպես հանրակրթական համակարգում, քանի որ այն նախատեսված է նախադպրոցական, դպրոցական ու բուհական  համակարգի ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման համար, այնպես էլ կարող է գործել որպես անկախ, ագային գիտակրթական նախագիծ՝ վիրտուալ տիրույթում: Առաջիկայում ավելի խորքային և ամբողջական կներկայացնենք նախագծի ողջ բովանդակությունը, այժմ չեմ կարող չակերտները բացել:

-Շնորհակալություն Գոհար, այսքանով ավարտենք մեր զրույցը, հույս ունենալով, որ մոտ ապագայում առավել մանրամասն կծանոթանանք գիտակրթական նախագծի բովանդակությանը և դրա գործնական իրացման քայլերին:

Հարցազրույցը վարեց՝Ելենա Հովհաննիսյանը

 

 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *