Հայկական երազ-Քաղաքակրթական նախագիծ

ՆՈՐ ԱՇԽԱՐՀՈՒՄ « ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԱԶ» «ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ

«Հայկական երազ» քաղաքակրթական հայեցակարգի համար առաջարկում ենք համակարգաստեղծ բաղադրիչների հետևյալ ամբողջությունը.  Հանունի հարթություն- Հայկական քաղաքակրթության լիարժեքության ապահովում: Դա ենթադրում է, որ պետք է ապահովվի մեր քաղաքակրթական ինքնատիպության բոլոր բաղադրիչների (ընտանիք-գեն-լեզու-հավատք-մշակույթ-պետություն) լիարժեք իրացման համար անհրաժեշտ կենսամիջավայր: Աշխարհի բոլոր հայերի համար երջանկության մոդելը պետք է իրացվի բոլոր բաղադրիչների ներդաշնակման միջոցով: Բոլոր հայերը պետք է ձգտեն այդ բաղադրիչների կատարելիության: Ավանդական-հոգևոր հարթություն – Հայկականության հզորության վերադարձ: Հայ լինելը, հայկականությամբ ապրելն ու կենսագործելը ոչ միայն պետք է նույնականացվի էթնիկ-զգայական բավարարվածության հետ, այլև՝ ապահովվի արդարություն-արժանապատվություն-հզորության եռանկյունու արժեքային գագաթները: Հայ լինելն ու հայկականությամբ ապրելը պետք է լինի երջանկության բավարարման և առաջադիմության խորհրդանիշ: Պրագմատիկ-իրատեսական հարթություն – «Հայկական երազի», հայի երջանկության ապահովման միակ երաշխավորը Հայկական հզորագույն պետությունն է, որի կայացմանն ուղղված քայլերը պետք է դառնան ցուցիչ և չափանիշ ազգային, քաղաքական, քաղաքացիական կառույցների և ինչու չէ նաև՝ անհատների գործունեության համար:

ԿԻց ներկայացնում ենք « ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԱԶ» «ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻ  բովանդակությունը. խոսում է Վարդան Սրտաշյանը

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *