«Երկրորդ բնություն» կամ մշակույթ

Մշակույթ բառը ծագում է լատիներեն colere արմատից: Այս բառը սկզբնապես նշանակել է հողի մշակում՝ մարդու կարիքները բավարարելու համար: Բայց աստիճանաբար ձևավորվում է այս հասկացության մեկ նոր իմաստ ևս, ըստ որի «մշակույթ» ասելով հասկացվում է «մշակել մարդուն», նրա հոգին, կատարելագործել նրա ընդունակությունները, միտքը: Մշակույթը՝ որպես մարդու հոգու մշակում (cultura animi), առաջին անգամ օգտագործում է հին հռոմեացի փիլիսոփա, հռետոր Ցիցերոնը, որի կարծիքով «ինչպես արգասաբեր հողը առանց մշակման բերք չի տա, այնպես էլ՝ հոգին»: Մշակույթ կոչվող  արդ համակարգի բաղադրիչներն են կրոնը, գիտությունը, արվեստը, տեխնիկան, իրավունքը, պետական կարգը, բնակչության մենթալությունը, ապրելակերպն ու ավանդույթները:

Մշակույթը դա երկրի քաղաքացիների ապրելակերպն է, զբաղմունքը, նախասիրությունները և աշխատանքը: Գիտությանը հայտնի են մշակույթի մի քանի մոդելներ, երկմաս մոդելներ` հոգևոր և նյութական: Ըստ քառամաս մոդելի մշակույթը բաժանվում է հետևյալ բաղադրիչների՝ կենսապահովման մշակույթ, արտադրական մշակույթ, հումանիտար  և սոցիոնորմատիվ մշակույթ: Այս բոլոր բաղադրիչները փողկապակցված են միմիյանց հետ: Բոլոր տեսակի մշակույթները ունեն երկու բնորոշում՝ զանգվածային մշակույթ (մասսայական) և էլիտար մշակույթ:

  • Մշակույթը արագորեն վերափոխում է շրջակա միջավայրը, հասարակությունը, մարդկանց կենցաղը, այդ իսկ պատճառով այն գնահատվում է որպես կենսագործունեության ստեղծագործական անհատապես հեղինակ չունեցող ավանդույթները, ինչու են մշակութային զարգացումների հետևանքները անկանխատեսելի, ինչպիսին են ժամանակակից մարդկային քաղաքակրթության զարգացման արդյունքները:
  • Հաճախ մշակույթ սահմանում են որպես «երկրորդ բնություն»: Այս ըմբռնումը սկզբնավորվել է դեռևս անտիկ Հունաստանում, անտիկ փիլիսոփա Դեմոկրիտի կողմից:

  Ընդհանուր առմամբ,  լինելով պատմական ընթացքի անբաժանելի մասը և արտահայտելով տվյալ ժամանակաշրջանին բնորոշ պատկերացումներն ու զարգացման աստիճանը, մշակույթն օգնում է ձևավորել ճիշտ պատկերացում տվյալ ժամանակաշրջանի վերաբերյալ:

Սովորաբար  մշակույթն իր մեջ ներառում է հետևյալ ենթահամակարգերը և բաղադրամասերը.

  • Նյութական մշակույթի մեջ են մտնում արտադրողական ուժերը (արտադրության միջոցներ, գործիքներ տեխնոլոգիա, հաղորդակցություն, կադրերի որակավորում, գիտություն և այլն):
  • Հոգևոր մշակույթը  լեզուն է, գիրը, գրականությունը, բարոյականությունը, սովորույթները, էթիկան, կրոնը, գաղափարախոսությունը, փիլիսոփայությունը, իրավունքը, արվեստը, կրթությունը:
  • Հասարակական ինսիտուտներն  իրենց մեջ ներառում  են առողջապահությունը, սոցիալական  ապահովագրությունը քաղաքական խմբերի, կուսակցությունները, հասարակական  կազմակերպությունները, զինված ուժերը, կառավարությունը, կառավարման համակարգը:

Աշխարհում մշակույթների  շփումը սկսեց  մեծանալ աշխարհագրական  մեծ հայտնագործություններից հետո և կտրուկ ակտիվացավ Եվրոպայում արդյունաբերական  հեղաշրջումների և համաշխարհային շուկայի  ձևավորման ժամանակներում: Ֆիզիկաաշխարհագրական խոչընդոտները (լեռներ, արևադարձային անտառներ, անապատներ, օվկիանոսներ և այլն), հեռավորությունները տրանսպորտի և կապի, տեխնիկայի զարգացմանը համընթաց շարունակում էին նվազել, առավել դժվար հաղթահարելի էին մնում մշակութային խոչընդոտները՝ լեզուները, ապրելակերպը: Կորցնելով իր ակունքներում ունեցած պաշտամունքային, կրոնական արմատները՝ մշակույթն աստիճանաբար վերաճում է քաղաքակրթության: Մշակույթն անփոփոխ չի մնում:

Շարունակելի…

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *