Ազգային կառավարիչների 5-րդ դպրոցի մասնակից Մարինե Նիկողոսյան

Ես Մարինեն եմ, ապրում եմ Շիրակի մարզի Կաքավասար (Քեֆլի) գյուղում։ Սովորում եմ Շիրակի Պետական համալսարանի Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի Կառավարում բաժնի 4րդ կուրսում։ Համալսարանը ավարտելուց հետո ցանկանում եմ ուսումս շարունակել արտերկրում։

Ազատ ժամանակ սիրում եմ զբաղվել ընթերցանությամբ, գրում եմ հոդվածներ։

Անչափ սիրում եմ բնությունը։ Ինձ հիացմունք են պատճառում բարձր լեռները, երկնքի աստղերը, անտառները, օվկիանոսները, գետերը և ընդհանրապես այն ամենը, ինչն անվանում ենք բնություն։ Սկսնակ լեռնագնաց եմ, լեռները ինձ համար ինքնահաղթահարման և ինքնաճանաչման ուղի են։ Այդ ուղին ինքդ քեզ, քո վախերը, քո բարդույթները,  ցանկությունները, ցավերը և ինքդ քեզ ճանաչելու ու հաղթահարելու  ճանապարհն է։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *