«Ինստիտուտների» կայացման հրամայականը

«Ինստիտուտների» կայացման հրամայականը.

Հեղափոխության տրամաբանությունը ենթադրում է «Հնից» անցում «Նորի», մեր պարագայում՝ բռանապետությունից (գաղութացված, քրեաօլիգարխիկ համակարգից) անցում ժողովրդավարություն: Եթե անցումը տեղի է ունենում բացառապես զգացմունքային ֆոնով, երբ հեղափոխականների ու առաջնորդների ժողովրդական բարձր վարկանիշն է դառնում անցումը ապահովելու միակ նախապայմանը, ապա որոշ ժամանակ հետո նորից հայտնվելու ենք նույն «կոտրած տաշտակի առաջ»: Կամ նորից վերածվելու ենք բռնապետության (նոր-պոպուլիստական կարգախոսներով փաթեթավորված), կամ հեղափոխությունն ինքն է ոչնչացնում իր առաջնորդներին (հեղափոխական օրակարգի ծայրահեղացման միջոցով), կամ տեղի է ունենում հակահեղափոխության ռևանշ: Ընդ որում նման սցենարները բացառապես կախված չեն առաջնորդների բարոյական նկարագրից ու նպատակների ազնվությունից: Գյումրու «Ազգային արժեք-ակումբը» գտնում է, որ անցանկալի սցենարների բացառման միակ այլընտրանքն «Ինստիտուտների» (բոլոր՝ պետական, քաղաքական, հասարակական և այլն) կայացման ճանապարհն է, երբ անհատական ու պատեհապաշտական լուծումներից անցում կկատարվի համակարգված, տրամաբանված ու կանխատեսելի զարգացման: Այսինքն, «Հինը» քանդելու խիստ անհրաժեշտ գործընթացին զուգահեռ անհրաժեշտ է

  1. «Նորի» ստեղծման ծանր ու ոչ պոպուլյար աշխատանք,
  2. Տարբեր ոլորտներում Նոր իստիտուտների տիպային մոդելների ձևավորում,
  3. Հեղափոխության «Երկրորդ ալիքի» արագ իրականացում, երբ կփոխարինվեն «առաջին՝ ոչ վերահսկելի ալիքի» պատճառով կառավարման լծակներից օգտվողները, որոնց առաքելությունը միայն «Հնի» քանդումն էր:

Գյումրու «Ազգային արժեք-ակումբը» իր ողջ ներուժը ներդրել ու ապագայում էլ ծախսելու է վերոհիշյալ ոչ պոպուլյար, բայց խիստ անհրաժեշտ հանրային օրակարգերի ձևավորման ուղղությամբ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *