«Զանգվածային» ու «էլիտար» մշակույթների տարբերությունները

Նախորդ հոդվածում նկարագրված էր թե ի՞նչ է մշակույթը և քաղաքակրթությունը,  առանց զանգվածային ու էլիտար մշակույթների իմացության ընդհանուր գաղափար չեն կարող կազմել մշակույթ բառի իմաստն  ու նշանակությունը:

Մշակութաբանական ժամանակակից տեսություններում ըդունված է այն տեսակետը, որ մարդկությունը ներկայումս գտնվում է ինֆորմացիոն դարաշրջանում: Արդի մշակույթը հիմնված է  ինֆորմացիայի վրա: Մշակույթի երկու գլխավոր բաղկացուցիչ մասերն են՝ արվեստը և կրոնը:

Կարևորվում են ժամանակակից մշակույթի այնպիսի մակարդակները, ինչպիսին են ազգայինն ու համամարդկայինը, էլիտարն ու զանգվածայինը: Կրոնը մշակույթի համակարգում  այնքան կարևոր է, որ անգլիացի ազգագրագետ Ջ.Ֆրեզերի կարծիքով «Ողջ մշակույթը վանքից է», իսկ ըստ ռուս փիլիսոփա, մշակութաբան Ն. Բերդյաևի՝ «Մշակույթի ակունքները սրբազան են , այն ծնվել է  պաշտամունքից և ձևավորվել վանքի շուրջը»: Լինելով ազգային  երևույթ  մշակույթը միաժամանակ նաև համամարդկային է : Որպես այդպիսին չկա  համամարդկային մշակույթ:Այն միայն գոյություն ունի ազգայինի մեջ և ազգայինի միջոցով:

Ժամանակակից հասարակության մեջ հատուկ նշանակություն են ձեռք բերել «զանգվածային» և  «էլիտար» մշակույթները, որոնց նկատմամբ ձևավորվել է առանձնահատուկ վերաբերմունք:

«Էլիտար» մշակույթը ներառում է առաջին հերթին մարդկության ստեղծած դասական համարվող արվեստի գործերն ու նյութական արժեքները, որոնք ստեղծվել են պրոֆեսիոնալների կողմից: Էլիտար մշակույթը ներառում է իր մեջ գրականությունը, կերպարվեստը, երաժշտությունը և այլն:

Ժողովրդական կամ զանգվածային մշակույթը իր մեջ ընդգրկում է ժողովրդական ֆոլկլյորը, երգերը, պարերը, միֆերը, հեքիաթները, որոնք ստեղծվել են մարդկանց առօրյա կյանքում և կենսագործունեության ընթացքում: Որպես կանոն էլիտար մշակույթը ստեղծվել և բավարարում է հասարակության քիչ թվով մարդկանց կարիքները, մինչդեռ ժողովրդականը առավել մեծ թվով մարդկանց պահանջմունքներին և կարիքներին է համապատասխանում:

 «Զանգվածային մշակույթը» ձևավորվեց  մասսայական արտադրության  ու սպառման հասարակության հետ միաժամանակ: Ռադիոն հեռուստատեսությունը, կապի ժամանակակից միջոցները, իսկ հետագայում  տեսահամակարգչային տեխնիկան նպաստեց նրա արագ տարածմանը:

 Չնայած զանգվածային  և էլիտար մշակույթների տարբերությանը վերջիններս փոխլրացնող են միմիյանց:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *