Ի՞նչ շահեց Չինաստանը հայ-ադրբեջանական պատերազմից:

Նոյեմբերի 9-ին Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի պայմանագիր ստորարգրվեց, որով նախատեսվում էր, որ Հայաստանը Ադրբեջանին միջանցք կհատկացնի Նախիջևանի հետ տրանսպորտային հաղորդակցության համար:
Նախիջևանը սահմանակցում է Թուրքիային: Ճանապարհը կխթանի Թուրքիայի և Ադրբեջանի միջև ավելի մեծ ծավալաներով առևտրաշրջանառությանը, ինչպես նաև կնվազեցնի Իրանի դերը տարածաշրջանում:
Այստեղ Չինաստանը 6 շաբաթ տևած հայ-ադրբեջանական պատերազմից հետո կարող է իսկական հաղթողի դեր ստանձնել:Չինաստանը իր ջանքերն է կենտրոնացնում, որպեսզի տարածաշրջանը իր համար առևտրի տարանցիկ գոտի դառնա:
Մեկ տասնամյակ է ինչ Պեկինը փորձում է այնպիսի ճանապարհներ կառուցել, որոնք կշրջանցեն Ռուսաստանը: Նախատեսվում է, որ ճանապարհներից մեկը կհատի Կասպից ծովը՝ Ղազախստանը միացնելով Ադրբեջանին,հետո դեպի Վրաստան, Թուրքիայից էլ դեպի Եվրոպա:
Նախիջևանի և Ադրբեջանի միջև կապը ապահովող միջանցքը Չինաստանին կարող է եվրոպական շուկա մուտք գործելու երկրորդ հանգույց ծառայել:

Անկասկած Մոսկվային հաջողվեց տարածաշրջանում հրադադարի ռեժիմ հաստատել: Ռուսաստանը կարողացավ Հարավային Կովկասում իր զորքերը տեղակայելու <<իրավունք վաստակել>>: Լեռնային Ղարբաղում (դե յուրե Ադրբեջանի տարածք) որտեղ բնակվում են էթնիկ հայեր, և 2000 ռուս խաղապահներ, որոնք իրենց առաքելությունն են  իրականացնում: Ռուս խաղաղապահները Հայաստանի հարավային հատվածում հսկում են ճանապարհի անվտանգությունը: Ռուս խաղաղապահների ներկայությունից շահում է Չինաստանը, քանի որ չինացիների տեսանկյունից նրանց բեռնափոխադրումների իրականացմանը որևէ վտանգ չի սպառնա:
Պեկինը երբեք ցանկություն չի ունեցել վիճարկել տարածաշրջանում Ռուսաստանի անվտանգության երաշխավորի դերը: Պեկինը չի ցանկանում Ռուսաստանի հետ ռազմական հարցերի շուրջ ընդհարումներ ունենալ, փոխարենը ցանկանում է, որ Կովկասյան տարածաշրջանը մի փոքր Կենտրոնական Ասիային <<նմանվի>>: Տարածաշրջանի երկրները Ռուսաստանի հետ դարավոր կապեր ունեն, իսկ Չինաստանը այստեղ ցանկանում է ներդրումներ կատարել և առևտուր անել, որից կքաղի իր օգուտները, իսկ տարածաշրջանում կոնֆլիկտի դրսևորման պարագայում չինական զորքը երբեք օգնության չի հասնի:
Ռուսաստանի միջամտության շնորհիվ հրադադար հաստատվեց, բայց շատ ադրբեջանցիներ չեն ցանակնում սեփական երկրում ռուսական ներկայության ականատես լինել, այստեղ Պեկինը կարող է մանևրել:
Ադրբեջանը ցանկանում է ամրացնել իր դիրքերը չինական երթուղու տարանցիկ գոտի դառնալու համար: Բաքուն իրեն տեսնում է՝ որպես միջեվրասիական հեռահաղորդակցման գոտի, որի տարածքով կանցնեն՝ Մումբայը և Ֆրանկֆուրտը՝ իրար կապող ինտերնետային հաղորդակցման ուղիները: Պետք է հիշեցնել, որ 2019 թվականին Azertelecom և Chinatelecom ընկերությունները համագործակցության հուշագիր են ստորագրել:
Ամենավատ նորությունը հարավային հարևանի՝ Իրանի համար է: Քանի որ նոր միջանցքը Ադրբեջանին հնարավորություն կտա կապնվելու Նախիջևանի հետ,Իրանը հսկայական գումարներ կկորցնի, քանի որ նախկինում իր տարածքը տարանցիկ գոտի է ծառայել Ադրբեջանի համար և վերջինս Իրանին հսկայական եկամուտներ էր բերում:
Այս հանգամանքը Իրանին էլ ավելի կշահագրգռի Չինաստանի հետ առևտրային գործարք կնքելուն, քանի որ վերջին հինգ տարիների ընթացքում քննարկվում էր Իրանում 400 միլիարդ դոլար ներդրում կատարել՝ տրանսպորտի, էներգիայի, հեռահաղորդակցության և անվտանգության սեկտորներում: Հոկտեմբերին Պեկինում կայացած հանդիպման ժամանակ, Իրանի պառլամենտի նախկին խոսնակ՝ Ալի Լարիջանին, գերագույն գլխավոր հրամանատարի վստահելի մարդկանցից մեկը, չեղյալ համարեց գործարքը:
Այսպիսով Չինաստանը կարող է տարածաշրջանում կարևոր խաղացողի դեր ստանձնել և Իրանի կառավարության կայացարած որոշումների վրա մեծ ազդեցություն ունենալ:

Հ.Գ Հոդվածը հրապարակվել է 2020 թվականի դեկտեմբերի 2-ին, բայց 2021 թվականի մարտի 27-ին Չինաստանը և Իրանը ստորագրեցին 400 միլիարդ դոլարի գործարքը:

Աղբյուրը՝ https://eurasianet.org/perspectives-how-china-gains-from-armenia-azerbaijan-war

Հոդվածի հեղինակ՝ Նիմա Խորամի
Թարգմանեց՝ Էդգար Սահակյանը
Խմգագրեց՝ Շուշան Ղազայանը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *