Աջարիայի <<թուրքացումը>>. Մզկիթ գերեզմանատանը:

Թուրքիայի նախագահ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անցած տարվա հոկտեմբեր ամսին ելույթ ունեցավ Ռիզեյում` Վրաստանից հարյուր մղոն հեռավորության վրա, որտեղ արդարացնում էր Թուրքիայի կողմից Սիրիայում և Իրաքում իրականացվող ռազմական գործողությունները: Ուղերձի ժամանակ նա վկայակոչեց Օսմանյան կայսրության նվաճումները:
<<Մեր ֆիզիկական սահմանները տարբերվում են մեր սրտի սահմաններից>>- նշում է Էրդողանը: Նա նաև հետևալ հարցն է տալիս.
-Հնարավո՞ր է Ռիզեն բաժանել Բաթումիից:
Բաթումիի՝ Վրաստանի երկրորդ ամենամեծ քաղաքի մասին շեշտադրումը, աշխարհի ուշադրությունը սևեռեց Էրդողանի հայտարարության վրա: Վրաստանի բնակչության շրջանում այն տագնապներ առաջացրեց, հատկապես Էրդողանի՝ <<մեր սրտի սահմանները>> արտահայտությունը:
Վրաստանում Թուրքիայի դեսպանը ստիպված էր պարզաբանումներ տալ Էրդողանի հայտարարության մասին, նշելով, որ վրացիները ճիշտ չեն հասկացել Էրդողանի խոսքը:
-Վրաստանի հարևաններից միայն Թուրքիան է ,որ սահմանների հետ կապված որևէ հարց չի բարձրաձայնում: Ռիզեն Թուրքիայինն է, Բաթումին Վրաստանինը և սա միշտ այսպես էլ լինելու է , -նշում է Լեվենտ Գյումրուկչուն:
Այս օրերին թվում է թե Ռիզը և Բաթումին անբաժա՞ն են դարձել:

Բաթումիի բնակչությունը այս պահին 150,000 է, որը համարվում է Աջարիայի ինքանավար հանրապետության կենտրոնը: Աջարիան չի պատկանել Թուրքիային մինչ 1878 թվականը երբ օսմանցիները այն զիջեցին Ռուսական կայսրությանը: Բայց վերջին տասնամյակում, Թուրքիայի կողմից հսկայածավալ ներդրումներ իրականացվեցին Բաթումիի կենտրոնական հատվածներում, իսկ Սև Ծովի ափերի երկայնքով կառուցվեցին՝ շքեղ հյուրանոցներ, խաղատներ, հիմնականում թուրքական կապիտալով: Չնայած կառավարությունը պաշտոնական թվեր չի ներկայացնում թուրքական ներդրումների ծավալների մասին, բայց ներդրումների 80-90%-ը բաժին է ընկնում թուրքական ներդրումներին: Այս մասին է խոսել մարզի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, ով ցանկացավ անանուն մնալ:
Քաղաքի պատմամշակութային կենտրոնը, որը ժամանակին եղել է հայկական թաղամաս, այսօր հեղեղվել է թուրքական ռեստորաններով, թեյարանններով և բարերով: <<Թայլանդական մերսման>> բազմաթիվ կենտրոններ կան, որտեղ թայլանդցի կանայք զբաղվում են մարմնավաճառությամբ՝ հիմնականում սպասրակելով երիտասարդ թուրք այցելուներին: Այստեղ ավելի շատ թուրքերենով խոսակություններ է լսվում քան վրացերենով: Երբ մտնում եք որևէ ռեստորան ձեզ այս խոսքերով են դիմավորում՝ 《buyurun, hoş geldiniz》(թուրքերեն՝ բարի գալուստ):
Այստեղ իր նախկին տարածքում Թուրքիան ոչ միայն զարգացնում է իր տնտեսական, նաև՝ քաղաքական ազդեցությունը: Էրդողանը ջանք չի խնայում միջամտելու Աջարիայի ներքին գործերին, իր աջակցությունը հայտնելով Բաթումիում մզկիթի կառուցմանը: Էրդողանը նաև Վրաստանի կառավարությանը կոչ է անում մզկիթի այդ հատվածներում փակել գործող խաղատները: Փետրվարին Վրաստանի կառավարությունը փակեց Բաթումիի Ֆեթուլլահ Գյուլենի անվան դպրոցը, որից հետո արժանացավ թուրք պաշտոնյաների քննադատությանը:
Վրացիները տագանապով են հետևում թուրքերի օսմանյան կայսրության ժառանգության պահպանմանը ուղղված քայլերին: Վրացիների համար տագնապալի է տեսնել Օսմանյան կայսրության քարտեզը, որը իր մեջ ներառում է նաև Աջարիան:
Բաթումիում Թուրքիայի նկատմամբ աճում է անվստահությունը:
<<Պատմական համատեքստը ազդում է բազմաթիվ գործընթացների վրա>>- նշում է Բաթումիի Շոթա Ռուսթավելիի պետական համալսարանի մարդաբան՝ Ռուսլան Բարամիձեն:
Բարամիձեն նշում է, որ Աջարիան երեք դար եղել է Օսմանյան կայսրության կազմում և այդ ժամանակահատվածում բնակչության մեծամասնությունը իսլամ է ընդունել, և Աջարիայի ինքավար մարզ լինելու իրողությունը նույնպես թուրքական ազդեցության ժառանգությունն է: 1921թվականին ստորագրված Կարսի պայմանագրով ուրվագծվեց ԽՍՀՄ-ի և Թուրքիայի հանրապետության սահմանները և Թուրքիայի պահանջով Աջարիան Վրաստանի տարածքում ինքնավարություն ստացավ, քանի որ թուրքական կողմը պնդում էր ,որ բնակչության մեծամասնությունը մահմեդական են և նրանց իրավունքները այս եղանակով պետք է հարգել:
<<Պատմությունը միշտ թողնում է իր հետքերը, թուրքական ազդեցությունը ավելի շատ զգացվում է այստեղ Բաթումիում քան Թբիլիսիում>>-նշում է Բարամիձեն:
Նախկին կառավարությունը՝ Միխայիլ Սահակաշվիլիի գլխավորությամբ իր դռները բացեց թուրքական ներդրումների և օտարերկրյա ներդրողների համար և իր աշխարհաքաղաքական կողմնորոշումը ուղղեց դեպի ՆԱՏՕ: Հետագայում <<Վրացական Երազանք>> կոալիցիան 2012 թվականին իր նախընտրական քարոզարշավում սկսեց հակաթուրքական տրամադրություններ ստեղծել և քննադատել Սահակաշվիլիին նմանատիպ քաղաքականություն իրականացնելու համար:

Երբ <<Վրացական երազանքը>> անցավ իշխանության գլուխ հակաթուրքական ակտիվ պայքարը փոխարինեց Թուրքիայի հանդեպ ավելի մեղմ քաղաքականությամբ, փոխարենը՝ ի հայտ եկավ <<Հայրենասերների Դաշինքը>>, որոնք հակաթուքրական քարոզի ակտիվ առաջամարտիկներն էին: 2016 թվականին դաշինքի արձանագրած ցուցանիշները հարուցեցին շատերի զարմանքը:

Բաթումիում նոր մզկիթի կառուցման ծրագիրը հարուցել է հասարակության խորը վրդովմունքը և ատելությունը Թուրքիայի նկատմամբ: Ներկայումս քաղաքում մեկ մզկիթ կա՝ Օրտա մզկիթը, որը կառուցվել է 19-րդ դարում և մահմեդական հոգևոր առաջնորդները նշում են,որ այդ մզկիթը չափազանց փոքր է հավատացյալների մեծ քանակ ընդունելու համար: Թուրքիայի ծրագիրն է մի մեծ Օսմանյան մզկիթ կառուցել, որը կանվանվի Օսմանյան սուլթաններից մեկի անունով: Այս փաստը էլ ավելի խորացրեց հակաթուրքական տրամադրությունները, լուրեր էին շրջանառվում,որ մզկիթը պետք է կառուցվի վրացի զինվորների գերեզմանատանը, ովքեր 1921 թվականին սովետական բանակի կազմում կռվել էին թուրքերի դեմ:
-Օսմանյան ոճով մզկիթ կառուցելու ծրագիրը դեռ չի քննարակվում, փոխարենը քննարկվում է վրացական փողերով, մեկ այլ վեհաշուք մզկիթի կառուցումը,- նշում է Ջեմալ Պակսաձեն,  Վրաստանի նախկին գլխավոր մուխթի, իսկ հիմա Աջարիայի կառավարությանը կից իսլամական հարցերով գլխավոր խորհրդականը:
Թուրքիայի միջամտությունները միայն բենզին են լցրել կրակի վրա ասում են տեղացիները: Պակսաձեն թուրքերին երկու խմբի է բաժանում՝ <<կրթվածների>> և <<չկրթվածների>>, նշելով որ Թուրքիան նաև 2008 թվականին ռուս-վրացական պատերազմում մեծ աջակցություն է ցուցաբերել Թբիլիսիին: Թուրքիայի աջակցությամբ Գորի քաղաքում 150 տուն է վերակառուցվել, որոնք տուժել էին պատերազմական գործողություններից:
Բաթումիում թուրքերը հաճախ իրենց որպես տարածքի սեփականատերեր են զգում: Պակսաձեն նշում է, որ թուրք քաղաքացիների պատճառով է հիմնականում տուժել թուրք-վրացական հարաբերությունները հավելելով, երբ նա աշխատում էր մզկիթում թուրքերը գալիս և ասում էին, որ այդ մզկիթը իրենք են կառուցել, իսկ ի պատասխան այդ մեկնաբանությանը Պակսաձեն նշել է, որ մզկիթը կառուցել են վրացիները: Թամազ Չիթելաձեն՝ մզկիթի անվտանգության աշխատակիցը նշում էր, որ նույնիսկ թուրք հյուպատոսը հյուրերին բերում մզկիթ և ասում էր՝ <<Աջարիան մերն է>>:
(Թուրք հյուպատոսը Eurasianet-ին տրված հարցարզույցում ասել է, որ նման արտահայտություն իրեն թույլ չի տվել).
-Թուրքերի նկատմամբ տեղացիների վերաբերմունքը տարբեր է և փոփոխվող, -նշում է տեղի լրագրողներից մեկը՝ Քեթի Դումբաձեն: Լրագրողը նշում է, որ թուրքական ներդրումների սկզբնական տարիներին շատերը չէին ցանկանում աշխատել թուրքական ընկերությունների համար, հատկապես՝ երիտասարդ կանայք, ովքեր կարծում էին թե թուրք տղամարդիկ անառակ և գռեհիկ են:
Բայց ժամանակի ընթացքում այդ վախը հաղաթահարվում է և վրացիները հաճույքով են աշխատում թուրքական ընկերությունների համար, քանի որ բարձր աշխատավարձ են ստանում իրենց թուրք գործատուներից: Այս օրերին հաճախ կհանդիպենք երիտասարդների ովքեր թուրքերեն են սովորում կարիերայի աճ ունենալու համար:
Մյուս կողմից էլ շատ են լարվածության դրսևորումները վրացի և թուրք տղամարդկանց միջև, հատկապես գիշերային ակումբներում <<կանանց համար>> վեճերը: Շատ կանայք էլ անախորժություններից խուսափելու համար չեն ցանկանում հայտնվել Աջարիայի թուրքական թաղամասերում :
Դումբաձեն ասում է.
-Թուրք տղամարդիկ ուղիղ քեզ վրա են նայում և դու հայտնվում ես անհարմար վիճակում, այդ հատվածներում քեզ օտար ես զգում դրա համար էլ աշխատում եմ հնարավորինս խուսափել այդ տարածքներ այցելելուց:

Աղբյուրը՝ https://www.refworld.org/docid/58cbaa6a4.html
Հեղինակ՝ Ջոշուա Կուցերա
Թարգմանեց՝ Էդգար Սահակյանը
Խմբագրեց՝ Շուշան Ղազարյանը

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *