Գերմանիա՝ ավերակներից մինչև տնտեսական հսկա:

Գերմանիայի վերելքը

Գերմանիայի վերելքը որպես համաշխարհային տնտեսական գերտերության կամ ինչպես շատերը անվանում են՝ <<Գերմանական տնտեսական հրաշք>> գերմաներեն՝ Wirtschaftswunder տեղի ունեցավ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ ողջ երկիրը վերածվել էր ավերակների: Դաշնակից երկրները ոչնչացրել էին ենթակառուցվածքների մեծ մասը: Դրեզդեն քաղաքը ամբողջությամբ կործանված էր: Կոլոնյայի բնակչությունը 750,000 հասել էր 32-000-ի: Կարճ ասած, Գերմանիան անորոշ ապագայով կործանված պետություն էր: 1989 թվականին երբ Գերմանիան միավորվեց, այդ փաստը շարժեց շատ երկների նախանձը: Գերմանիան աշխարհի երրորդ տնտեսությունը ուներ, ՀՆԱ-ով զիջելով միայն Ճապոնիային և ԱՄՆ-ին:

Հասկանալի է թե ինչու են շատերը Գերմանիայի վերածնունդը տնտեսական հրաշք անվանում: Բայց ի՞նչպես Գերմանիան կարողացավ նմանատիպ արդյունքի հասնել:

Գերմանիան պատերազմից հետո

Թվերով կներկայացվի քաոսի մեջ հայտնված պետության պատմությունը: Արդյունաբերական արտադրանքի ծավալը կրճատվել էր 1/3-ով: Երկրի բնակարանային ֆոնդը 20%-ով նվազել էր: Սննդի արդյունաբերության ծավալը այնքան էր, որքան եղել էր մինչպատերազմյան ժամանակաշրջանում: Ազգաբնակչության 18-35 տարեկան տղամարդիկ, ովքեր հանդիսանում են երկրի կառուցման հիմնական շարժիչ ուժը սպանվել  ու դարձել են հաշմանդամ:

 Պատերազմի ընթացքում Հիտլերը սահմանել էր սննդի չափաբաժիններ, սահմանափակելով երկրի բնակչության սննդի չափաբաժինը, օրական՝ 2000 կկալի: Պատերազմից հետո, դաշնակից երկրները նույնպես շարունակեցին քաղաքացիական բնակչության համար սննդի  չափաբաժին սահմանել, օրական՝ 1000-ից 1500 կկալ:

Գների վերահսկման արդյունքում ապրանքների և ծառայությունների նվազման միտում նկատվեց, որը պատճառ հանդիսացավ սև շուկայի ի հայտ գալուն: Գերմանիայի արժույթը՝ ռայխմարկը, ընդհանրապես արժեք չուներ և բնակչությունը ստիպված ապրանքների փոխանակում իրականացնելով էր ապրում:

Չորս երկրներ օկուպացրել էին ողջ Գերմանիան, որոնք պատրաստվում էին մասնատել այն: Արևելյան մասը դարձավ սոցիալիստական պետություն, Երկաթյա Վարագույրի մասը մեծ ազդեցություն կրեց Սովետական քաղաքականությունից, իսկ արևմտյան հատվածը որդեգրել էր դեմոկրատիայի ուղին: Երկրի կենտրոնական հատվածում էլ գտնվում էր Բեռլինը, որը բաժանվել էր երկու մասի, այն բաժանվել էր բոլորիս հայտնի Բեռլինյան պատով:

Վալտեր Յուկեն

Վալտեր Յուկենը համարվում է Գերմանիայի վերածննդի ամենակարևոր դերակատարը: Գրականության Նոբելյան մրցանակակրի որդի՝ Յուկենը սովորել է Բոննի տնտեսագիտական համալսարանում: Առաջին համաշխարհային պատերազմից հետո Յուկենը դասավադում էր դպրոցում, որից հետո տեղափոխվեց Ֆրայբուրգի համալսարան, որին հետագայում համաշխարհային հռչակ բերեց:

Սոցիալական ազատ շուկա

Դպրոցում Յուկենը մեծ հետևորդների բանակ ձեռք բերեց, որը տվյալ ժամանակում համարվում էր այն եզակի վայրերից մեկը որտեղ կարող էին մարդիկ իրենց կարծիքը ազատ արտահայտել դեմ լինելով Ադոլֆ Հիտլերին: Դպրոցը դարձավ այն վայրը, որտեղ Յուկենը զարգացրեց իր տնտեսագիտական տեսությունները, որոնք հայտնի դարձան՝ Ֆրայբուրգի դպրոց, օրդոլիբերալիզմ կամ սոցիալական ազատ շուկա անվանումներով:

Յուկենի գաղափարները հակված էին կապիտալիստական ազատ շուկայական հարաբերություններին, միաժամանակ կառավարությանը հնարավորություն տալով միջամտել շուկայի գործունեությանը երաշխավորելով, որ շուկայական համակարգը արդյուանվետ կլինի բնակչության լայն շերտերի համար: Օրինակ, կիրականացվեն բոլոր անհրաժեշտ միջոցառումները կանխարգելելու կարտելների և մենաշնորհների ձևավորումը: Նաև սոցիալական  բարեկեցության համակարգը մարդկանց կապահովի բարձր կենսամակարդակով ովքեր երկար ժամանակ պայքարել են դրան հասնելու համար:

Նա նաև հավանություն էր տալիս ամուր կենտրոնական բանկի ստեղծմանը, որը ամբողջությամբ անկախ կլիներ կառավարությունից և կկենտրոնանար արժույթային քաղաքականության վրա,  հաստատուն պահելով գները: Յունկենը այս գաղափարները նաև վերցրել է Միլթոն Ֆրիդմանի տեսություններից:

Տնտեսական մոդելը որն առաջարկել էր Յունկենը այսօր մեզ համար նորմալ է հնչում, բայց այն ժամանակ այն բավականին արմատական էր թվում:

Մեծ Դեպրեսիան որը տնտեսապես սպառել էր ողջ մոլորակը նաև ծանր հարված հասցրեց Գերմանիայի տնտեսությանը: Գերինֆլացիան (100%-ը գերազանցող ինֆլյացիա) կործանեց Գերմանիայի տնտեսությունը և նպաստեց Հիտլերի իշխանության գլուխ գալուն: Շատերը կարծում էին, որ սոցիալիզմը այն տնտեսական ուղղությունն էր, որը ողջ մոլորակին հսկայական վնաս կպատճառեր: Շուտով, պատերազմից հետո Գերմանիայի արևմտյան մասը որը ղեկավարվում էր ԱՄՆ-ի և դաշնակից երկրների զորքերի կողմից կորոշեր ինչ տնտեսական քաղաքականություն որդեգրել ողջ երկրի համար:

Գերմանական հրաշքի հայրը

Երբ արևմտյան Գերմանիան իր ձևավորման սաղմնային փուլում էր գտնվում, երկրի հարկաբյուջետային քաղաքականության ուղղությամբ նոր վեճ ծագեց: Շատերը, ներառյալ աշխատավորների առաջնորդները և Սոցիալ Դեմոկրատական կուսակցության անդամները ցանկանում էին այնպիսի համակարգի գոյություն, որը կառավարության կողմից վերահսկողության կենթարկվեր: Բայց Յուկենի աջակից, Լյուդվիգ Էրհարդը (ով հայտնի դարձավ որպես՝ գերմանական տնտեսական հրաշքի հայր) մեծ հեղինակություն ձեռք բերեց ամերիկյան զորքերի շրջանում, որոնք դե ֆակտո ղեկավարում էին Գերմանիան:

Էրհարդի գործունեության սկիզբը

Էրհարդը՝ առաջին համաշխարհային պատերազմի վետերան, հաճախել է բիզնես դպրոց և այդ շրջանում «խոշորացույցի տակ” գտնվող հետազոտող է եղել, հետազոտություններ է իրականացրել ռեստորանային արդյունաբերության զարգացման ուղղությամբ: Բայց 1944 թվականին Նացիստական Կուսակցությունը դեռ գերմանական իշխանության գլուխ էր կանգնած և նա համարձակություն ունեցավ ներկայացնել մի զեկույց, որտեղ հանգամանալից նշված էր թե ինչպես էր նացիստական կուսակցությունը տանուլ  տվել պատերազմը:

Նրա աշխատանքը հանկարծ հայտնվեց ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների ձեռքում, որոնք սկսեցին որոնողական աշխատանքներ իրականացնել նրան հայտնաբերելու ուղղությամբ: Գերմանիան հանձնվեց,նա նշանակվեց Բավարիայի ֆինանսների նախարար և սկսեց ճանապարհ հարթել՝ դառնալու դեռևս օկուպացված Արևմտյան Գերանիայի տնտեսական խորհրդի տնօրեն:

Գերմանական նոր արտաժույթը

Երբ Էրհարդը քաղաքական հռչակ ձեռք բերեց, սկսեց գործադրել իր ողջ ջանքերը որպեսզի ոտքի կանգնեցվի Արմտյան Գերմանիայի տնտեսությունը: Նախ նա մեծ դեր ունեցավ նոր արտաժույթի ձևավորման գործընթացում, որը նաև հավանության էր արժանացել դաշնակից զորքերի կողմից,որպեսզի հին անարժեք արտաժույթին փոխարինի նորը: Այս ծրագիրը 93%-ով կկրճատի քաղաքացիների հասանելիությունընոր արտաժույթին և գերմանացի շատ անհատներ և ընկերություններ զրկվեցին իրենց հարստության փոքր բաժնից, փոխարենը նվազեցին հարկերը և ներդրումները խրախուսող ծրագրեր իրականացվեցին:

Նախատեսված էր, որ նոր արտարժույթը կներկայացվի 1948 թվականի հունիսի 21-ին: Չափազանց վիճահարույց քայլ իրականացնելով, նույն օրը Էրհարդը որոշեց վերացնել գների վերահսկումը: Ողջ աշխարհը քննադատում էր նրան նմանատիպ որոշում կայացնելու համար: Էրհարդին կանչում են ԱՄՆ-ի գեներալ Լուցիուս Քլեյի գրասենյակ, ով հանիսանում էր Արևմտյան Գերմանիայում գտնվող ամերիկյան զորքերի հրամանատարը: Քլեյը Էրհարդին տեղեկացրեց, որ իր խորհրդականները նրան հայտնել են, որ նոր արմատական փոփոխությունները Գերմանիայում կարող են մեծ սխալների հանգեցնել: Էրհարդը լսելով այս ամենը  ասում է գեներալին.

-Պարոն Գեներալ նրանց մի՛ լսեք, նույն բանն էլ իմ խորհրդականներն են ինձ ասում:

Բայց Էրհարդը ապացուցեց, որ մարդիկ սխալ են:

Տնտեսական հրաշքի ծաղկումը

Մեկ Գիշերվա ընթացքում կյանքը Արևմտյան Գերմանիայում ամբողջությամբ փոխվեց: Խանութները լցվեցին տարատեսակ ապրանքներով և հանրությունը գիատկցեց որնոր արժույթը արժեք ուներ: Վերջ տրվեց ապրանքների փոխանակմանը և սև շուկայի գոյությանը: Շուկան նոր շունչ ստացավ, մարդիկ մեծ եռանդով էին աշխատում իսկ Արևմտյան Գերմանիայում մարդկանց մեջ վերադարձավ աշխատանքի զգացումը:

1948 թվականի մայիսին, Գերմանացիները մեկ շաբաթում մոտավորապես չեն աշխատել 9.5 ժամ հիմնական ժամանակը ծախսելով սնունդ և այլ կարևոր բաներ հայթահայթելու համար: Բայց հոկտեմբերին, նոր արժույթի ներկայացումից շաբաթներ անց երբ կարգավորվեցին նաև գները, գերմանացիները սկսեցին չաշխատել ընդամենը 4.2 ժամ: Հունիսին երկրի արդյունաբերական արտադրանքի ծավալները հավասարազոր էին 1936 թվականի արտադրության ծավալի կեսին: Տարվա վերջում այն մոտ էր 80%-ի:

Մարշալի պլանը

Եվրոպայի վերակառուցման նախագիծը, ավելի հայտնի է որպես Մարշալի պլան նույնպես մեծ ազդեցություն ունեցավ երկրի զարգացման գործում: Մարշալի պլանը մշակվել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջորջ Մարշալի կողմից,  ծրագրով նախատեսված էր ԱՄՆ-ի կողմից 15 միլիարդ դոլլար հատկացնել ( մերօրյա համարժեք 173 միլիարդ դոլլար) այն Եվրոպական երկրներինորոնք մեծ վնաս են կրել երկրորդ համաշխարհային պատերազմից, և գումարի առյուծի բաժինը հատկացվեծ հենց Գերմանիային:Սակայն, շատ տնտեսագետներ թերահավատորեն են վերաբերվել Մարշալի պլանի հաջողությանը: Նրանցից շատերը հավաստաիցնում էին, որ Գերմանիայի եկամուտը 5 %-ից էլ քիչ է եղել:

Արևմտյան Գերմանիայի տնտեսությունը տարիների ընթացքում մեծ տնտեսական աճ էր գրանցում: 1958 թվականին արդյունաբերական արտադրությունը իր ծավալներով չորս անգամ ավելի շատ էր քան մեկ տասնամյակ առաջ:

Ամփոփում

Այս ժամանակահավտածում Գերմանիան սառը պատերազմի իսկական թատերաբեմ էր դարձել: Արևմտյան Գերմանիան ԱՄՆ-ի հավատարիմ դաշնակիցն էր և այնտեղ գոյություն ունեին կապիտալիստական կարգեր, չնայած որ կառավարութոյունը կարող էր շուկայի վրա վերահսկողություն իրականացնել: Արևելյան Գերմանիան ԽՍՀՄ-ի ազդեցության գոտում էր՝ կոմունիտսական կարգերով: Կողք կողքի լինելով, Արևմտյան և Արևելյան Գերմանիան փորձում էին համեմատականներ տանել այս երկու տնտեսական մոդելների միջև:

Զարմանալիերոն Գերմանիայի այս երկու հատվածնմերը ընդհանրապես չէին էլ կարող համեմատվել: Մինչ Արևմտյան Գերմանիան ծաղկում էր, Արևելյան Գերմանիան հետընթաց էր ապրում: Չզարգացող տնտեսության և մարդկանց քաղաքական ազատությունների բացակայություն պատճառով, շուտով Արևելյան Գերմանիայի բնակչությունը ընդվզեց, և չնայած տեղաշարժը սահմանափակող օրենքների առկայությանը մարդիկ մեծ խմբերով սկսեցին լքել երկիրը: 1989 թվականի նոյեմբերի 9-ին Արևելյան Գերմանիայի ռեժիմը տասնամյակներ անց առաջին անգամ թույլ տվեց իր բնակիչներին տեղափոխվել արևմուտք: Սա հանգեցրեց Արևելյան Գերմանիայի փլուզմանը: Եվ շուտով Գերմանիան կարողացավ միավորվել:

Բայց երկար ժամանակ էր պետք որպեսզի հավասրաություն լիներ երկու երկրամասերի միջև: Երբ վերամիավորումը սկսվեց, երկրի արևելյան մասի ՀՆԱ-ն համարժեք էր արևմտյան մասի ՀՆԱ-ի ընդհամենը 30%-ին: Ավելի քան 30 տարի հետո արևելքը ունի արևմտյան հատվածի 75% ՀՆԱ-ն: Բայց 1948

թվականին սա չէր կարող իրականությանը մոտ թվալ: Եթե չլինեին՝ Վալտեր Յուկենը և Լյուդվիգ Էրհարդը, գուցե գերմանական տնտեսական հրաշքը երբեք տեղի չունենար:

Աղբյուրը՝https://www.investopedia.com/articles/economics/09/german-economic-miracle.asp

Գիտական աղբյուրներ՝

  1. «Germany.» AccessedApril 18, 2020.
  2. The Library of Economics and Liberty.org. «German Economic Miracle.» AccessedApril 18, 2020.
  3. BBC News. «Dresden: The World War Two bombing 75 years on.» AccessedApril 18, 2020.
  4. Foundation for Economic Education. «Origins of the German Economic Miracle.» AccessedApril 18, 2020.
  5. Imperial War Museums.org. «What was the Berlin Wall and How Did it Fall?» AccessedApril 18, 2020.
  6. Country Economy. «GDP—Gross Domestic Product.» AccessedApril 18, 2020.
  7. Acton Institute.org. «Religion & Liberty: Volume 17, Number 2, Walter Eucken.» AccessedApril 18, 2020.
  8. Foundation for Economic Education.org. «The German Economic Miracle and the ‘Social Market Economy.'» AccessedApril 18, 2020.
  9. org. «Ordoliberals.» Accessed April 18, 2020.
  10. University of California, Berkeley. «Political Deficits: The Dawn of Neoliberal Rationality and the Eclipse of Critical Theory.» AccessedApril 18, 2020.
  11. Mackinac Center for Public Policy.org. «Germany and the Great Depression.» AccessedApril 18, 2020.
  12. Country Studies. «Hitler and the Rise of National Socialism.» AccessedApril 18, 2020.
  13. gov. «West Germany’s Ludwig Erhard.» AccessedApril 18, 2020.
  14. org. «Ludwig Erhard.» Accessed April 18, 2020.
  15. com. «Marshall Plan.» Accessed April 18, 2020.
  16. Congressional Research Service. «The Marshall Plan: Design, Accomplishments, and Significance,» Summary Page. AccessedApril 18, 2020.
  17. «Berlin crisis of 1961.» Accessed April 18, 2020.
  18. The New York Times. «Clamor in the East; East Germany Opens Frontier to the West for Migration or Travel; Thousands Cross.» AccessedApril 18, 2020.
  19. International Business & Economics Research Journal. «Germany: Twenty Years After The Union,» Page 116. AccessedApril 18, 2020.
  20. Pew Research Center. «East Germany has narrowed economic gap with West Germany since fall of communism, but still lags.» AccessedApril 18, 2020.

Թարգմանեց՝ Էդգար Սահակյանը:

Խմբագիր՝ Շուշան Ղազարյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *