Մարտի 12-ին կազմակերպում ենք իրազեկման ժողով․․․

«Գյումրու ներդրումային շրջանառու հիմնադրամ»-ի ձևավորման աշխատանքների շուրջ ARJEQ.am-ը զուցել է Ազգային Արժեք Ակումբի հիմնադիր անդամ, հիմնադրամի կազմակերպման պատասխանատու Վարդան Սրտաշյանի հետ

Պարոն Սրտաշյան, վերջերս դուք հայտարարեցիք,  որ ձեռնամուխ եք լինելու Գյումրիի ներդրումային շրջանառու հիմնադրամի ձեւավորմանը։ Այս հայտարարությունը բավական մեծ արձագանք առաջացրեց մարդկանց մոտ։ Ինչ փուլում է այդ գործընթացը։

-Հիմնադրամի շահառուն լինելու են գյումրեցիները, հետևաբար առանց նրանց մասնակցության ու տեղեկացվածության գործընթաց ծավալելն անիմաստ է։ Այդ պատճառով արդեն իսկ որոշել ենք մարտի 12-ին կազմակերպել  իրազեկման ժողով, որտեղ կներկայացվի ընդհանուր ծրագիրը, կպատասխանվեն մարդկանց ունեցած բոլոր հարցերին։ Հիմնադրամը ձևավորելու առաջին քայլը հենց դա է լինելու ու հենց այդ ժողովի արձանագրության հիման վրա էլ ձևավորվելու է հիմնադրամը։

-Մի փոքր կմանրամասնեք՝ որտեղ է լինելու ժողովն ու ովքեր կարող են մասնակցել։

-Ժողովը կազմակերպելու ենք Արաքս հյուրանոցային համալիրի նիստերի դահլիճում՝ մարտի 12-ին, ժամը 14։00-ին, դրան կարող են մասնակցել բոլոր ցանկացողները։ Մենք մի փոքր կաղեցինք ժողովի կազմակերպման առումով՝  ի նկատի ունենալով պատերազմական իրավիճակը Ուկրաինայում, մյուս կողմից ինքներս էլ հասկանում ենք, որ մերօրյա հեղհեղուկ աշխարհում շատ արագ անհրաժեշտ են տեխնոլոգիական ու համակարգային լուծումներ, իսկ շրջանառու հիմնադրամի գաղափարը հենց այդպիսին է։ Դեռևս լավ պատկերացում չկա այդ գործիքի ընձեռած հնարավորությունների  մասով շարքային քաղաքացիների մոտ, ու մարտի 12-ի ժողովը հնարավորինս լայն ու հասանելի ինֆորմացիա տրամադրելու նպատակ ունի ։ Այդ օրը ներկա են լինելու նաև մեր երևանյան գործընկերները, ովքեր պատրաստ կլինեն կիսվելու իրենց փորձով։ Քաղաքապետարանում տեղի ունեցած վերջին հանդիպումից հետո շատ հետաքրքրված անձինք անընդհատ դիմում էին ինձ՝ հարցնելով ծրագրի ընթացքի մասին։ Այժմ, ուզում եմ հանրայնորեն բոլորին խնդրել միանալ  առաջիկա հանդիպմանն ու բոլոր հարցերի պատասխանները ստանալ տեղում՝ դեմ առ դեմ հանդիպման ժամանակ։ Հարցերի դեպքում էլ կարող եք զանգահարել 094457773 հեռախոսահամարով։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *