Հանդիպում հանրային խորհրդի հետ

Այսօր տեղի ունեցավ Հանրային խորհրդի սփյուռքի, կրոնի և միջազգային ինտեգրման հանձնաժողովի կրոնի ենթահանձնաժողովի կողմից կազմակերպված հանդիպումը, Հայտնություն TV կրոնական կազմակերպությանը եթեր տրամադրելու խնդրի հետ կապված։ Ազգային արժեք ակումբը հույս ուներ այդ հանդիպման միջոցով փոխըմբռնման եզրեր գտնել Ցայգ հեռուստաընկերության հետ, սակայն վերջինիս ներկայացուցիչները չէին եկել քննարկմանը։ Կրոնական ենթահանձնաժողովի նախագահ Արթուր Դավթյանը տեղեկացրեց, որ Ցայգ հեռուստաընկերության տնօրինությունը հրաժարվել է ներկա գտնվել հանդիպմանը՝ պատճառաբանելով, որ խնդրի հետ կապված ՀՌՀ-ն վարչական վարույթ է հարուցել:

Ի գիտություն Ցայգ հեռուստաընկերության՝ Ազգային Արժեք Ակումբը նպատակ չունի առայժմ խնդիրը տեղափոխել իրավական հարթություն և հարցի լուծումը տեսնում է բարոյականության տեսանկյունից։ Բացի այդ, ակումբը ու թեմայի շուրջ համախմբված քաղաքացիները չեն կարող հանդուրժել աղանդավորական եթերի քարոզը հեռուստատեսությամբ՝ մինչ ՀՌՀ-ի որոշման կայացումը։ Հետևաբար ևս մեկ անգամ խոհեմության կոչ ենք անում հեռուստաընկերությանն ու նախազգուշացնում․ եթերի շարունակման դեպքում ակումբն ու մտահոգ քաղաքացիներն անցնելու են ապազգային երևույթը կանխելուն ուղղված կոնկրետ քայլերի, որոնց մասին կհայտարարվի մայիսյան տոնախմբությունների ավարտից հետո։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *