Պատմական ամենամեծ ճգնաժամերից մեկի հաղթահարումն ԱՄՆ-ում:

1929 թվականին Մեծ Դեպրեսիան մեծ հարված հասցրեց ԱՄՆ-իտնտեսությանը: Երկրում փակվեց բանկերի գրեթե 1/3-ը: Գործազրկությունը հասավ 25%-ի, կրկրնապատկվեց նաև անօթևանների քանակը: Անշարժ գույքի գները նվազեցին 67%-ով, համաշխարհային առևտուրը 65%-ով վնաս կրեց, գնանկումը (դեֆլացիա) հասավ 10%-ի: Պահանջվեց 25 տարի, որպեսզի ֆոնդային շուկան վերականգնվի:

Բայց այս ամենը նաև իր դրական ազդեցությունն ունեցավ: Ի հայտ եկան նոր ծրագրեր, որոնք թույլ չտվեցին, որ Մեծ դեպրեսիան կրկնվի:

Մեծ դեպերեսիան իր ազդեցությունը թողեց այս 9  բնագավառների վրա:

Տնտեսություն

Մեծ դեպրեսիայի առաջին հինգ տարվա ընթացքում տնտեսությունը 50%-ի չափով վնաս կրեց: 1929 թվականին տնտեսական արտադրողականությունը կազմում էր 105 միլիարդ դոլար (ՀՆԱ): Սա հավասարազոր էներկայիս 1 տրիլիոն դոլլարի արժեքին:

1929 թվականին տնտեսությունն անկում ապրեց,և տարվա վերջում 650 բանկեր փակեցին իրենց դռները: Ըստ Տնտեսական Վերլուծությունների Բյուրոյի կողմից կատարաված հետազոտությունների՝ 1930 թվականին տնտեսական ցուցանիշը նվազեց 8.5%-ով: ՀՆԱ-նվազեց՝հասնելով 16.1%-ի, իսկ 1932 թվականին՝ 23.2%: 1933 թվականից սկսած երկիրը չորս տարվա ընթացքում հսկայական տնտեսական վնասներ է ունեցել: 1933 թվականին 56,4 միլիարդ դոլլարի շրջանառություն կար, մինչդեռ 1929 թվականին դրա կեսն էր շրջանառվում ողջ երկրում:Տնտեսական ցուցանիշների նվազումը պայմանավորված էր գնանկմամբ: Ըստ Աշխատանքի վիճակագրության բյուրոյի՝ 1929 թ.-ի նոյեմբերից մինչև 1933թ.-ի մարտը սպառողական գնի ինդեքսը նվազեց՝ հասնելով 27%-ի: Գնանկումը հանգեցրեց բազմաթիվ ֆիրմաների սնանկացմանը:

Նոր Գործարքի (Մեծ դեպրեսիայից դուրս գալու ծրագրիա նվանումը) նպաստեց ՀՆԱ-իաճին. 1934 թ-ին 17%  տնտեսական աճ գրանցվեց, 1935 թ-ին՝ 11.1%, 1936թ-ին՝ 14.3%, 1937թ-ին՝ 9.7%:

Ցավոք, կառավարությունն աջակցություն չհատկացրեց Նոր Գործարք-ի բարեփոխումների համար և մեծ դեպրեսիան կրկին վերադարձավ և տնտեսությունը  6.3%-ով անկում ապրեց:

Հատկանշական է նշել, որ երկիրը պատրաստվում էր Երկրորդ համաշխարհային պատերազմին: 1939 թվականին տնտեսական աճ գրանցվեց 7%-ով, 1940 թվականին 10%-ով: Հաջորդ տարի Ճապոնիան հարված հասցրեց Փըրլ Հարբորին և ԱՄՆ-ն մտավ պատերազմի մեջ:

Նոր Գործարքը խառը տնտեսություն ձևավորեց ԱՄՆ-ում, իսկ կառավարությունն իր հերթին աջակցեց նոր ռեֆորմների իրականացմանը: Եթե հանգամանալից ուսումնասիրենք ՄԵծ Դեպրեսիան, կնկատենք որ դա անհրաժեշտ գործընթաց էր:

Քաղաքականություն

Դեպրեսիայի  արդյունքում մարդիկ թերահավատորեն վերաբերվեցին կապիտալիստական համակարգին: Հենց այսպսիս տնտեսական մոդելի ձևավորմանը կողմ էր նախագահ Հուվերը, ինչն իրականում ձախողվեց:

Բնակչությունը քվեարկեց Ֆրանկլին Ռուզվելտի օգտին: Նրա Քեյնսյան տնտեսական մոդելը խոստացավ, որ կառավարության միջամտության արդյունքում վերջ կտրվի Մեծ Դեպրեսիային: Նոր Գործարքն աշխատեց: 1939 թվականին տնտեսությունը աճեց 17%-ով, ինչպես նաև նվազեց գործազրկությունը:

Ֆրանկլին Ռուզվելտը անհանգստացած էր, քանի որ չէր ցանականում որ ԱՄՆ-ի արտաքին պարտքը աճեր 5 տրիլիոն դոլլարով:  Նա 1938 թվականին նվազեցրեց կառավարության ծախսերը: Քաղաքական գործիչները հիմնականում ապավինում էին ծախսերի և հարկերի նվազման քաղաքականությանը և հակաբյուջետային քաղաքականությանը: Այս ամենը նաև նպաստել էր ԱՄՆ-ի արտաքին պարտքի աճին:

1939 թվականին ավարտվեց ՄԵծ Դեպրեսիան, քանի որ կառավարությունը հիմնականում գումար էր հատկացնում բանակին: Շատ մարդիկ կարծեցին, որ բանակին գումար հատկացնելը դրական տեղաշարժ կարող է ունենալ տնտեսության զարգացման մեջ: Բայց իրականում այս քաղաքականության շնորհիվ երկրում բավականին աշխատատեղեր չստեղծվեցին:

Սոցիալական

“Փոշու գունդ” կոչվող երաշտը մեծ վնաս պատճառեց ԱՄՆ-ի արևմտյան շրջանների ֆերմերային տնտեսություններին: Այն տևեց ավելի քան 10 տարի և ֆերմերները դժվարությամբ էին պայքարում աղետի դեմ: Այս ամենի արդյունքում ապրանքների գինը,սկսածԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմից ի վեր,ամենաշատը նվազեց երկրի ողջ տարածքում: Ֆերմերները լքում էին իրենց բնակավայրերը, որպեսզի նոր աշխատանք գտնեն և որոնումների արդյունքում դառնում էին անօթևան: 1930 թվականին ի հայտ եկան բազամթիվ տնակային ավաններ, որոն ցթիվը հասավ 6000-ի:

1939 թվականին արգելքը վերացվել էր: Սա թույլ տվեց Ռուզվելտին հարկել ալկոհոլային խմիչքները: Նախագահը գումարը հատակցրեց Նոր Գործարքին,որպեսզի ճգնաժամից դուրս գալու ելքեր գտնվեն:

Ճգնաժամն այնքան ծանր ու երկար տևեց, որ մարդիկ կարծեցին, թե Ամերիկյան երազը սպառել էր իրեն: Ամերիկյան երազի մեջ ընդգրկվեց նաև նյութական արժեքներին հասանելիություն ունենալու իրավունքը: Ըստ ԱՄՆ-ի հիմնադիր հայրերի՝ ամերիկյան երազանքն այն է , երբ յուրաքանչյուրը գտնում է երջանիկ զգալու բանաձը:

Գործազրկություն

1928  թվականին՝ ծանր 20-ական թվականի վերջին հատվածում, գործազրկությունը կազմում էր 4.2%: Սա գործազրկության նորմ

ալ ցուցանիշից ավելի ցածր ցուցանիշ է: 1930 թվականին այն կրկնապատկվեց՝ հասնելով 8,7%-ի, իսկ 1932 թվականին` 23.6%: Այն իր գագաթնակետին հասավ 1933 թվականին՝  25 %: Ավելիքան 15 միլիոն մարդ գործազուրկ էր: Սա ԱՄՆ-ում գործազրկության երբևէ գրանցված ամենաբարձր ցուցանիշն է:

Նոր Գործարքի ծրագրերն օգնեցին նվազեցնել գործազրկության մակարդակը. 1934 թ-ին այն 21.7% էր, 1935 թ-ին՝ 20.1%, 1936թ-ին՝ 16.9%, 1937թ-ին՝ 14.3%: Կառավարության կողմից իրագործված քիչ ծախսերի արդյունքում 1938 թվականին գործազրկության ցուցանիշը կազմեց 19 %: Բայց,անկախ հանգամանքներից, այն շարունակում էր 10 %-ի շեմից բարձր մնալ:

 

Բանկեր

Մեծ Դեպրեսիայի ընթացքում ԱՄՆ-ում բանկերի 1/3-ը փակվեցին: 1933 թ-ին երկրում փակվել է ավելի քան 4000 բանկ: Արդյունքում ավանդատուները կորցրել են 140 միլիարդ դոլլար գումար:

Մարդիկ ապշել էին՝ իմանալով, որ բանկերն իրենց ավանդները ներդրել է ինֆոնդային շուկայում: Իմանալով այս ամենի մասին՝ մարդիկ շտապեցին իրենց գումարը հետ վերցնել բանկերից, բայց արդեն ուշ էր: Այս ամենի արդյունքում տուժեցին նաև այն բանկերը, որոնք գործում էին ի շահ հանրության:

Ֆոնդային շուկա

Ֆոնդային շուկան 1929-1932թթ կորցրեց իր արժեքի 90%-ը: Շուկան ուշ քիչ եկավ ավելի քան 25 տարի: Մարդիկ կորցրեցին իրենց վստահությունը Ուոլ Սթրիթի շուկաների նկատմամբ: Բիզնեսները, բանկերը և ուղղակի անհատ ներդրողները մաքրվեցին շուկայից: Նույնիսկ այն մարդիկ, ովքեր գումար չէին ներդրել, այնուամենայնիվ գումար կորցրեցին: Բանկերը ներդրումները կատարել են բնակչության խնայողական հաշիվներից:

Առևտուր

Քանի որ երկրների տնտեսությունները գնալով ավելի վատ վիճակում էին հայտնվում, վերջիններս պայքարում էին այն խոչընդոտների դեմ, որոնց բախվում էր առևտուրը, որպեսզի արդյունաբերության որոշ տեսակներ կարողանան փրկվել: 1930 թ-ինԿոնգրեսում անցավ Smoot-Hawley tarrifs-ը, որպեսզի ԱՄՆ-ում որոշ աշխատատեղեր կարողանան պահպանվել:

Մյուս երկրները պատասխան գործողություններ կատարեցին: Ստեղծվեցին առևտրային բլոկներ, որոնք հիմնված էին ազգային դաշինքների և առևտրային արժույթների վրա: Համաշխարհային առևտրի ծավալը նվազեց 66% -ով `արտահայտված դոլարով և 25%-ով: 1939 թ.-ին այն այնքան ցածր էր, որքան 1929 թվականին:

Տեսեք ինչպես է նվազել ԱՄՆ-ի ՀՆԱ-ն Մեծ Դեպրեսիայի 5 տարիների ընթացքում:

1929: $103.6 միլիարդ

1930: $91.2 միլիարդ

1931: $76.5 միլիարդ

1932: $58.7 միլիարդ

1933: $56.4 միլիարդ

Գնանկում

1930-1932 թթ.գներընվազելեն 30%-ով:

Գնանկումից շահեցին միայն ԱՄՆ-ի այն քաղաքացիները, ովքեր ունեցել են ցածր եկամուտ: Փոխարենը տուժել են ֆերմերները, բիզնեսի տարբեր ճյուղեր և սեփականատերերը: Հիփոթեքային վճարնեը 30%-ից ավելի չեն նվազել: Շատ մարդիկ սնանկ ճանաչվեցին: Նրանցից շատերն ամեն ինչ կորցրեցին և սկսեցին աշխատանք փնտրել:

Ինչպես են գները նվազել Մեծ Դեպրեսիայի տարբեր տարիների ընթացքում:

1929: 0.6%

1930: -6.4%

1931: -9.3%

1932: -10.3%

1933: 0.8%

1934: 1.5%

1935: 3.0%

1936: 1.4%

1937: 2.9%

1938: -2.8%

1939: 0.0%

1940: 0.7%

1941: 9.9%

Ճգնաժամի երկար ազդեցությունը

Նոր Գործարքի հաջողությունն այն էր, որ ամերիկացիները կարող էին ակնկալել,որ ֆեդերալ կառավարությունը ամեն ինչ կանի նրանց տնտեսական ճգնաժամից փրկելու համար: Մեծ դեպրեսիայի ընթացքում մարդիկ սկսեցին ապավինել իրենց ուժերին,և յուրքանաչյուրը մի բան կարողացավ նախաձեռնել ճգնաժամը հաղթահարելու համար: Նոր Գործարքը մարդկանց հույս տվեց, որ մարդիկ կարող են հույս դնել կառավարության վրա:

Ռուզվելտը փոփոխեց ոսկու ստանդարտները, որպեսզի դոլարի արժեքը հաստատուն մնա: Սա նախադեպ ստեղծեց Ռիչարդ Նիքսոնի համար, որպեսզի 1973 թվականին ավարտին հասնի դոլարի կայունացմանը միտված քայլերը:

Նոր Գործարքի հասարակական աշխատանքի վարչակազմը (PWA) կառուցել է այսօրվա գեղեցիկ կառույցներից շատերը` the Chrysler Building, Rockefeller Center, and Dealey Plaza in Dallas. Bridges include San Francisco’s Golden Gate Bridge, New York’s Triborough Bridge, and the Florida Keys’ Overseas Highway.16 Other Depression-era public works include La Guardia Airport, the Lincoln Tunnel, and Hoover Dam. Also, three entire towns were constructed: Greendale, Wisconsin; Greenhills, Ohio; and Greenbelt, Maryland:

Հ.Գ. Ակնհայտ է, որԱՄՆ-ն կարողացավ հաղթահարել ՄԵծԴեպրեսիան, և ԱՄՆ-ի կառավարությունն ու քաղաքականությունը միտված են ժողովրդավարական և ազատական  արժեքներով դոմինանտություն ապահովել ԱՄՆ-ի համար ողջ աշխարհում: Հայ ժողովուրդը չպետք է հիասթափվի և պատվով պետք է հաղթահարի 2020 թ-ի մարտահրավերները: Գոյություն ունի երկու բանաձև՝չհիասթափվել և գործել:

Աղբյուրը՝https://www.thebalance.com/effects-of-the-great-depression-4049299

Հղումներ՝ University of California, Irvine. «The Collapse of the United States Banking System During the Great Depression, 1929 to 1933: Abstract.» AccessedApril 11, 2020.

University of Washington. «The Great Depression in Washington State: Economics and Poverty.» AccessedApril 11, 2020.

History.com. «The Great Depression Lesson About ‘Trade Wars.’» AccessedApril 11, 2020.

Harvard Business School. «Real Estate Prices During the Roaring Twenties and the Great Depression: Abstract.» AccessedApril 11, 2020.

Bureau of Economic Analysis. “National Income and Product Accounts Tables,» Table 1.1.5. Nominal GDP. Select “Modify,” Select “First Year 1929,” Select “Series Annual,” Select “Refresh Table.” Accessed May 16, 2020.

History.com. «Bank Run: Depression and Anxiety.» AccessedApril 11, 2020.

Bureau of Economic Analysis. «GDP and Other Major NIPA Series, 1929–2012:II.» AccessedApril 11, 2020.

Stanford University. «The Great Depression and the New Deal.» AccessedApril 11, 2020.

American Historama. «Shanty Town Facts.» AccessedApril 11, 2020.

Infoplease. «United States Unemployment Rate.» AccessedApril 11, 2020.

FDIC. «Managing the Crisis: The FDIC and RTC Experience — Chronological Overview: Chapter One: Pre-FDIC.» AccessedApril 11, 2020.

New York Magazine. «Bank Runs.» AccessedApril 11, 2020.

The Economist. «The Battle of Smoot-Hawley.» AccessedApril 11, 2020.

Wilson Center. «Chapter 1: U.S. Trade Policy in Crisis.» AccessedApril 11, 2020.

The National Bureau of Economic Research. «Prices During the Great Depression: Was the Deflations of 1930-32 Really Unanticipated.» AccessedApril 11, 2020.

PBS. «1930s Engineering.» Accessed April 11, 2020.

Թարգմանեց՝ ԷդգարՍահակյանը

Խմբագիր՝  Շուշան Ղազարյան

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *