Չինաստան. Ամենամեծ սովի հաղթահարումից մինչև՝ տնտեսական գերտերություն:  Made in China.

Չինաստանին  70 տարուց էլ քիչ ժամանակ պահանջվեց մեկուսացումից  դուրս գալու  և դառնալու համաշխարհային տնտեսության գերտերություններից մեկը:

Քանի որ երկրում նշվում է Չինաստանի ժողովրդական հանրապետության հիմնադրման տարելիցը, եթե հետ նայեք պատմությանը կտեսնենք, որ երկրում տեղի ունեցած փոփոխությունը հարստտացրեց երկիրը և խորացրեց անհավասարությունը:

Երբ Կոմունիստական կուսակցությունը ստանձնեց Չինաստանի ղեկավարման ղեկը, երկիրը շատ աղքատ էր-նշում է DBS-ի ղեկավար, չինացի տնտեսագետ՝ Քրիս Լյունգը: Չինաստանը չուներ տնտեսական գործընկերներ, դիվանագիտական հարաբերություններ մյուս երկրների հետ և կառավարությունը ամբողջությամբ ինքնաբավ էր:

Վերջին 40 տարիների ընթացքում Չինաստանը մի շարք տնտեսական բարեփոխումներ է իրականացրել, բաց անելով իր դռները օտարերկրյա ներդրումների համար, որոնք երկրին կապահովեն հսկայական ներդրումային հոսքով և հենց այս եղանակով Չինաստանը միլիոնավոր մարդկանց դուրս բերեց աղքատությունից:

1950 ականներին տեղի ունեցավ 20-րդ դարի ամենամեծ աղետներից մեկը: Մաո Ցզեդունը ջանք չխնայեց որպեսզի Չինաստանը գյուղատնտեսական երկրից վերածի արդյունաբերականի, բայց այս ամենի արդյունքում 1959-1961թթ 10-40 միլիոն մարդ սովից մահացավ, որը պատմության մեջ իր մասշտաբներով ամենամեծն էր:

Այս ամենին հաջորդեց 1960 ականներին մշակութային հեղափոխության արդյուքնում չինական տնտեսության փլուզումը, Մաոն սկսեց ազատվել իր մրցակիցներից, որոնք գտնվում էին Կոմունիստական կուսակցության շարքերում և այս քայլերով կոտրվեց Չինաստանի տնտեսության ողնաշարը:

Համաշախարհային տնտեսական  կենտրոն

 1976 թվականին, Մաոի մահից հետո Դենգ Սյաոպինգը սկսեց մի շարք բարեփոխումներ իրականացնել և խթանել տնտեսական զարգացմանը: Գյուղացիներին իրավունք շնորհվեց ունենալու սեփական հողատարածքներ և մշակել,  այս քայլով բարելավվեց մարդկանց կենսամակարդակը և լուծվեց սննդի պակասի հարցը:

Եվ այպիսով, Չիանստանի դռները բացվեցին օտարերկրյա ներդրումների առաջ, ԱՄՆ-ն և Չինաստանը 1979 թվականին հաստատեցին դիվանագիտական հարաբերություններ: Օգտվելով առիթից, որ չինական աշխատաշուկան բավականին էժան էր և վարձակալության գները նույնպես ցածր էին  բազմաթիվ երկրներ սկսեցին ներդրումներ կատարել:

Standard Chartered Bank-ի գլխավոր տնտեսագետ Դավիդ Մաննը նշում է.

-1970 ականների վերջից սկսած մենք ականատես ենք եղել պատմության ամենատպավորիչ տնտեսական հրաշքին:

1990 ականներին Չինաստանը սկսեց արագ տեմպերով տնտեսական աճ գրանցել և երբ  2001 թվականին միանալով համաշխարհային տնտեսական կազմակերպությանը Չինաստանը սկսեց էլ ավելի մեծ օգուտներ քաղել: Առևտրային խոչընդոտները վերացվեցին, տարիֆները նվազեցին և չինական ապրանքները հայտնվեցին գրեթե ամենուր:

-Այն դարձավ համաշխարհային տնտեսական կենտրոն,-նշում է Մաննը:

Աղքատության ցուցանիշները նվազում են

Տնտեսական բարեփոխումները հարյուր միլիոնավոր չինացիներին հաջողությունների նոր ճանապարհ հարթեց: Համաշխարհային բանկի տվյալներով 850 միլիոն մարդ երկրում հաղթահարել է աղքատությունը, իսկ 2020 թվականին նախատեսվում է, որ երկիրը ամբողջությամբ կհաղթահարի աղքատությունը:

Միաժամանակ երկրում բարձրանում է կրթության մակարդակը: Ըստ Standard Charter-ի վերլուծության, 2030 թվականին, Չինաստանի աշխատուժի 27 տոկոսը կունենա համալսարանական բարձրագույն կրթություն, ինչպիսի ցուցանիշ այսօր ունի Գերմանիան:

Անհավասարության աճ

Չինական տնտեսական հաջողության բարիքներից ոչ բոլորն են օգտվել 1.3 միլիարդ բնակչությունից: Աղքատ գյուղական համայնքների կողքին նկատելի են նաև մեծահարուստները և աճող միջին դասը: Շատ մարդիկ չունեն բավարար հմտություններ, առկա է աշխատուժի ծերացման միտում: Որոշ գյուղերում և քաղաքներում անհավասարությունը բավականին խորը արմատներ է գցել:

Մաննը նշում է.

-Տնտեսությունը ամբողջապես չի զարգացել և երկրի տարբեր հատվածներում բազմաթիվ տարաձայնություններ կան:

Համաշխարհային բանկի տվյալներով Չինաստանում մեկ շնչին բաժին հասնող եկամուտը հավասար է զարգացող երկրի եկամուտին և միջինը զարգացած տնտեսությունների մեկ քառորդից էլ պակաս է:

Ըստ BBS-ի, Չինաստանում մեկ շնչին հասնող եկամուտը կազմում է՝ 10.000 դոլլար, մինչդեռ ԱՄՆ-ում այն 62.000 դոլլար է:

Դանդաղ աճ

Հիմա Չինաստանը թևախոխում է դանդաղ աճի ժամանակաշրջան:

Տարիներ շարունակ Չինաստանը ձգտել է ավելի քիչ քանակով արտահանումներ իրականացնել և խթանել ներքին շուկայի սպառմանը: Այօսր  Չինաստանը բազմաթիվ մարտահրավերների առջև է կանգնած, քանի որ միջազգային շուկայում չինական ապրանքների սպառման համամեատաբար քիչ պահանջարկ կա ԱՄՆ-ի ակտիվ մրցակցության պատճառով:

Չնայած այս պահին Չինաստանի տնտեսական աճի գործակիցը տատանվում է 5-6%, բայց երկիրը շարունակում է մնալ համաշխարհային առևտրի շարժիչ ուժը:

Մաննը նշում է.

-Այս տեմպերով Չինաստանը կապահովի 35% տնտեսական աճ, և Չինաստանը կդառնա ամենամեծ ներդրողը ամբողջ աշխարհում, Չինաստանը  երեք անգամ ավելի մեծ ներուժ ունի համաշխարհային շուկայի աճի համար քան Միացյալ Նահանգները:

Թարգմանեց՝ Էդգար Սահակյանը

Խմբագիր՝ Շուշան Ղազարյան

Աղբյուրը՝https://www.bbc.com/news/business-49806247:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *