Հարավային Կորեա.«Սամսունգի» և «Հյունդայիի»հայրենիքի տնտեսական հրաշքը:

Հարավային Կորեան ժամանակին դասվել է աղքատ երկրների շարքին, բայց շատ կարճ ժամանակահատվածում կարողացել է տնտեսական հրաշք իրականացնել: Այս ուղղությամբ բազմաթիվ ծրագրեր են իրականացվել, բայց շնորհիվ ազատ առևտրի համաձայնագրերի՝ երկիրը կարողացավ իրական տնտեսական հեղափոխություն իրականացնել:

Հարավային Կորեայի տնտեսական վերածնունդը էլ ավելի զարմանալի է թվում, այն առումով, որ երկիրը չի ունեցել օգտակար հանածոների մեծ պաշարներ: Տարիներ շարունակ Հարվային Կորեան պայքարել է նաև բնակչության աճի դեմ, քանի որ երկրի տարածքը բավականին փոքր է մեծ բնակչություն ունենալու համար:

Այնուամենայնիվ, թաթախված լինելով խնդիրների մեջ, Հարվային Կորեան օգտագործեց իր ամենամեծ հնարավորությունը՝ կենտրոնանալով արտահանումների վրա,  որը կնպաստեր երկրի զարգացմանը: Կենտրոնանալով արտահանման վրա Հարվային Կորեան դարձավ աշխարհի 7-րդ ամենամեծ արտահանողը:

Տեսնում ենք թե ինչպես Հարավային Կորեան առևտրային համաձայնագրերի շնորհիվ կարողացավ բռնել զարգացման ուղին և մենք շատ բան ունենք սովորելու այս երկրի փորձից:

Հարավային Կորեայի տնտեսական զարգացման սկիզբը

Երկրի տնտեսությունը նախկինում տնօրինվում էր պետության կողմից և Հարավային Կորեայի առաջին քայլը պետք է լիներ փոխելու իր սոցիալ-տնտեսական համակարգը և կայունացնել քաղաքական իրավիճակը: Երկիրը պետք է իր քաղաքացիներն մղեր աշխատանքի, միաժամանակ նախապատրաստեր, որ մոտակա տարիներին բնակչությունը չսպասեր որևէ շոշափելի տնտեսական արդյունքի:

Առաջինը, Հարավային Կորեան շեշտը դրեց էժան ապրանքների և ծառայությունների արտահանման վրա, հետագայում կորեացիները գիտակցեցին, որպեսզի կարողանան մրցակցել չինական էժան աշխատուժի և ճապոնական բարձր տեխնոլոգիական հենքի վրա կառուցված կապիտալ ինտենսիվ արդյունաբերության հետ, պետք է կենտրոնանալ նորարարության և տեխնոլոգիական արագ զարգացման վրա, որպեսզի այս ամենով կարողանան արտահանման գործընթացի ռազմավարություն մշակել, որը իր հերթին կնպաստի երկրի զարգացմանը: Այս ամենը նաև պահանջում է՝ կրթական բարեփոխումների իրականացում, ինչպես նաև ձևավորել աշխատուժ, որը կընդգրկվի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության մեջ:

Որպեսզի բարձրացնի իր մրցունակությունը շուկայում ինչպես նաև կարողանա գրավել ներդրողների ուշադրությունը, Հարավային Կորեան շարունակաբար բարձրացրել է հետազոտություններին տրմադրվող ֆինասնական հատկացումները և այդ առումով գերազանցել է և՛ ԱՄՆ-ին և Ճապոնիային, որոնք ավանդաբար եղել են համաշխարհային նորարարության լիդերները: 1990-ականներից սկսած հետազոտություններին հատկացվող ֆինանսական միջոցները աճել են 88,5%-ով, մասնավորապես 2.3%-ից մինչև 4.3%, մինչդեռ այդ ժամանակաշրջանում ԱՄՆ-ում մեկ այլ պատկեր էր 14%-ով ավելացել է հատկացումները, 2.4% մինչև 2.8%:

Որոշ կոնգլոմերատներ մեծ դեր են խաղացել Հարավային Կորեայի տնտեսության զարգացման համար, դրանցից են՝ Սամսունգը և Հյունդային: Կարճ ժամանակահատվածում այս ընկերությունները դարձան համաշխարհային տեխնոլոգիական արդյունաբերության առաջատարները, մուտք գործեոլով արևմտյան շուկա և հենց այս հանգամանքը այս ընկերություններին ապահովեց առաջատարի դիրքով:

Այնուամենայնիվ բազամթիվ գործոններ են եղել որոնք նպաստել են երկրի տնտեսության արագ զարգացմանը, բայց Հարավային Կորեայի տնտեսական հրաշքի գլխավոր շարժիչ ուժը համարվում է այն առևտրային համաձայնագրերը, որոնք սկզբում կնքվել են ասիական հարևանների հետ և հետո աշխարհի մյուս երկրների հետ:

Հարավային Կորեայի ազատ առևտրի համաձայնագրեր

Հարավային Կորեան ստորագրել է ավելի քան 38 ազատ առևտրի համաձայանգրեր աշխարհի տարբեր երկրների հետ: Բայց ամենակարևորը՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան պայմանագիրն է (ԱՍԵԱՆ-Կորեա համապարփակ տնտեսական համագործակցության համաձայնագիրը), ինչպես նաև համաձայնագրեր է ստորագրվել՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Չինաստանի հետ:

Կարևոր առևտրական համաձայնագրեր են ստորագրվել՝ Կանադայի, Ավստարալիայի, Նոր Զելանդիայի, Կոլումբիայի, Պերուի, Չիլիիի, Հնդկաստանի, Թուրքիայի, Վիետնամի, Սինգապուրի, Ռուսաստանի Նորվեգիայի, Շվեյցարիայի, Իսլանդիայի, Լիխտեյնշտեյնի և մյուս երկրների հետ:

Ավելին Հարվային Կորեան անդմակցել է Համաշխարհային առևտրական կազմակերպությանը, Ասիա Խաղաղ օվկիանոսյան կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը, տարածաշրջանային համապարփակ տնտեսական գործընկերությունը Չինաստանի ղեկավարությամբ:

Չնայած առևտրային համաձայնագրերը նպաստել են երկրի տնտեսական զարգացմանը, միաժամանակ տաբեր ընկերություններին ապահովելով բիզնես հնարավորություններ: Այս ամենի արդյունքում գործազրկության նվազման միտում նկատվեց: Հարավային Կորեան նախատեսում է անդամակցել Տրանս խաղաղօվկիանոսյան առևտրային պակտին որոնց անդամակցել է նաև 11 առևտրական մեծ ներուժ ունեցող երկրներ 500 միլիոն դոլար արժողությամբ շուկաներով: ԱՄՆ-ն դուրս էր եկել պակտից, քանի որ տվյալ երկրների հետ ուներ երկկողմ առևտրական պայմանագրեր:

Մյուս կողմից Եթե ԱՄՆ-ն կրկին անդամակցի այս կազմակերպության, Հարավային Կորեան մեծ խնդիրներ կունենա քանի որ Ճապոնիան այստեղ մեծ առավելություն ձեռք կբերի և Հարավային Կորեան պետք է կարողանա այս ուղղությամբ խելամիտ որոշումներ կայացնել:

Հաջորդ քայլը

Այսօր Հարավային Կորեան համարվում է հեռախոսների, սմարթֆոնների, հեռուստացույցների և կենցաղային էլեկտրոնիկայի արտահանման առաջատարը, տարեկան ստանալով՝ 483 միլիարդ դոլլար եկամուտ: Երկրի տնտեսությունը ամենաարագ աճողներից է ողջ աշխարհում, Ասիայի 4-րդ զարգացած տնտեսությունն է, և 12-րդը ողջ աշխարհում: Հարավային Կորեան աշխարհում 4-րդ տեղն է զբաղեցնում գործարարության պայմանների բարենպաստությամբ , համեմատած ԱՄՆ-ի՝ որը զբաղեցնում է 6-րդ, իսկ ՄԹ-ն 7-րդ տեղը:

Չնայած իր տնտեսական հրաշքին, վերջին շրջանում Հարավային Կորեայի տնտեսությունը անկում է ապրում համեմատած նախորդ տասնամյակների, որի ընթացքում տնտեսական աճը կազմում էր 3,5%, իսկ հիմա 2,7%: Արտահանման ծավալները 8,2%-ով նույնպես նվազել են, Չինաստանի և ԱՄՆ-ի հետ ունեցած տնտեսական մրցակցության պատճառով: Հատկանշական է նշել, որ Չինաստանի տնտեսական ցուցանիշները որոշակի անկում են ապրում, և սա էլ ավելի է շահագրգռել Հարավային Կորեայի գործարար աշխարհին:

Հարավային Կորեան հետևյալ տնտեսական քայլերն է ձեռնարկում, մասնավորապես 13 միլարդ դոլար տրամադրում է փոքր ձեռնարկություններին, 15%-ով նվազեցնում է նավթի գները, որպեսզի նոր աշխատատեղեր ստեղծվեն և սև ոսկու սպառումը մեծանա: Բազմաթիվ տնտեսական ծրագրեր նույնպես գոյություն ունեն, որոնք կարգավորում են շուկայի աշխատանքը և  բազմաթիվ ներդրումների հոսք կապահովեն:

Չնայած վերոնշյալ հաջողությունների առկայությանը, Հարավային Կորեան բազմաթիվ մարտահրավերների է դիմակայում, մասնավորապես՝ երկրի ծերացող բնակչությունը, Հյուսիսային Կորեայի անկայուն քաղաքական դրությունը, որը բազմաթիվ օտարերկրյա գործարարներին կաշկանդում է ներդրումներ կատարել Հարավային Կորեայում, հյուսիսից եկող սպառնալիքի պատճառով, որը իր հերթին  իր հետևանքներն է թողնում երկրի տնտեսական աճի վրա: Չինաստանը անցնում է ավելի բարձր ավելացված արժեքի արտադրության, Վիետնամի էժան արտադրությունը, իսկ Հնդկաստանն էլ իր հերթին կարող է արգելք հանդիսանալ Հարվային Կորեայի տնտեսական աճին:

Չնայած բոլորս շատ բան ունենք սովորելու Հարավային Կորեայի տնտեսական հրաշքից, բայց երկիր պետք է խելամիտ քայլեր ձեռնարկի որպեսզի հարմարվի նոր ի հայտ եկող իրողություններին, զարգացնելով բոլոր տնտեսական ճյուղերը, ավելի շատ կենտրոնանալով բարձրարժեք նորարարությունների ստեղծման վրա որը երկրին համաշխարհային շուկայում ավելի մրցունակ կդարդձնի, կնվազեցնի ներքին մարտահրավերները և կնպաստի տնտեսության հետագա զարգացմանը:

Աղբյուրը՝https://europeanbusinessmagazine.com/business/south-koreas-economic-miracle/

 

Թարգմանեց՝  Էդգար Սահակյանը

Խմբագիր՝  Շուշան Ղազարյան

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *