Հանրակրթական չափորոշիչների քննարկում

«Ազգային Արժեք Ակումբ»-ում այսօր կազմակերպվել էր հանդիպում՝ «Հանրակրթության պետական չափորոշիչների և առարկայական ծրագրերի նախագիծ»։ Մտահոգություններ և քայլեր, թեմայով։
Բանախոսները ներկայացրեցին մտահոգությունները հանրային քննարկման դրված առանձնին առարկայական չափորոշիչներում և ծրագրերում առկա վիճահարույց դրույթների վերաբերյալ։ Միաժամանակ փաստվեց, որ առաջարկվող ձևափոխումը (ռեֆորմը) ամբողջությամբ կառուցված է սխալ հիմքի վրա․
•Սխալ է ընթացակարգային մոտեցումը՝ առանց պետության կողմից կրթական ռազմավարության հնարավոր չէ կազմել ընդհանուր և առարկայական կրթական չափորոշիչներ։ Այսինքն նախ անհրաժեշտ էր ներկայացնել ազգային կրթակարգը։
•Սխալ է բովանդակային մոտեցումը և վերջնարդյունքի ընկալումը: Կրթական չափորոշիչների արդյունքում պետք է ակնակալվի ոչ թե ՀՀ քաղաքացու, այլ՝ ՀՀ հայ քաղաքացու ձևավորումը։
•Սխալ է գործառույթային մոտեցումը՝ մասնագիտական խմբերում ներգրավվել են մասնագետներ (խմբերի ղեկավարներ), որոնց վերաբերմունքն ազգային արժեքների նկատմամբ առնվազն տարակուսելի է։
Ընդհանուր եզրահանգմամբ՝ պետք է ամբողջությամբ մերժվի «լանցակրթության» չափորոշիչները և հիմք դրվի ազգային կրթակարգի ձևավորմանը։ Անհրաժեշտ են իրականացնել կոնկրետ քայլեր, որոնց տրամաբանության և ենթակարգության մասին շուտով կհայտարարվի։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *