Իսրայելական հրաշք՝ գյուղատնտեսություն անապատի վրա, ստարտափներ և բազմաթիվ այլ նվաճումներ:

Աստվածաշնչյան կաթի և մեղրի երկրի Իսրայելը, որը բավականին երկար ժամանակ տուժել է պատերազմներից և գոյության պայքար է մղել, ինչպես նաև չի ունեցել օգտակար ռեսուրսներ, այսօր դարձել է համաշխարհային տեխնոլոգիական հսկաներից մեկը 15 տարի շարունակ արձանագրելով զարգացման մեծ առաջընթաց:

Իսրայելական բանկի նախագահ՝ Կարնիտ Ֆլուգը  մարտ ամսին Երսուղեմում կայացած մամլո ասուլիսի ժամանակ նշել է. մենք կարող ենք գոհունակությամբ նայել մեր արձանագրած հաջողություններին, որ գրանցել ենք երկրի գոյության 70 տարիների ընթացքում:

Իսրայելցիների կենսամակարդակը պետության հենց հիմնադրման ժամանակ ԱՄՆ-ի քաղաքացիների 30%-ից բարձր է եղել, այսօր՝ 60%-ից: 2000 թվականից սկսած Իսրայելի տնտեսությունը տարեկան 3.3% աճ է գրանցում, ավելի բարձր ցուցանիշ քան՝ ՏՀԶԿ-ի մյուս անդամ պետությունները (Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն), այս ամենը իրականություն է դարձել շնորհիվ բնակչության աճի: Իսրայելում գործազրկության ցուցանիշը շատ ցածր է, հատկապես վերջին տասնամյակներում:

Իսրայելի տեխնոլոգիական ընկերությունները 2017 թվականին 23 միլիարդ դոլլարի գործարք են իրականցրել՝ համաձայնագրերով, բաժնետոմսերով և տարբեր այլ գործարքների միջոցով: Երկրի 94 ընկերություն ընդգրկվել է Nasdaq-ի բորսայում: Երկրի հիմնադրման ժամանակ բնակչությունը՝ 806.000 էր, իսկ այսօր՝ 8.84 միլիոն է, և Իսրայելը ընդունել է ավելի քան 3.2 միլիոն ներգաղթյալներ աշխարհի տարբեր անկյուններից: 1949 թվականին տղամարդկանց կյանքի տևողությունը 65-ից հասավ 85 տարու, կանանց կյանքի տևողությունը, որ 68 տարուց էլ ցածր էր, 1949 թվականին հասավ 84-ի: Իսրայելը աշխարհում զբաղեցնում է երջանիկ երկրների 11-րդ հորիզոնականը, այն իր ափերի մոտ հայտնաբերել է բնական գազի պաշարներ և այս փոքր երկիրը ապահովվել է էներգետիկ անկախությամբ:

Հեռախոսազրույցի ժամանակ, Ուորվիկի համալսարանի տնտեսագետ Օմեր Մոավը ասել է.

-70 տարվա ընթացում հսկայական առաջընթաց է նկատվել, Իսրայելի տնտեսությունը լավ ցուցանիշներ է գրանցել:

Ֆլուգը նշում է.

-Իսրայելը կարողացել է պատվով հաղթահարել գնաճը և խուսափել հսկայական պարտքերից, հավելյալ ակտիվներից և կցնականայինք, որ ինֆլացիայի մակարդակի մի փոքր աճ գրանցվեր: Եվ այս ամենը տեղի է ունեցել այն պարագայում երբ երկիրը ընդունել է բազմաթիվ ներգաղթյալների և հարևանների հետ անդադար պատերազմ է մղել: Ինչպե՞ս տեղի ունեցավ այս ամենը:Իսրայելի տնտեսական հրաշքի իրագործմանը նպաստել են մի շարք գործոններ, օրինակ՝

բնական ռեսուրսների բացակայությունը ստիպել է երկրի բնակիչներին հայտնաբերել այլընտրանքային միջոցներ՝ կաթիլային ոռոգման համակարգը և ջրի աղազերծման տեխնոլոգիաները, որոնք այսօր վաճառվում են ողջ աշխարհում:Իսրայելը բազմաթիվ պատերազմներ է մղել և այս հանգամանքը հիմք է հանդիսացել, որ երկրի ռազմական ոլորտը հագեցվի նորագույն տեխնոլոգիաներով և այս երևույթը մուտք է գործել նաև քաղաքացիական կյանք և մենք ականատես ենք Իսրայելի տեխնոլոգիական առաջընթացին: Երկիրը կարողացել է ներգաղթյալների մեծ հոսք ապահովել՝ տարբեր ազգությունների և փողոցում կարող ենք տարբեր լեզուներով խոսակցություններ լսել՝ ռուսերենից և արաբերենից սկսած եթովպերենով և անգլերենով վերջացրած, այս ազգերը միմյանցից ինչքան տարբեր են այնքան էլ նման են և այս ազգերի համակցությունը պարարտ հող է ստեղծել նորարարությունների համար:

Երուսաղեմի Եբրայական համալսարանի տնտեսագիտության դասախոս Էյտան Շեշինսկին հեռախոսազրույցի ընթացքում նշել է.

— 50 ական թվականներին երկրի ռեսուրսները՝ նավթը և սնունդը սակավ էին և մարդիկ ստիպված էին այն խնայողաբար օգտագործել:

Խնայողության իրականացումը շարունակվեց մինչև 60 ական թվականները երբ կառավարությունը սկեց ակտիվ միջամտություն ունենալ տնտեսական գործընթացներին: 1950-1955 թթ. Իսրայելի տնտեսությունը 13% աճ էր գրանցում,իսկ 60-ական թվականներին 10 %-ով նվազել է, ըստ Դան Սենորի և Սաուլ  Սինգերի հեղինակած՝ “Start-Up Nation” գրքի, որը պատմում է իսրայելական տնտեսական հրաշքի մասին:

Կառավարությունը բազմաթիվ աշխատատեղեր է ստեղծել և նոր ենթակառուցվածքների հիմնադրման նախագծեր է ներկայացրել, պետք է նշել, որ հիմնական ֆինանսական միջոցները գոյացել են՝ հրեական սփյուռքի կողմից ցուցաբերվող օգնություններից և Գերմանիայի “Հոլոքոստի” փոխհատուցումներից: Շելենսկին նշում է.

-Սրանք տնտեսության համար կենսական նշանակություն ունենք, այս միջոցներով կառուցվել են՝ ճանապարհներ, նավահանգիստներ և երկաթգծեր:Հետագայում, 1970 ականներին, սկսվեց գնաճը: 1973 թվականին տեղի ունեցած Յոմ Կիպպուրի պատերազմը ստիպեց, որ երկրի աշխատուժը մոբիլիզացվի և մասնակցի ռազմական գործողություններին, և այս իրողությունը մեծ վնաս հասցրեց գործարարությանը: Կառավարության քաղաքականությունը միտված էր՝ աշխատավարձերի ստաբիլությանը, որի պատճառով կառավարությունը մեծ պարտքեր կուտակեց և հարկերը բարձրացվեցին: Ողջ 80-ականների ընթացքում գների աճ էր նկատվում, իսկ 1984 թվականին այն հասաավ՝ 445%-ի:

-Սա կաթվածահար արեց ողջ տնտեսությունը և վճարումների հաշվեկշիռների դեվիցիտ էր նկատվում,- նշում է Շեշինսկին:

1985 թվականին Իսրայելի ֆինանսների նախարար՝ Շիմոն Պերեսի, ԱՄՆ պետքարտուղար Ջորջ Շուլցի և Արժույթի միջազգային հիմնադրամի տնտեսագետ Սթենլի Ֆիշերի ջանքերով կայունացման նոր նախագից հաստատվեց, որով՝ նվազում է պետական պարտքը, նվազում է կառավարության կողմից իրականացվող ծախսերը և պետական ընկերությունները  մասնավոր սեփականություն են դառնում:

Ծրագիրը՝ “սառեցրեց գները” և կանխեց գնաճը,-ասում է Շեշինսկին: Մասնավոր սեփականության իրողությունը մրցակցային տնտեսություն ստեղծեց, որը իրեն լավ դրսևորեց մինչև 1990 ականները: Միաժամանակ կառավարությունը շուկայի ազատականացման ծրագիր իրականացրեց, բացելով Իսրայելը դռները ներդրումների համար և ազգային արժույթի կայունացման մեխանիզմներ ներդրվեցին:

Ըստ Շեշինսկիի Իսրայելը համաշխարհային տնտեսության մի մասը դարձավ: Քանի որ երկրի տարածքը բավականին փոքր է, ադրյունաբերությունը հիմնականում արտահանումների վրա կենտրոնացավ, որը արագացրեց երկրի տնեսական աճը: 1990 ականներին երկրի կառավարությունը բավականին հեռատես գտնվեց և իրականացրեց <<Յոզմա>>ծրագիրը, որով նախատեսվում էր ստեղծել տեղական վենչուրային արդյունաբերություն, և ներդրումներ իրականացում բարձր տեխնոլագիական արդյունաբերության մեջ:

Ավելի ուշ, համացանցի կիրառմամբ հաղթահարվեց բոլոր աշխարհագրական խոչընդոտները և ծաղկեց իսրայելական ձեռներեցությունը:

-Համացանցը ամբողջությամբ համապատասխանում էր իսրայելցիների ապրելակերպին և շատ երիտասարդ իսրայելցիներ մուտք գործեցին համացանցային դաշտ,- նշում է Յոսսի Վարդին՝ իսրայելցի գործարար, ով ստեղծել է՝Mirabilis-ը, ICQ-ի հիմնադիրներից մեկը, համացանցի առաջին ակնթարթային հաղորդագրություն ուղարկելու ծրագիր, որը 1998թվականին 300 միլիոն դոլարով վաճառվեց Online America ընկերությանը:

Հեռախոսազրույցի ընթացքում Վարդին նշել է.

-Իսրայելը տեղական շուկա չունեցող փոքր երկիր է, և համացանց մուտք գործելու համար երկրի բնակիչները որևէ արգելքի չեն բախվում, որոշները համացանցում հաջողություններ են գրանցում, մյուսները ձախողվում են, բայց մարդիկ համացանցի առկայության փաստից ոգեշնչվում են:

1990 ական  թվականներին Իսրայելում ներգաղթի մեծ հոսք տեղի ունեցավ, 900.000  մարդ՝ ինժիներներ, պրոֆեսորներ, գիտնականներ, շատերը հետխորհրդային երկրներից եկան Իսրայել, ովքեր օժտված են բարձր մասնագիտական հմտություններով:

Իսրայելցի տնտեսագետ, Ayalon group-ի ռազմավարության ղեկավար և ներդրող՝ Յանիվ :

Պագոտը նշում է.

-Մենք կարողացանք հյուրընկալել բազմաթիվ ներգաղթյալների և նրանց ինտեգրել մեր հասարակությանը, որը

շատ երկրների չի հաջողվել:Սա մեծ ձեռքբերում է, որը տնտեսական մեծ հաջողություններ կգրանցի և երկարատև սոցիալական ազդեցություն կունենա:

Սա՝ կապիտալի, համացանցի, ինժիներների և գիտնականների ներհոսքի, աշխատասիրության և նվիրվածության, սահմանափակ մտածողությունից ձերբազատվելու, խնդիրներին լուծում տալու համակցության արդյունքն է, որի շնորհիվ Իսրայելը դարձել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության երկիր:

Start-Up Nation-ի հիմնադիր Սաուլ Սինգերը նշում է.

-Իսրայելի տնտեսական հաջողության գլխավոր ձեռքբերումը այն է, որ 70 տարի առաջ եղած թույլ, աղքատ և փոքր երկրից վերածվեցինք նորարարությունների կենտրոնի, երկիրը ամբողջ աշխարհում հայտնի դարձավ որպես՝ստարտափների և նորարարությունների կենտրոն:

Իսրայելը ոչ միայն աշխարհում առաջատարն է ստարթափների իրականացման մակարդակով, նաև այն ավելի է աճում և գրավում օտարերկրյա ներդրողների ուշադրությունը, որոնք ներդրումներ են անում երկրում՝ գնելով իսրայելական արտադրության տեխնոլոգիաներ  և հետազոտություններ են իրականացնում:

2017 թվականին վերջին Իսրայելում գործում էր 365 ակտիվ գիտահետազոտական կենտրոններ, ներառյալ՝ Google, Facebook, Intel Corp., և Apple ընկերությունները: Ine ընկերությունը օրինակ 15.3 միլարդ դոլարի ներդրում կատարեց, ստեղծելով՝ Mobileye համակարգը, որը հնարավորւթյուն էր տալիս վարորդներին սարքի միջոցով զգալ հավանական ավտովթարը և կողմնորոշվել տեղանքում: Սա նաև վկայում է այն մասին, որ իսրայելական տեխոնլոգիաները և հայտնագործությունները համաշխարհային մեծ հռչակ են վայելում:

Այալոն Պեգոտը նշում է.

-Իսրայելի բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը հավանաբար զարգացած տնտեսության գլխավոր ցուցիչն է,

բայց կան բազամթիվ գործոններ, որոնք նպաստել են երկրի տնտեսության ծաղկմանը: Իսրայելում ստեղծվել են կայուն ֆինանսկաան ինստիտուտներ՝ Իսրայելի բանկը,առևտրային բանկերը, Իսրայելական անվտանգության ինստիտուտը և ֆինանսների նախարարությունը, որոնք ամբողջությամբ համապատասխանում են համաշխարհային չափորոշիչներին: Այս ինսիտուտները իրենց արդարացրել են նաև ճգնաժամային իրավաիճակներում: Բազմաթիվ տաղանդավոր մարդիկ օժտված տարբեր հմտություններով հիմնել են այնպիսի մի տնտեսության մոդել, որը արդյունավետ է աշխատում: Պագոտը նաև նշում է, որ ամանակարևոր քայլը, որ իրականացրել է Իսրայելի կառավարությունը վերջին 20 տարվա ընթացքում, այնպիսի բյուջետային զսպման քաղաքականություն է որով բյուջեի վրա հսկողություն է սահմանվել:

Պագոտը նշում է.

-Իսրայելի ամենամեծ տնտեսական նվաճումը արդյունավետ բյուջետային քաղաքականության վարումն է: Կառավարությունը տարիներ շարունակ ջանք չի խնայել, որպեսզի նվազեցնի պակսուրդները և <<չանցնի բյուջետային սահմաններից>>:

Երբ 2000 ական թվականներին մեկ շնչի հասնող պարքտի գործակիցը 110-115% էր, այսօր այն կազմում է՝ 55%:

Պագոտը ավելացնում է.

-Ցածր պարտք-ՀՆԱ հարաբերակցության գործակիցը քիչ ֆինասնական ծախսերի արդյունքն է, որով իսրայելական տնտեսությունը կարող է շահել ներդրողների վստահությունը: Այս հարաբերակցության մասին հասարակությունը հստակ պատերկացում չունի, և կարող ենք բերել նմանատիպ մի համեմատություն: Երբ գնորդը համակարգիչ է գնում, նա չի տեսնում համակարգչի մեջ տեղադրված չիպը, նա տեսնում է համակարգիչը, բայց տվյալ համակարգիչը աշխատում է շնորհիվ այդ չիպի: Այսպիով երբ մարդիկ խոսում են տնտեսական հրաշքի մասին պատկերացում են կազմում միայն տեխնոլոգիական առաջընթացի մասին, մինչդեռ պարտք- ՀՆԱ հարաբերակցության գործակիցն է համարվում տնտեսության շարժիչ ուժը:

Առջևում մեծ մարտահրավերներ են:

Մինչ Իսրայելը վայելում է իր տնտեսական հրաշքի պտուղները, միաժամանակ բախվում է հրատապ մարտահարավերների որոնք պետք է հաղթահարվեն, որպեսզի երկիրը կրկին ընթանա զարգացման ուղով:

Չնայած ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով աճել է, այ շարունակում է 24%ով ցածր լինել զարգացած այլ երկրների ՀՆԱ-ի միջին ցուցանիշներից: 2008-2013 թթ Իսրայելի տնտեսությունը ավելի արագ տեմպերով էր աճում քան այլ զարգացած երկրների տնտեսությունը, բայց ըստ Իսրայելական բանկի ցուցանիշների աճի դինամիկան համեմատած այլ երկրների բավականին նվազել է:

Ըստ իսրայելական բանկի աշխատանքի արդյունավետությունը համեմատած շատ զարգացող երկրների բավականին ցածր է: Այս ամենի պատճառ է բյուրոկրատիան, որը խանգարում է գործարարության զարգացմանը: Ըստ համաշխարհային բանկի 2018 թվականի հրապարակած տվյալների Իսրայելը 100 երկրից 54-րդ հորիզոնականն է զբաղեցնում գորածարարության բարենպաստությամբ, բայց պետք է նշել, որ երկրի ենթակառուցվածքները չի համապատասխանում աճող տնտեսության կարիքիներին և տեղական բիզնեսի զարգացմանը: Օրինակ հասարակական տրանսպորտը բազմաթիվ խդիրներ ունի և բնակչությանը մեծ անհարմարություններ է պատճառում, որպեսզի  կարողանան հասնել իրենց աշխատվայրերը:

Շատ քաղաքացիներ,օրինակ 15 տարեկան և բարձր  չունեն համապատասխան տեխնիկական կրթություն և պատկերացում չունեն թվային տեխնոլոգիաների մասին: Չնայած Իսրայելը Start-up-ների երկիր է համարվում, բայց երկրի շատ բնակիչներ չգիտեն ինչպես օգտվել օնլայն ծառայություններից կամ համացանցից:

Բնակչության որոշ խմբեր աչքի չեն ընկնում գրագիտության ցածր մակարդակով, հատկապես՝ ուղղափառ հրեաները և Իսրայելում բնակվող արաբները:Այս փաստը նաև եկամուտների անհավասարության պատճառ է երկրում:

Տնտեսագետ Մոավը նշում է.

-Եթե ուսումնասիրենք՝ գրելու, կարդալու, մաթեմատիկական հաշվարկներ կատարելու, տեխնոլոգիաներին տիրապետեոլու կարողությունները վստահաբար պետք է նշենք, որ Իսրայելը հետ է մնում զարգացած երկրներից: 80 ականներին և 90 ականներին կառավարությունը բազմաթիվ տնտեսական բարեփոխումներ է իրականացրել, ինչը չի նկատվում վերջին տարիներին, -հավելում է նա:

-Իսրայելական տնտեսությունը հսկայական ներուժ ունի,-նշում է տնտեսագետը, բայց կառավարությունը անհարաժեշտ քայլեր չի ձեռնարկում պայքարելու արհմիությունների ազդեցության դեմ և չի կարողանում երկրի տրանսպորտին առնչվող խնդիրներին  հստակ լուծում տալ:

-Ամենամեծ ձախողումները առջևում են, քանի որ իսրայելական բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտը կարող է իր ձեռքից բաղ թողնել բազմաթիվ հմուտ մասնագետների:

Սինգերը նշում է.

-Start-up-ի ընդլայնման խոչընդոտը մարդկային ռեսուրսների պակասն է: Սա է, որ մեզ խանգարում է և համակարգին մեծ վտանգ է ներկայացնում: Որպեսզի կարողանանք բարձր տեխնոլոգիական արդյունաբերությանը զարկ տալ պետք է կանայք և արաբները նույնպես ընդգրկվեն այդ ոլորտում: Ըստ կանխատեսումների 2059 թվականին արաբները և ուղղափառները, որոնք երկրի ամենաաղքատ մարդիկ են համարվում  կկազմեն Իսրայելի բնակչության կեսը:

Տնտեսագետը հավելում է.

-Մենք պետք է բարելավենք մեր կրթական համակարգը, մենք կարող ենք և պետք է21-րդ դարի պահանջներին համապատասխան կրթական համակարգ ստեղծենք և եթե Իսրայելը կարողանա այս ամենը իրականություն դարձնել մենք նաև մարդկային ռեսուրսների խնդիր չենք ունենա: Նկատի ունեմ մարդկանց միայն չստիպել մաթեմատիկայով և գիտությամբ տարվել: Սա շատ ավելի բազմաշերտ խնդիր է: Մենք պետք է կրթությունը դարին ավելի համահունջ դարձնենք, մեր կրթական համակարգը, ինչպես շատ երկրներինը համապատասխանում է արդյունաբերական դարաշրջանի կրթական համակարգին և ժամանակակից աշխարհի հետ սերտ առնչություն չունի:

Աղբյուրը՝https://www.timesofisrael.com/from-1950s-rationing-to-21st-century-high-tech-boom-an-economic-success-story/

Թարգմանեց՝  Էդգար Սահակյան

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *