Այն, ինչ ուզում էիք իմանալ Աշխարհաժողովի մասին Հաճախ տրվող հարցեր Հարց․ Ի՞նչ է Աշխարհաժողովը: Վաղը Աշխարհաժողով Վանաձորում:

Օր օրի մեծանում է Աշխարհաժողովի հանդեպ հետաքրքրությունը, ինչը շատ բնական է, քանի որ «հին» ու «նոր» կոչվող ուժերի խուճապային ու քաոսային տեղապտույտներից փոթորկվող Հայաստանի քաղաքական դաշտում Աշխարհաժողովը առանձնանում է որպես ընդգծված հետևողական ու հավասարակշռված հոսանք, որը ընթանում է վերընթաց ուղիով և բավականաչափ վստահ՝ հաստատուն քայլերով։ Մենք ստանում ենք բազմաթիվ հարցեր մեր հայրենակիցներից, ուր նրանք ցանկանում են առավելագույն տեղեկություններ ստանալ Աշխարհաժողովի գործունեության, նպատակների, մեթոդների մասին։ Ուստի պատրաստել ենք «Հաճախ տրվող հարցեր» շարքը մեր հայրենակիցների ամբողջական իրազեկման համար՝ հնարավորին չափ սեղմ ու բովանդակալից ձևաչափով։ Օրվա հարցը և պատասխանը։

Հարց․ Ինչու՞ չեք պահանջում իշխանափոխություն և չեք հռչակում այն անհետաձգելի նպատակ։

Պատասխան․ Մեր նպատակը հանունն է։ Այսինքն, Աշխարհաժողովի գլխավոր նպատակը իրապես ազգային և արդյունավետ պետության կայացումն է։ Օրինակի համար, եթե Աշխարհաժողովի հարթակի մասն կազմող ազգային ուժերը հենց վաղը գան իշխանության, պետությունը չի դառնա իրապես ազգային, արդյունավետ ու ամբողջական անվտանգություն ապահովող։ Առանց խոր ու համակարգային խնդիրների լուծման կառավարման համակարգը չի կարող իրականացնել պահանջվող գործառույթները։ Հետևաբար Աշխարհաժողովի նախաձեռնող խումբը չի կարող առաջնահերթություն տալ իշխանափոխությանն ինչքան էլ այն գայթակղիչ լինի այսօրվա տեսանկյունից։ Սակայն, որպեսզի թյուրըմբռնում չլինի, շեշտենք նաև, որ Աշխարհաժողովը չի խոչընդոտում իր հարթակի վրա գործող ուժերին այդ պահանջի իրագործումից, դիտարկելով այդ տարբերակը միջանկյալ և արագացնող ուղի։ Ավելին, հայտարարվել է, որ Աշխարհաժողովի միջանկյալ գործունեության ժամանակ, այն կարելի է դիտարկել նաև ներկա ճգնաժամի հաղթահարման կառույց։ Դա հնարավոր է, եթե ազգային կառույցների կողմից, միջանկյալ փուլի տրամաբանությամբ, Աշխարհաժողովն ինստիտուցիոնալացվում և լեգիտիմացվում է։ Ըստ այդմ, այն կարող է իր վրա վերցնել ճգնաժամի հաղթահարման ժամանակավոր կառավարման գործառույթ։

Այն, ինչ ուզում էիք իմանալ Աշխարհաժողովի մասին Հաճախ տրվող հարցեր

Հարց․ Ի՞նչ է Աշխարհաժողովը

Պատասխան․ Աշխարհաժողովը հայոց ազգի ինքնակառավարման հնագույն համակարգն է, որը բազմահազարամյա դարերի ընթացքում, տվյալ ժամանակաշրջանի ոգուն համապատասխան արդիականացել է։ Այս կառավարման համակարգը եղել է սոցիալական, դասակարգային համակեցական համերաշխության գրավականն ու երաշխավորը, քանզի նրա կազմի մեջ մտնում էին հայոց աշխարհի բոլոր նահանգների, գավառների ու գյուղերի բոլոր խավերի ու շերտերի ներկայացուցիչները՝ սկսած շինականից մինչև նախարար ու իշխան, հոգևոր առաջնորդ ու անգամ արքա։ Եվ նման համակարգը երաշխավորում էր հասարակական համակեցության խաղաղությունն ու ներդաշնակությունը։

Հարց․ Դուք փորձում եք հետ շրջե՞լ պատմության անիվը և վերադարձնել մեզ անցյալ։

Պատասխան․ Ոչ իհարկե։ Մենք հենման կետ ենք ընտրում պատմականորեն փորձված ու ստուգված կառավարման համակարգը լիարժեք և անկաշկանդ զարգացման համար՝ առաջարկելով օգտագործել ժամանակակից լավագույն տեխնոլոգիական լուծումները և այլընտրանքային ճկուն մոտեցումները։ Որպես ժամանակակից Աշխարհաժողովի նպատակ հռչակվել է՝ ազգակեցության կառավարման ժամանակակից հարթության ձևավորումը։ Այն ապահովելու է (ապահովում է) ներկայի միջոցով քաղաքակրթական ժառանգականության փոխանցումն ապագա։

Հարց․ Աշխարհաժողովով ազգային պետության ձևավորում։ 21-րդ դարում, համաշխարհայնացման այս պայմաններում, երբ համահարթեցվում են ազգերի ու պետությունների սահմանները, հնարավո՞ր է դա։ Այսինքն, արդյո՞ք ազգային պետությունների մոդելները չեն մնացել նախորդ դարերում։

Պատասխան․ Ընդհակառակը, քաղաքակրթական հիմքով ազգային պետությունների ձևավորումը 21-րդ դարում դառնում է մարդկային համակեցությունների ֆիզիկական և քաղաքակրթական գոյությունն ու զարգացումն ապահովող միակ միջոցը։ Ինչու՞, որովհետև վերազգայնացման ու վերպետականացման գործընթացն ունի արհեստական հիմքեր, քանի որ պարտադրվում է միայն սեփական շահը հետապնդող կառույցների/կոորպորացիաների կողմից։ Դա արդեն իսկ առաջ է բերել քաղաքակրթական ճգնաժամ, որն ապագայում ակնհայտ խորանալու միտում ունի։ Իսկ ինչ վերաբերում է ազգային պետության մոդելին, ապա մենք ի նկատի չունենք անցյալի մոդելները, այլ ընդհակառակը՝ առաջարկում ենք քաղաքակրթական հիմքով ազգային պետության մոդել, որն ապագայինն է։ Այսինքն, մենք հիմա ենք փորձում ապագայի բանաձևերը կիրառել և կառուցել ապագայի մատրիցան։ Այսպիսով, Աշխարհաժողովի միջոցով ազգային պետության ձևավորումը պետք է դիտարկել որպես անցյալի ժառանգականությամբ ապագայի կառավարման մոդելի ներդրումը ներկայում։

Հարց․ Ինչու՞ ներկայիս համակարգը՝ հանրապետության մոդելը չի կարող արդյունավետ լինել մեր երկրում։

Պատասխան․ Արևմտյան դեմոկրատիայի և հանրապետության հայեցակարգը ծնունդ է առել մութ ու խավար Եվրոպայում այսպես կորչված լուսավորչական դարաշրջանում։ Այն մշակվել է 2 լուրջ մերժումների հիմունքով 1․ Եկեղեցու, հավատքի, հոգևորի 2․ նախորդ քաղաքակրթությունների և նրանց հարուստ ժառանգության Հետևաբար արմատական առումով այն համատեղելի չէ մեր հասարակական֊քաղաքական, պատմա֊մշակութային պատկերացումների և հոգևոր համոզմունքների հետ։ Նաև հենց այդ պատճառով դրսից ներդրված այդ համակարգը բազմիցս խափանվել է, լուրջ ճաքեր տվել, ստեղծել քաղաքական գործիչների և կուսակցությունների մակաբուծական հաստ շերտեր, այսպես կոչված «անկախ» պետության պարագայում միջազգային շատ վիճելի կոնվենցիների և օրենքների ընդունմամբ գեներացնել ազգային ազատագրական պայքարի օրակարգ, և վերջին հաշվով դարձել ռազմաքաղաքական պարտության և այսօրվա համակարգային խոր ճգնաժամի պատճառ։

Հարց․ Այսօրվա տեսանկյունից ո՞րն է Աշխարհաժողովի ձեր պատկերացրած ինստիտուտացումը:

Պատասխան․ Կարճ ձևակերպմամբ ներքևից վերև, ամեն տեսակ իներցիոն գործընթացներից անկախ իշխանության ձևավորումը աշխարհաժողովային կառավարման մոդելով։ Այդ մոդելը վերջերս ներկայացվել է հանրության ուշադրությանը և առաջիկա շաբաթների ընթացքում մենք մտադիր ենք հանրային ու փորձագիտական քննարկումներ անել տեղերում և առաջին քայլերն անել իրականացման ուղղությամբ։

Հարց․ Արդյո՞ք արմատական ու նաև ուտոպիստական չէ ձեր առաջարկած ընտրակարգը, որն ընտանիքին է վերապահում ընտրության իրավունքն անհատի փոխարեն։ Դուք իսկապես առաջարկու՞մ եք անհատին զրկել ընտրական իրավունքից։

Պատասխան․ Մենք անհատին չենք զրկում ընտրական իրավունքից, այլ փորձում ենք վերականգնել այդ իրավունքից օգտվելու 2 անչափ կարևոր նախապայմանները ֊ պարտականություն ֊ վաստակ Վերջնական տեսքով անհատի ընտրելու և որոշումներ կայացնելու բնական իրավունքը պետք է իրականացվի պատմականորեն արդարացված «պարտականություն֊վաստակ֊իրավունք» շղթայով։ Միայն այս դեպքում արդարության կարևոր պահանջը կդադարի լինել ստորադասված բնական ազատություններին։

Հարց․ Ինչով կբացատրեք Ոլորտային պալատի անհրաժեշտությունը և մասնագետներին ԱՆՀԱՏԱՊԵՍ ընտրական իրավունք շնորհելու ձեր առաջարկը։ Հակասություն չկա՞, որ տարածքային ընտրությունների դեպքում դուք սահմանափակում եք անհատի իրավունքը, իսկ ոլորտայինի պարագայում խթանում։

Պատասխան․ Ոչ, առաջին հայացքից հակասական թվացող այս մոտեցումը լիովին ներդաշնակ է մարդու սոցիալականացման վերաբերյալ մեր ավանդական պատկերացումներին։ Ավելին այդ երկու սկզբունքներն անկյունաքարային են որպես ընդհանուր զարգացման կարևորագույն հակակշիռներ։ Առաջին դեպքում իշխանությունը տրվում է բնության (կարելի է կարդալ Աստծո, տիեզերքի) կողմից կոնկրետ տարածքում բնակվելու իրավունքով, երկրորդի դեպքում հանրային դերակատարմամբ։ Վերջին պարագա…

Վաղը այս հարցերի շուրջ ավելի մանրամասն կհանդիպենք ու կքննարկենք Վանաձորում:

https://www.facebook.com/watch/?v=336573137681625

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *